Նոյեմբերի վերջին հայտնի է դարձել, որ հաքերները հարձակվել են Sony Pictures studio-ի սերվերի վրա եւ գողացել Անջելինա Ջոլիի եւ Քամերոբն Դիասի անձնական տվյալները։ Սակայն Sony Pictures Entertainment-ի սերվերի հարձակման արդյունքում հաքերների ձեռքն են ընկել նաեւ կազմակերպության նախկին 47 հազար գործընկերների, այդ թվում՝ Սիլվեսթեր Սթալոնեի, սոց. ապահովագրության համարները։
Identity Finder ընկերության մասնագետները, ովքեր պատասխանատու էին այս տեղեկությունների անվտանգության եւ ապահովության համար, վերլուծել ու հասկացել են, որ հաքերների տրամադրության տակ են հայտնվել այնպիսի անձնական տվյալներ, ինչպիսիք են հայտնի աստղերի հեռախոսահամարները, բնակչության հասցեները, ինչպես նաեւ Microsoft Excel մի շարք ֆայլեր, որոնք առանց գաղտնաբառի են եղել։
Պարզվել է, որ այս ընկերության սերվերը ջարդել են հյուսիսկորեական հաքերները, ովքեր պահանջում են ետ կանչել ու չցուցադրել «Հարցազրույց» ֆիլմը, որը պատմում է Հյուսիսային Կորեայի առաջնորդի՝ Կիմ Չեն Ինի մահափորձի մասին, հայտնել է Variety-ին։
Հաքերների խումբը հայտարարություն է արել «աշխարհի պահապանները» անունով, ովքեր պահանջում են ալեւս չցուցադրել ահաբեկիչների մասին պատմող այս ֆիլմը, որը կարող է կործանել աշխարհն ու պատերազմի պատճառ դառնալ։
«Դուք, Sony-ի եւ Հետախուզությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչներդ, երբեք չեք կարողանա մեզ գտնել»,- նախազգուշացրել են հաքերները։
Ի դեպ, նշենք, որ «Հարցազրույց» ֆիլմը նկարահանել է Էվան Գոլդբերգնու Սեթ Ռոգենը։ Ֆիլմի պրեմիերան պետք է կայանա դեկտեմբերի 11-ին Լոս Անջելեսում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ