Ռուս հայտնի երգչուհի Ժասմինի ամուսնուն ձերբակալել են Մոլդովայում։ 28-ամյա Իլան Շորին մեղադրել են Banca de Economii ընկերությունից մեկ միլիարդ դոլար հափշտակելու մեջ։ Երգչուհին ամուսնու ձերբակալության մասին արդեն գրել է Instagram-ում, իսկ այժմ Starhit-ին տված հարցազրույցի ժամանակ մեկնաբանել է իր հասցեին հնչած վիրավորական մեկնաբանությունները։
«Ես երեխաներիս հետ գնացել էի հանգստանալու եւ մայիսյան տոները նշելու։ Հանկարծ առավոտյան բոլորը զանգում ու հարցնում են ՝ «ի՞նչ է պատահել Իլանին»։ Ես շփոթված էի։ Գաղտնիք չէ, որ ես եւ Իլանը տարբեր երկրներում ենք ապրում եւ ամեն օր չենք հանդիպում։ Բայց նա՝ որպես իսկական տղամարդ, ինձ չի ներքաշում իր գործերի, առավել եւս՝ խնդիրների մեջ, եւ ես տեղյակ չէի։
Նրա ձերբակալման լուրերը շատ արագ տարածվեցին, բայց նա տնային կալանքի է ենթարկվել։ Ես համոզված եմ, որ սա նախապես ծրագրված քայլ էր ամուսնուս դեմ։ Այսպես ոմանք փորձում են պախարակել նրա բարի համբավը։ Փառք Աստծո, որ ընկերներս իմ կողքին են եւ ոչ մի մեկնաբանություն չեն տվել լրագրողներին, ովքեր փորձել են տեղեկություններ կորզել նրանցից»։
Երգչուհին նաեւ հերքել է տարածված լուրերն այն մասին, որ Իլանը մեծ գումարներ է տվել Ալլա Պուգոչովային՝ Ժասմինի հետ զուգերգ ձայնագրելու համար։
«Ես երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել աշխատել Ալլա Պուգաչովայի հետ, բայց մեր համագործակցությունը սկսվել է դեռեւս 2003թ-ին՝ Իլանի հետ ծանոթանալուց 10 տարի առաջ»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ