Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 47-ամյա Ջուլիա Ռոբերթսը դարձել է Givenchy-ի գարուն-ամառ հավաքածուի նոր դեմքը։ Երկու օր առաջ համացանցում հայտնվել էին այդ ֆոտոշարքի առաջին լուսանկարները. ֆոտոշարքն իրականացրել են լուսանկարիչներ Մերթն ու Մարկուսը։ Այժմ հայտնի է դարձել, որ այս ֆոտոշարքն իրականացնելու համար ապրանքանիշը դերասանուհուն վճարել է մոտ մեկ միլիոն դոլար։

«Այս անգամ ես նրան ավելի լուրջ, մաքուր եւ ինտելեկտուալ կին եմ պատկերացրել։ Սա այլ մոտեցում է, թարմ հայացք։ Ջուլիան այս ֆոտոշարքում հայտնվում է հպարտ կնոջ կերպարով»,-ասել է Ռիկարդո Տիշին։

Ի դեպ, պետք է նշել, որ հոլիվուդյան շոու-բիզնեսում սա շատ համեստ գումար է համարվում, քանի որ Ջենիֆեր Լոուրենսը Dior-ի հետ պայմանգիր կնքելու համար պահանջել է 15 միլիոն դոլար, իսկ Գվինեթ Փելթրոուի Hugo Boss-ի օծանելիքի գովազդում նկարահանվելու հոնորարը կազմել է 2 միլիոն դոլար։
Որոշ պարբերականներ ասում են, որ Ջուլիան համաձայնել են այդքան քիչ գումարի դիմաց նկարահանվել ամսագրի համար, քանի որ Givenchy նորաձեւության տունը նրա նախընտրելի եւ սիրելի ապրանքանիշերից մեկն է, իսկ մյուսներն էլ պնդում են, որ Givenchy-ին այնքան ֆինանսական մեծ հնարավորություններ չունի, ինչպես Dior-ը եւ Chanel-ը։
Աղբյուր՝ The Guardian
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 28 սեպտեմբերի
Ֆլիրտ, հպում և ոչ մի ճնշում. կրքի ֆրանսիական բաղադրատոմսը22:16, 28 սեպտեմբերի
Աղջիկներն ու տղաները ծնվելուց մի քանի ժամ անց սկսում են տարբեր կերպ արձագանքել աշխարհին21:35, 28 սեպտեմբերի
«Մահը դարձնենք ոչ պարտադիր». ինչպես են միլիարդատերերը «խաղում Աստծո դերը» իրենց սեփական «Կարիբյան դրախտում»20:37, 28 սեպտեմբերի
Կրեկերները ոսկուց ավելի թանկ են. վեց իրար կպած Goldfish-երը վաճառվում են 25,000 դոլարով19:46, 28 սեպտեմբերի
Հսկայական պայուսակներ և օդային ուրվագծեր. Bottega Veneta-ն նորաձևության հեղափոխություն է արել Միլանում19:19, 28 սեպտեմբերի

16:24, 28 սեպտեմբերի
«Զուգարանը նրանց գաղտնի զենքն է». ամուսնալուծության փորձագետը բացահայտել է, թե ինչու են տղամարդիկ ժամերով փակվում լոգարանում15:44, 28 սեպտեմբերի
Բիլ Գեյթսը զգուշացնում է. Արհեստական բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան15:22, 28 սեպտեմբերի
«Բադի շուրթերը» դուրս են եկել նորաձևությունից. Քայլի Ջենները և Դուա Լիպան սկսել են վիրուսային «կրծքի դիրք» թրենդը14:56, 28 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը մեկնել է Չինաստան և ցուցադրել շոու մինի ցիպաոյով, որն ընդգծում էր նրա նուրբ իրանը14:31, 28 սեպտեմբերի
Հոլի Բերին նշում է իր 60-ամյակը՝ առանց բարդույթների. սա ձեր՝ «Ինձ համար միևնույն է, թե ինչ են մտածում ուրիշները» գլուխն է14:14, 28 սեպտեմբերի
Սիլվեստր Ստալոնեն խոստովանել է կատարյալ մարմնի սարսափելի գինը՝ ստերոիդներ, բուլիմիա և 2.6% ճարպ՝ հանուն «Ռոքի»-ի