«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Որքա՞ն պետք է հանդիպեն զույգերը մինչեւ ամուսնանալը

13:31, 5 հունվարի

Հաճախ ենք մեզ հարց տալիս, թե որքան պետք է հանդիպել՝ չսխալվելու կամ սերը չվտանգելու համար։ Որն է մինչեւ ամուսնություն հարաբերությունների կատարյալ ժամկետը։ Այս մասին հատուկ NEWS.am STYLEի համար պատմում է «Գոյ» հոգեբանական կենտրոնի բժշկական հոգեբան Լաուրա Ավետիսյանը։

Որքա՞ն է ժամանակ է անհրաժեշտ հանդիպել մինչեւ ամուսնության մասին վերջնական որոշում ընդունելը։

Ամուսնությունը թե տղայի եւ թե աղջկա համար շատ կարեւոր քայլ է, որին պետք է մոտենալ լիարժեք վճռականությամբ ու մեծ պատասխանատվությամբ։ Սա հասկացող մարդիկ երկար են զույգ փնտրում, սակայն ընտրելուց հետո դեռ երկար ժամանակ էլ կասկածում են։ Նրանք իրականում միշտ վախենում են, որ հարաբերություններն օրինականացնելուց հետո զգացմունքները կհանչգեն ու կկորչեն, կենցաղը կքայքայի ամեն ինչ եւ այլն։ Նրանք վախենում են սխալվել ու ողջ կյանքը կապել ոչ ճիշտ մարդու հետ։ Եվ առաջին հերթին հարաբերություններ են կառուցում ճիշտ ընտրություն կատարելու ու չսխալվելու համար։

Այնուամենայնիվ, կա՞ ինչ-որ լավագույն ժամանակահատված սիրահարների համար, թե՞ ամեն ինչ անհատական է։

Ընտանեկան հոգեբանությունը պնդում է, որ մինչեւ հարսանիք ընկած ռոմանտիկայի, ծաղիկների ու գիշերային զբոսանքի լավագույն ժամանակահատվածը պետք է ձգվի ամենաքիչը վեց ամիս։ Շատերը կարծում են, թե սա շատ կարճ ժամկետ է։ Այդպես չէ։ Այդ ընթացքում զույգն արդեն հասցնում է ճանչել ինքն իրեն տարբեր իրավիճակներում, բացահայտել իր դրական ու բացասական հատկությունները, վիճել ու տեսնել, թե որքանով են նրանք պատրաստ ընդառաջ գնալու, հաշտության ճանապարհներ գտնելու, կենսական դիրքորոշումները հասկանալու, միմյանց առաջնահերթությունների մասին իմանալու, կենսական նպատակների մասին։ Ինչպես նաեւ այդ ընթացքում նրանք հասցնում են ծանոթանալ ազգականների, ընտրյալի շրջապատի հետ, ինչը նույնպես կարեւոր է։

Ի՞նչ սխալներ է հաճախ թուալ տալիս զույգերի մեծամասնութունը։

Հաճախ է պատահում, որ սիրո տեղ են ընդունում սիրահարվածությունը։ Դա տեղի է ունենում 18-19 տարեկանում։ Այդ պատճառով էլ ցանկալի չէ ամուսնանալ մինչ այդ տարիքը։ Այդ վեց ամիսների ընթացքում զույգն արդեն հասցնում է հասկանալ սիրո՞ւմ է, թե՞ սիրահարված է։ Ծայրահեղ դեպքում նրանցից մեկը, եթե այդ ամենը սիրահարվածություն է, վեց ամսից հետո հետաքրքրությունը կորցնում է։ Իսկ եթե դա սեր է, ապա զգացմունքները միայն կուժեղանան, եւ այդ ժամանակ ամուսնության համար բավարար հիմքեր կլինեն։
Ի՞նչ կասեք կարճ մինչամուսնական հարաբերությունների մասին։

Կարճ ժամանակահատվածն իր հետ բերում է ապագա ամուսնու մասին անհայտություն։ Չհասցնելով միմյանց բավարար ճանաչել, զույգն ամուսնությունից հետո շատ տհաճ անակնկալների կարող է հանդիպել։

Նշանակո՞ւմ է արդյոք դա, որ պետք է շատ երկար հանդիպել։

Ոչ։ Չափից երկար ձգված հարաբերությունները նույնպես օգտակար չեն, քանի որ թուլացնում են զգացմունքներն ու արգելակում զույգի զարգացումը։ Զուգընկերները սպասում են, որ իրենց կյանքում ինչ-որ բան կփայլատակի ու կփոխվի։ Նրանք միմյանց մասին արդեն գիտեն ամենանինտինմ բաները, եւ պարզապես լողում են հոսանքի ուղղությամբ։ Հաճախ պատահում է, որ նոր ծանոթությունները, կարիերայի աճն ու կյանքի առաջ մղող իրավիճակները նման զույգի բաժանման պատճառ են դառնում։

Այդ դեպքում ի՞նչ խորհուրդ կտաք մեր զույգերին, ինչպե՞ս վարվել։

Կյանքում չսխալվելու համար պետք չէ ճակատագրական քայլեր անել, պետք է, նախ, հանդիպել առնվազն վեց ամիս, երկրորդ՝ չշտապել եւ շատ շուտ չամուսնանալ։ Բայց ամենագլխավորը, իմ կարծիքով, ժամկետը չէ (թե որքան ժամանակ են հանդիպում) այլ՝ զգացմունքն է։ Սիրեք միմյանց։

Զրուցեց Լաուրա Բալայանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել