Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Սիրուհու հոգեբանությունը

17:05, 6 հունվարի

Ոչ բոլոր կանայք, իմանալով ամուսնու «չարաճճիությունների» մասին, պատրաստ են դիմանալ ու լռել։ Ճակատագրականները, հոգով ամուրները համարում են, որ լքելով ամուսնուն՝ կհաղթեն նրան։ Ավելի թույլերը հաշտվում են իրավիճակի հետ ու շարունակում են ապրել ամուսնու հետ մի տանիքի տակ։ Սակայն կարելի՞ է արդյոք պնդել, որ այդ կանայք զուրկ են սեփական արժանապատվության զգացումից։ Միանշանակ՝ ոչ։ Հենց նրանց է հաջողվում պահպանել ընտանիքն ու մեծացնել գլխներին հայր ունեցող երեխաների։ Իսկ նրանց հաջողության գաղտնիքը հակառակորդի հոգեբանության իմացության մեջ է։ Թե ի՞նչ «գիտություն» է դա եւ ինչպե՞ս են այն կիրառում, կօգնի հասկանալ սոցիալական հոգեբան, «Գոյ» հոգեբանական կենտրոնի կամավոր հոգեբան-խորհրդատու Սուսաննա Ավետիսյանը։

Եւ այսպես, ի՞նչ անել, եթե ամուսինը սիրուհի ունի։ Դուռը շրխկացնելով՝ հեռանա՞լ։

Որքան էլ կինը փորձի, միեւնույնն է, չի կարող մտնել ամուսնու գլխի մեջ ու իմանալ նրա մտքերն ու ընդհանրապես, թե ինչպես է նա տեսնում աշխարհը։ «Գլուխը մտնելու» ցանկություն առաջանում է այն ժամանակ, երբ կինը պարզապես չի կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ է ամուսինն այդպես վարվում, ի՞նչն է նրան ստիպում։ Ավելի հաճախ այդ հարցերն առաջանում են, երբ ակնհայտ է դառնում, որ ամուսինը սիրուհի ունի։ Իհարկե, ամենահեշտը նրան մեղադրելն ու հեռանալն է, սակայն դա խոսում է այն մասին, որ կինը բացարձակ չի հասկանում սիրուհու հոգեբանությունը։ Հավանաբար, ինչ-որ մեկի համար այդ գիտությունն ավելորդ կլինի եւ, փառք Աստծո։ Սակայն, ցավոք, շատերին այն պետք կգա։ Մրցակցուհու հետ պայքարելու համար նախ պետք է իմանալ նրանց հոգեբանությունը։ Այդպիսով կապահովագրեք ձեզ ու կխուսափեք սխալներից։

Ո՞րն է, ըստ էության, նրանց հոգեբանությունը։

Ամենագլխավորը, ինչի վրա կառուցվում է սիրուհու հաշվարկը, կնոջ սխալներն են։ Սիրուհին կանի այն, ինչ ի անում կինը, եւ հակառակը, չի անի այն, ինչ անում է կինը։ Օրինակ, կինը կմերժի նրա հետ սեքսը, իսկ սիրուհին կանի ամեն ինչ, որ տղամարդն իր մոտ գնա դրա համար։ Խելացի սիրուհին չի պահանջի լքել ընտանիքը. ինչո՞ւ։ Ավելի ազդեցիկ միջոց կա. մաս-մաս նրան կխլի եւ երբեք ընտրության առաջ չի կանգնեցնի, քանի որ, ամեն դեպքում հասկանում է, որ նա առայժմ ընդամենը խաղալիք է, եւ օրինական կնոջ հետ չի կարող մրցել։

Ի՞նչ է անում սիրուհին ամուսնուն կնոջ դեմ լարելու համար։

Որպես կանոն, սիրուհին այնպես է անում, որ տղամարդն իր մոտ սկսում է բողոքել, իսկ նա, վերլուծելով, իր օգուտն է քաղում։ Ընդ որում, նա շատ խնամքով ուղղորդում է տղամարդու հույզերն, իմանալով, թե որքան է տղամարդը սիրում քծնանքը. «օ, սիրելիս, մի՞թե նա չի տեսնում, թե ինչպես ես հոգնում» կամ «Սիրելիս, մի՞թե կինդ քեզ չի կերակրել, վիճելու փոխարեն»։ Նշանակություն չունեցող արտահայտությունները ժամացույցի նման են աշխատում, երբենմ նույնիսկ սիրեկանի կնոջն անպատվելու անհրաժեշտություն չի լինում։

Բայց կա՞ մի բան, որ կարող է սիրուհու դեմն առնել նպատակներին հասնելու հարցում։

Ժամանակի ընթացքում, եթե նրան հաջողվում է տղամարդուն կես տարի պահել իր կողքին, նա վերջինիս վարժեցնում է այն մտքին, որ այստեղ ուրախ են նրան տեսնել ցանկածաց դեպքում, նույնիսկ՝ հարբած։ Իսկ «դրախտով» կուրացած տղամարդը պարզապես չի տեսնում իրականությունը։ Այդ տեսակի կանանց համար բարոյական սկզբունքներ գոյություն չունեն, նրանց չի կանգնեցնի ոչ ընտանիքը, ոչ էլ այն աքսիոման, որ ուրիշի արցունքների վրա երջանկություն չես կառուցի։

Կարելի՞ է պնդել, թե տղամարդը, օրինականացնելով սիրուհու հետ հարաբերությունները, նոր սիրուհի չի ունենա։

Նույնիսկ եթե տղամարդը սիրուհու հետ լինի, ոչ մի երաշխիք չկա, որ ժամանակ անց նա հերթական, ավելի երիտասարդ սիրուհի չի ունենա։ Չէ՞ որ ամեն ինչ այդքան քաղցր չի լինի, եթե նա այդ կնոջ հետ սկսի ապրել։ Այդ ժամանակ սիրուհին կլինի այնպիսին, ինչպիսին որ իրականում կա՝ իսկական։ Չէ՞ որ չի կարելի անընդհատ ձեւացնել։ Կլինեն առաջին աղմկոտ վեճերը, եւ այդ ժամանակ տղամարդը կտեսնի, որ սպիտակն իրականում սպիտակ չէ, եւ «վատ» կինը շատ ավելի հարազատ է։ Եւ հենց այդ պատճառով էլ տղամարդկանց մեծ մասը, գլխահակ ու մեղավոր, վերադառնում է կնոջ մոտ։ Բայց դա հետո կլինի։

Եւ վերջում, ի՞նչ խորհուրդ կտաք կանանց, ովքեր նման խնդրի են առնչվել։

Հարգելի կանայք, եթե հեռանաք, լքելով ամուսնուն, ապա սիրուհու համար խոչընտոտ չի լինի։ Դուք ինքներդ կմաքրեք նրա ճանապարհը։ Երբեք չպետք է մոռանալ, որ դուք օրինական կինն եք, իսկ նա՝ ընդամենը սիրուհի, որ կարող են տասնյակներով լինել։ Իսկ քանի որ դուք կինն եք, նշանակում է, նա միայն ձերն է, ինչպես նաեւ դուք՝ նրանը։ Նշանակում է, դուք ավելի մեծ հավանականություն ունեք հաղթելու այդ դժվար պայքարում։ Ավելի նրբանկատ եղեք ու տաք գլխով ծայրահեղ քայլերի մի գնացեք։ Դա կօգնի ձեզ պահել ամուսնուն ու չկորցնել ընտանիքի գլխավորին։ Հաջողություն բոլոր կանանց եւ պահպանեք ձեր ամուսիններին։

Զրուցեց Լաուրա Բալայանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել