Առաջիկա կինո-ուրբաթը հիանալի հնարավորություն է տալիս դիտորդներին հայտնվել Հնդկաստանի էկզոտիկ միջավայրում եւ վերհիշել բոլորիս քաջ հայտնի Մոխրոտիկի պատմությունը։ Իսկ ինչը կարող է ավելի լավ ու հաճելի լինել, քան դասական դարձած ֆիլմերն ու պատմությունները՝ համեմված նոր գույներով եւ երանգներով։ «Մոխրոտիկը» ֆիլմը կարելի է դիտել եւ ամբողջ ընտանիքով, եւ ձեր սիրեցյալի հետ՝ հարատեւ սիրո բերկրանքը եւս մեկ անգամ զգալու եւ վայելու համար։ Ռեժիսոր Քենեթ Բրանը այնպիսի մեծ հմտությամբ եւ վարպետությամբ է դիսնեյական հայտնի մուլտհերոսին նոր շունչ պարգեւել, որ պետք է գնալ եւ անձամբ տեսել դա։ Հիանալի ռեժիսորական աշխատանք, հեքիաթային դեկորացիաներ, շքեղ կոստյումներ եւ իհարկե, անկրկնելի Քեյթ Բլանշեթը, ով ֆիլմում մարմնավորել է Մոխրոտիկի խորթ մայրիկին։ Հավատացեք, ֆիլմը դիտելը կարող է ռոմանտիկ երեկոյի նոր սկիզբ դառնալ։
Մեծ հաճույք կարող եք ստանալ նաեւ «Մերիգոլդ» հյուրանոց. Բնակեցումը շարունակվում է» ֆիլմը դիտելիս։ Սա «Մերիգոլդ» հյուրանոց» ֆիլմի շարունակությունն է, որը պատմում է էկզոտիկ Հնդկաստանում գտնվող այս հյուրանոցի հաճախորդների մասին, ովքեր ցանկանում են մոռանալ իրենց անցյալը եւ նոր կյանք սկսել այս յուրահատուկ աշխարհում։ Ահա սա է Ջոն Մեդենի ֆիլմի հիմնական իմաստը։ Երկրորդ ֆիլմում օտարերկրացիների արկածները շարունակվում են Հնդկաստանում։ Անգլիական նուրբ հումորը, սրամիտ հերոսները, փոքր-ինչ թախիծն ու գրավիչ գույները ստիպում են զգալ կյանքի բոլոր հաճույքները...
«Սուպերֆորսաժ» արտառոց կատակերգությունն ասես հոլիվուդյան բլոկբաստերների ծաղրերգություն լինի։ Ֆիլմը պատմում է շքեղ ավտոմեքենաների, ավտոմրցարշավների եւ գողությունների մասին։ Սակայն պետք է նշեմ, որ հումորները որոշ հատվածներում անցնում են թույլատրելիի սահմանը, ուստի այն խորհուրդ չեմ տա դիտել ընտանիքի անդամների հետ միասին։ Սակայն ընդհանուր առմամբ ֆիլմը բավականին դինամիկ եւ զվարճալի է ստացվել։
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը