Նոր տարին գեղեցիկ ու երկար սպասած տոն է՝ հատկապես մանուկների համար։ Թվում է՝ մենք ամեն ինչ գիտենք ու այլեւս ոչինչ չի մնացել սովորելու եւ իմանալու այս հիասքանչ տոնի մասին։ Սակայն մի շտապեք նման եզրակացություն կազմել, քանի որ այժմ մենք ձեզ կներկայացնենք հետաքրքիր փաստեր Ամանորի մասին, որոնց մասին դուք տեղյակ չեք։
Առաջին վկայությունները տոնածառ զարդարելու ավանդույթի մասին եղել են XVII դարի սկզբին Էլզասում (նախկինում այն Գերմանիայի մասն էր կազմում, իսկ այժմ՝ Ֆրանսիայի)։ Զարդարման համար օգտագործել են գունավոր թղթերից պատրաստված վարդեր, խնձորներ, թխվածքաբլիթներ, շաքարի հատիկներ եւ փայլեր։
Առաջին ապակե խաղալիքները պատրաստվել են Տյուրինգիայում (Սաքսոնիա) XVI դարում, սակայն դրանց զանգվածային արտադրությունը սկսվել է XIX դարի կեսերին եւ կրկին Սաքսոնիայում։ Վարպետ-ապակեգործները պատրաստում էին խաղալիքները, իսկ նրանց աշակերտները ստվարաթղթից զանգակներ, սրտիկներ, թռչունների կամ կենդանիների նման ֆիգուրներ էին կտրատում, որոնք հետո ներկում էին վառ գույներով։
Առաջին անգամ էլեկտրական ծաղկաշղթաներ եւ դրասանգներ օգտագործվել են ԱՄՆ-ի Սպիտակ Տանը1895թ-ին։
Հին Հռոմում Ամանորը սկսվել է մարտ ամսին։ Մ.թ.ա. 46թ-ին Հուլիոս Կեսարը տարվա սկիզբը փոխել եւ դարձրել է հունվարի 1-ը ։ Դրանից հետո նրա անունով կոչվող Հուլյան օրացույցը տարածվել է ողջ Եվրոպայով մեկ։
Ֆրանսիայում մինչեւ 755թ-ը տարեմուտը համարվել է դեկտեմբերի 25-ը, հետո դարձել է մարտի 1-ը։ XII դարում տարվա սկիզբը համարվել է Զատիկը, եւ միայն 1564թ-ին Կառլոս IX-ի հրամանով տարեմուտը նշվել է հունվարի 1-ին։
Կուբայում Ամանորը կոչվում է Թագավորների օր։
Հունաստանում Ամանորի գիշերն ընտանիքի գլխավորը նուռ է ջարդում տան պատերից մեկի վրա։
Իսկ Իտալիայում Ամանորի գիշերը տանից դուրս են հանում հին իրերը. սա կարող է լինել եւ հագուստ, եւ սպասք, եւ կահույք։ Իտալացիները հավատում են, որ որքան շատ հին իրեր նետեն, այնքան էլ ավելի մեծ հարստություն եւ հաջողություն է սպասվում գալիք տարվա ընթացքում։
1843թ-ին Լոնդոնում տպագրվել է ամանորյա առաջին բացիկը։ Հենց այս թվականից ի վեր մարդիկ սկսել են միմյանց բացիկներ նվիրել Նոր տարվա կապակցությամբ։
Ռուսաստանի կենսաթոշակային հիմնադրամի որոշմամբ՝ Ձմեռ պապը ստացել է «Հեքիաթային աշխատանքի վետերան» կոչմանը։
Աղբյուրը՝ deti.mail.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)