Երգչուհի եւ «Հայաստանի ձայնի» սեփական խմբի մարզիչ Սոֆի Մխեյանը միշտ զարմացնում է իր կենսուրախությամբ ու էներգիայով։ Ո՞րն է գաղտնիքը։ Ինչպե՞ս է նրան հաջողվում միշտ զգաստ լինել։ Ինչի՞ մասին է երազում Սոֆին ու ինչպե՞ս է վերաբերվում իր մասին լուրերին։ Այս եւ շատ այլ բաների մասին աստղը պատմեց NEWS.am STYLE -ին։
Սոֆի, քանի որ մոտենում է դեկտեմբերի 21-ը, ՞ինչը, քո կարծիքով, կարող է փրկել աշխարհը։
Բարությունը։ Ես, իհարկե, չեմ հավատում աշխարհի վերջի մասին այս անհեթեթություններին, սակայն կարծում եմ, որ երկրը կործանում են ոչ թե բնական աղետները, երկրաշարժերն ու ցունամիները, այլ չարությունը, որը վերջին ժամանակներս չափից շատ է Երկիր մոլորակի վրա։
Ո՞րն է երջանկությունը քեզ համար։
Երջանկությունը պարզապես երջանկություն է։ Երբ հոգիդ ու սիրտդ խաղաղ են, երբ սիրած աշխատանք ունես, երբ քեզ շրջապատում են բարի, հարազատ ու մտերիմ մարդիկ։ Ես միշտ ձգտում եմ ժպտալ եւ իմ երջանկությանը հաղորդակից դարձնել բոլորին։ Դա կեղծ չէ, ես իրականում այդպիսի մարդ եմ՝ երջանկ ու կենսուրախ։ Ու եթե կարողանամ էկանից այն կողմ փոխանցել թեկուզ մի կաթիլ երջանկություն, շատ ուրախ կլինեմ։
Որո՞նք են կատարյալ հարաբերությունները քեզ համար։
Գիտեք, յուրաքանչյուր մարդ կատարելության մասին իր պատկերացումն ունի։ Իսկ ինձ համար առաջին հերթին կարեւոր է հասկանալ զրուցակցիս, ընդհանուր հայտարարի գալ։ Կլինի սիրո, թե ընկերության, թե պարզ մարդկային հարաբերությունների մեջ…
Ի՞նչ ես կարծում, քաղաքացիական ամուսնությունը նորմա՞լ երեւույթ է։ Կարեւոր է արդյո՞ք ԶԱԳՍ-ի վկայականը կամ եկեղեցու օրհնանքը։
Յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչպիսի հարաբերություններ են իր համար կարեւոր։ Եթե մարդիկ երջանիկ են, նրանք երջանիկ կլինեն նաեւ առանց դրա։ Կարեւորը սերն ու փոխըմբռնումն է։ Իհարկե, ես ամեն «ճշտի» կողմնակիցն եմ՝ սպիտակ զգեստ, եկեղեցի, սովորույթներ։ Սակայն յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի…
Երազո՞ւմ ես հարսանեկան զգեստի մասին։
Չի կարելի ասել, թե երազել եմ ողջ գիտակից կյանքում։ Այսօր էլ չեմ երազում։ Հնարավոր է՝ պատճառը մասնագիտությունս է, քանի որ ստիպված եմ լինում նկարահանվել տարբեր հագուստներով։ Եղել եմ «Հարսնացու» ամսագրի շապիկին գեղեցիկ սպիտակ զգեստով, այդ պատճառով էլ կարելի է համարել, որ այդ փուլն արդեն որոշ չափով անցել եմ։ Ինչ վերաբերում է հասանիքի իմ պատկերացմանը, ապա… ես պարզապես կցանականյի գեղեցիկ զգեստ հագնել ու գիտակցել, որ իսկապես երջանիկ եմ այդ օրը։ Սակայն դա կյանքի ու մահվան խնդիր չէ։
Կբացե՞ս գեղեցկության ու հաջողության քո գաղտնիքը։
Շնորակալ եմ հաճոյախոսության համար։ Շատ դժվար է պատասխանել այս հարցին։ Հավանաբար իմ գաղտնիքն այն է, որ ես այնպիսին եմ, ինչպիսին կամ։ Մարդը պետք է անբնական չլինի, ամեն ինչ ներսից պետք է բխի։
Իսկ դու ինքդ ես քեզ խնամում, թե՞ օգտվում ես գեղեցկության սրահների ծառայությունից։
Գիտեք, որպես բեմի մարդ, շատ հաճալ եմ լինում գեղեցկության սրահում։ Դիմահարդարում, սանրվածք, մատնահարդարում՝ այս ամենը հնարավոր չէ ինքնուրույն հասցնել, հատկապես, երբ շաբաթվա մեջ մի քանի ելույթ ունես։ Սական, միեւնույն ժամանակ չեմ խառնում բեմն ու առօրյան։ Հանգիստ կարող եմ փողոց դուրս գալ առանց կամ շատ քիչ կոսմետիկայով։ Սա պետք չէ խառնել անխնամ լինելու հետ։
Ինչպե՞ս ես վերաբերվում պլաստիկ վիրահատություններին։ Ինքդ կդիմեի՞ր նման քայլի։
Նորմալ եմ վերաբերվում, եթե դա անհրաժեշտություն է։ Եթե այն կփոխի մարդու հոգեկան վիճակը, նրան հանգստություն ու երջանկություն կբերի։ Ինչո՞ւ ոչ։ Սակայն երբ այն դառնում է «իդեա-ֆիքս»՝ դեմ եմ։
Վերջին ժամնակնրես լուրեր են շրջում «Հայաստանի ձայնում» քո մասնակցության մասին։ Ի՞նչ կասես մարդկանց, ովքեր կարծում են, թե ոչինչ չես կարող սովորեցնել քո խմբի մասնակիցներին։
Գիտեք, կարծում եմ այդ մասին ավելի լավ կարելի է դատել իմ կատարած աշխատանքից։ Պարզապես մարդիկ շատ են սիրում բամբասել ու ամեն ինչ քննարկել։ Շատ եմ ցավում, որ մեկ վայրկյանում կարելի է զրոյի հավասարեցնել մարդու արածն ու նրա վրա թափել ագրեսիան ու չարությունը։ Սակայն` իմ մասին չեմ խոսում… Պարզապես շարունակոմ եմ իմ գործն անել ու չեմ ընկճվում ոչ մեկի կածիքից։ Իմ կյանքում դրանից ոչինչ չի փոխվում։



Զրուցեց Մարինա Ադուլյանը
Լուսանկարը՝ Սոֆի Մխեյանի պահոցից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:37, 9 նոյեմբերի
Խելացի ակնոցները կարող են արգելվել լողավազաններում և հանդերձարաններում՝ կանանց գաղտնի նկարահանումների պատճառով14:17, 9 նոյեմբերի
Միլիարդատեր Էմի Գրիֆինը պաշտպանվում է ուրիշի սեռական բռնության պատմությունը գողանալու մեղադրանքներից13:16, 9 նոյեմբերի
Ավելի շատ միասեռական կիրք և հոկեյ. հիթային «Թեժ մրցակցություն» սերիալը կստանա երրորդ եթերաշրջան և լիամետրաժ ֆիլմ12:41, 9 նոյեմբերի
Սերժ Ավետիքյան. «Հայկական կինոն պետք է խոսի աշխարհին հասկանալի լեզվով»12:20, 9 նոյեմբերի
Արյունալի կռիվ Ջեյմի Ֆոքսի երեկույթի ժամանակ. հյուրը դանակի հարված է ստացել պարանոցին, ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին11:48, 9 նոյեմբերի
«148 դոլարանոց աղբ». Քիմ Քարդաշյանի սուրբծննդյան օրացույցը վրդովեցրել է գնորդներին. ապրանքանիշը առաջարկել է վերադարձնել գումարը11:18, 9 նոյեմբերի
Հոր հետքերով. Առնոլդ Շվարցենեգերի ապօրինի որդին իր պրոֆեսիոնալ բոդիբիլդինգի դեբյուտն է կատարել10:30, 9 նոյեմբերի
Ալանիս Մորիսեթը բացահայտել է իր սեռական կողմնորոշումը. անսպասելի խոստովանություն09:00, 9 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը