Վերջերս «Վամպիրի Օրագրերը» ամերիկյան հայտնի հեռուստասերիալի հայ երկրպագուները «Ֆեյսբուք»-ում տարածեցին մի երիտասարդի լուսանկար, որը ջրի երկու կաթիլի պես նման է իրենց սիրելի աստղին` հեռուստասերիալում Դեյմոնին մարմնավորող Իեն Սոմերհոլդերին: NEWS.am STYLE երկրպագուներին առաջարկում է ընթերցել մեր հարցազրույցը Իեն Սոմերհոլդերի նմանակի` Զաուռ Բիչենովի հետ:
- Զաո՛ւռ, կպատմե՞ք Ձեր մասին:
- Ծնվել եմ Վլադիկավկազում, ավարտել եմ մաքսային գործի ֆակուլտետը: Մասնագիտությամբ չստացվեց աշխատել, ուստի ծրագրում եմ սեփական բիզնես հիմնել:
- Դուք ակնհայտորեն նման եք «Վամպիրի Օրագրերը» հեռուստասերիալի աստղին` Իեն Սոմերհոլդերին: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:
- Հիմա հանգիստ եմ վերաբերվում այդ համեմատություններին, բայց նախկինում դա ինձ իսկապես բարկացնում էր :)
- Դուք ինքներդ հետեւո՞ւմ եք այդ հեռուստասերիալին:
- Այն ժամանակ, երբ ինձ սկսեցին նմանեցնել Իենին, նայեցի հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը: Պետք է խոստովանեմ` այն ինձ բացարձակ չհետաքրքրեց:)
- Հիշո՞ւմ եք` երբ են Ձեզ առաջին անգամ նմանեցրել նրան:
- Կարծես` 2010 թ-ին էր: Եթե չեմ սխալվում, նա հենց այդ տարիներին մեծ ճանաչում ձեռք բերեց:
- Ձեզ երբեւէ օգնե՞լ է Իեն Սոմերհոլդերին նման լինելը:
- Ոչ, չեմ հիշում նման դեպք, որ դա ինձ օգնած լինի… :)
- Ձեր արտաքինի շնորհիվ որեւէ ֆիլմում նկարահանվելու առաջարկ չե՞ք ստացել:
- Ես, իհարկե, մտածում եմ որեւէ ֆիլմում նկարահանվելու մասին, բայց դեռ նման առաջարկներ չեմ ստացել:
- «Վամպիրի Օրագրերի» շատ երկրպագուներ արդեն գիտեն Ձեր մասին` որպես իրենց սիրելի Իեն Սոմերհոլդերի նմանակի: Հետաքրքիր է` Իենը Ձեր մասին լսե՞լ է:
- Հիշում եմ` մի անգամ նրա Facebook-ի էջին ուղարկել էին իմ լուսանկարը, բայց մենք անձամբ չենք հանդիպել…Ճիշտն ասած` առանձնապես չեմ էլ երազում այդ հանդիպման մասին :)
- Հեռուսասերիալում Դեյմոնը գտել է իր կյանքի սիրուն` Էլենային: Իսկ Ձեր անձնական կյանքն ինչպե՞ս է ընթանում:
- Ես ամուրի եմ… դեռ չեմ գտել իմ իրական սիրուն:
- Զաո՛ւռ, ի՞նչ կմաղթեք Իեն Սոմերհոլդերի հայ երկրպագուհիներին, որոնցից շատերը, միգուցե, նաեւ Ձեր երկրպագուհիներն էլ են…
- Ճիշտն ասած` կասկածում եմ, որ այդպես է:) Բայց եթե կան այդպիսիք, մաղթում եմ նրանց լավագույնը եւ խորհուրդ եմ տալիս այլ արժեքավոր հեռուստասերիալներ էլ դիտել, օրինակ` «Խափանելով վատը» (Breaking Bad), «Դեքստեր» (Dexter) կամ «Իսկական խուզարկուն» (True Detective):)
Զրուցեց՝ Սյունե Առաքելյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը