Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ աշխարհահռչակ System of a Down խումբը մեկնարկում է իր Wake Up The Souls Tour համերգային շրջագայությունը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
System of a Down-ը ելույթ կունենա Անգլիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Բելգիայում։ Համերգային շրջագայությունը կավարտվի Երեւանում։ Համերգը կկայանա ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում։
Խմբի մենակատար Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել Rockfm.ru պորտալին. ներկայացնում ենք ամենակարեւոր հարցերն ու հայտնի երգչի պատասխանները։
Բացի երգելուց, Դուք հայտնի եք նաեւ ձեր հասարակական ակտիվ գործունեությամբ։ Ձեր կարծիքով սոցիալական ո՞ր խնդիրներն են առավել արդիական մեր օրերում։
Վերջերս ես մասնակցել եմ «100 years» երգի ստեղծման աշխատանքներին, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ Սա շատ կարեւոր թեմա է, եւ այն պետք է բարձրացնել աշխարհում կատարված մյուս ցեղասպանությունների հետ. ցավոք, բացառված չէ, որ նման երեւույթներ կլինեն նաեւ ապագայում։ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ողբերգությունն էր, ինչի մասին շատ հաճախ մոռացվում է։ Ինձ համար շատ կարեւոր է մարդկանց տեղեկացնել, որ նման ողբերգություններ կատարվում են ամբողջ աշխարհում եւ չի կարելի դրանք արհամարել։ Մարդիկ պետք է արձագանքեն՝ կանխելով նման դեպքերի կրկնությունը, իսկ այսօր դա տեղի չի ունենում։ Օրինակ, Սուդանի ցեղասպանությունը (2006թ)։ Այս երկիրը բավականին լավ առեւտրա-տնտեսական հարաբերություններ ուներ Չինաստանի հետ, եւ բնականաբար, Չինաստանը դեմ էր, որ այլ երկրներ քայլեր ձեռնարկեին այս հարցում։ Ես կարծում եմ, որ պետք է միջազգային մի կանոն հաստատել, համաձայն որի՝ եթե աշխարհում ինչ-որ տեղ ցեղասպանություն է կատարվում, ապա բոլորը պետք է մտածեն դրա մասին, միասին լուծեն այդ հարցը՝ մի կողմ դնելով սեփական շահը։ Գիտեմ, որ մի փոքր ուտոպիական է հնչում, բայց սա միակ ելքն է, որի շնորհիվ մարդը կշարունակի ապրել որպես տեսակ։
Ի՞նչ ազդեցություն է ունեցել երաժշտությունը ձեր կյանքում։ Ո՞ր երաժիշտներն են իրենց հետքը թողել ձեր ստեղծագործական կյանքի վրա։
Առաջին հերթին երաժշտությունը ինձ հոգեկան հավասարակշռություն, խաղաղություն եւ հանգստություն է պարգեւել։ Ես դեռ քոլեջում սովորելու տարիներից եմ սկսել զբաղվել երաժշտությամբ, եւ այն ինձ համար, ասես, մեդիտացիայի մի յուրօրինակ տեսակ լիներ, որի շնորհիվ ես կարողանում էի կտրվել իմ առօրյա խնդիրներից եւ դասերից։ Երաժշտությունը նաեւ յուրահատուկ շփման միջոց է։ Երաժշտության կախարդական ուժը մինչ այժմ զարմացնում է ինձ։ Բայց առաջին հերթին ինձ համար հանգստությունն է։ Իսկ ինչ վերաբերում է երաժիշտներին, ապա կասեմ, որ նրանք շատ են։ Հավանաբար չպատասխանեմ այդ հարցին, որովհետեւ նրանք իսկապես շատ են։
Արդեն երկար տարիներ են անցել System Of A Down-ի՝ այս պահի դրությամբ վերջին Hypnotize ալբոմի թողարկումից հետո (2005թ.)։ Կարելի՞ է ակնկալել, որ շուտով System Of A Down խումբը նոր ձայնապնակ կթողարկի։
Մենք մտածում ենք, նոր երգեր ձայնագրելու մասին, բայց դեռ գործի չենք անցել։ Հետեւաբար, ես այս մասին ոչ մի մեկնաբանություն չեմ տա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով