Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Տասը վտանգավոր սովորություն, որոնք աստիճանաբար սպանում են ուղեղը

22:05, 9 փետրվարի

Մարդու օրգանիզմի ամենակարեւոր օրգանը ուղեղն է։ Ուղեղը  մեր հարստությունն է, ուստի պետք է ազատվել բոլոր վնասակար սովորություններից, որոնք սպանում են այն։ Այո, կան այդպիսի 10 սովորություն, որոնք բացասաբար են ազդում մեր ուղեղի վրա։

1. Նախաճաշից հրաժարվելը

Մարդիկ, ովքեր չեն նախաճաշում, նրանց արյան մեջ գլյուկոզայի պակաս է նկատվում, ինչն էլ խոչընդոտում է ուղեղի ակտիվ աշխատանքին։

2. Շատ ուտելը

Եթե շատ եք սնվում, ապա անոթներում, այդ թվում նաեւ ուղեղի, խոլեստերինի մակարդակը բարձրանում է, ինչը բացասաբար է ազդում ուղեղի աշխատանքի վրա։

3. Ծխելը

Ծխելը վնասակար է ուղեղի գործունեության համար, քանի որ սպանում է ուղեղի բջիջները։ Իսկ վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծխելը կարող է Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառ դառնալ։

4. Շաքարի շատ օգտագործում

Ինչքան շատ եք շաքար օգտագործում, այնքան ավելորդ քաշ հավաքելու հավանականությունը մեծանում է։ Ավելին, օրգանիզմում նվազում է օգտակար նյութերի քանակը։

5. Աղտոտված օդ

Սա իհարկե, ձեզանից կախված չէ, սակայն եթե թթվածնի անբավարարություն է առաջանում, ապա ուղեղի աշխատանքը դանդաղում է։ Հետեւաբար, որքան թարմ է օդը, այնքան ավելի ակտիվ է աշխատում ձեր ուղեղը։

6. Քնի պակաս

Եթե դուք քնի պակաս ունեք, ապա ձեզ ոչ մի լավ բան չի սպասվում, քանի որ դա հանգեցնում է  ուղեղի բջիջների մահվան։

7. Ալկոհոլ եւ թմրանյութեր 

Սրանք ամբողջովին խախտում են ուղեղի աշխատանքը։

8. Աշխատանք հիվանդության ժամանակ 

Երբ մարդը հիվանդ է, ապա այդ դեպքում ակտիվ աշխատելը վնասակար ազդեցություն է ունենում ուղեղի գործունեության վրա, քանի որ օրգանիզմը սկսում է իր պահեստային ռեսուրսները օգտագործել՝ հիվանդության դեմ պայքարելու համար։ Նման պարագայում ուղեղը բավարար քանակությամբ թթվածին չի ստանում։

9. Խթանման եւ զարգացման պակաս

Ուղեղը հարկավոր է մշտապես զարգացնել, հետեւաբար հեռուստացույց նայելու փոխարեն կարելի է գիրք կարդալ, խաչբառ լուծել կամ շախմատ խաղալ։

10. Չխոսկան լինելը

Խոսելը նույնպես ուղեղի խթանման միջոց է։ Խոսելով դուք հիշում եք որոշակի փաստեր, սովորում նոր բառեր կամ արտահայտություններ, որոնք մարզում են ձեր ուղեղը եւ մշտական ակտիվության մեջ պահում այն։

 

 

Աղբյուրը՝ takprosto.cc


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել