Երեխային երջանկություն եւ հաջողություն ցանկացող ծնողն այսօր մեծ խնդրի առաջ է կանգնած՝ աշխարհը փոփոխվում է կատաղի արագությամբ։ Չափից ավելի տեղեկացված, նոր մեքենա կամ բջջային հեռախոս գնելու խնդրով մտահոգված ծնողն, իհարկե, իր երեխայի համար ամենալավն է ցանկանում։ Անկասկած, մեր երեխաների ապագան կախված է մեզանից՝ ծնողներիցս, եւ մեր դրած հիմքերից։ Թվում է՝ այսօր ստեղծված են բոլոր պայմաններն ու հնարավորությունները՝ երեխաների ապագան կերտելու համար։ Բայց, ցավոք, ոչ բոլորին են այդ պայմանները հասանելի։ Ամեն ծնող չէ, որ կարող է պարծենալ իր երեխային որակյալ սնունդով, սպորտով ու արվեստով զբաղվելու (ինչը պակաս կարեւոր չէ երեխայի զարգացման համար), ապահով ու անհոգ մանկություն ապահովելու հնարավորությամբ։ Եվ որքան էլ մենք փորձենք, ընդդեմ ամենքին ու ամենին, լավագույնը տալ մեր երեխաներին, արտաքին գործոններն, ինչպիսիք են՝ գրեթե բոլոր բնագավառներում կայուն համակարգի բացակայությունը, հետք են թողնում երեխայի դաստիարակության ու աշխարհայացքի վրա։
Հանուն երեխայի ավելի բարենպաստ ու բարգավաճ երկրներ փախչելու պատճառներն, իհարկե, շատ են։ Սակայն հանրակրթական համակարգն, իմ կարծիքով, ամենակարեւոր խնդիրն է, որի շուրջ լուրջ մտածելու կարիք կա։
Այսօր ծնողներին, հատկապես իմ հասակակիցներին, շատ դժվար է ուղղորդել եւ խրատներ տալ երեխային։ Մենք՝ ԽՍՀՄ ժամանակաշրջանում ծնված, Ղարաբաղյան պատերազմ, Սումգայիթի ջարդեր, երկրաշարժ եւ շրջափակումը վերապրած, սակայն միեւնույն ժամանակ անհոգ մանկություն ու որակյալ հիմնական կրթություն ստացած մարդիկ, մեծ հավատով եւ ոգեւորությամբ ամուր քայլերով գնում էինք դեպի լուսավոր ապագա։ Մենք քաջ գիտակցում ենք, թե ինչ բան է դժվարությունը, աջակցությունը, ընկերությունը, արդարությունը, ազնվությունն ու միասնությունը։ Մենք երբեք չէինք պատկերացնի, որ կլինեն Կոնչիտաներ, իսկ գեյ-շքերթները՝ բնական երեւույթներ։ Իհարկե, ամեն ինչ միանշանակ չի եղել, եւ բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում եղել են դժվարություններ ու թերացումներ։ Սակայն մենք ունեցել ենք հստակ մշակված նպատակներ, եւ առաջին տեղում կրթությունն էր․ մեզ այդպես էին դաստիարակել։ Ես համոզված եմ, որ շատ շատերն են իրենց ծնողներից լսել «Եթե վատ սովորես, կգնաս փողոցները ավլելու» թեւավոր արտահայտությունը։ Դա, երեւի թե, ամենասոսկալի կանխատեսումն էր։ Մեր խեղճ ծնողները չէին պատկերացնում, որ շուտով փողոցները կավլեն բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ, մտավորականները կանաչի կվաճառեն, իսկ երաժիշտներն ու մանկավարժները սպասք կլվանան ռեստորաններում ու սրճարաններում։ Եվ այսօր տատիկներ ու պապիկներ դարձած այդպես էլ չհասկացան ու չնկատեցին այն ակնթարթը, թե երբ ամեն բան փոխվեց, եւ ինչպես անկիրթ ու անգրագետ մարդը դարձավ նախարար կամ պատգամավոր։
Մեզանից շատերը մինչ այսօր կուրորեն հավատում են, որ ջանասեր եւ արդյունավետ ուսումը՝ ապահովված ու անհոգ ապագայի գրավականն է։ Սակայն ոչ բոլորին է հաջողվում ճանապարհ հարթել գիտելիքների շնորհիվ։
Միջնակարգ կրթության համակարգի մակարդակը շարունակում է իջնել, եւ դա միայն համակարգչային տեխնոլոգիաների առաջընթացի արդյունքը չէ։ Գաղտնիք չէ, որ արդի դասագրքերի որակը անհանգստության տեղիք է տալիս․ գրեթե ամեն տարի դասագրքերում հայտնաբերվում են սխալներ, իսկ տրամաբանության ու առողջ բանականության մասին ավելի լավ է լռենք։ Վրիպակների եւ փաստական սխալների թիվը շատ մեծ է։ Որոշ ծնողներ ուղղակի ցնցվում են այս փաստից, իսկ ոմանք էլ պարզապես կատակում են։ Իրականում, վրիպակներն ու սխալները այս լուրջ խնդրի մի փոքրիկ մասն են։ Թեեւ դրանց առկայությունը որակի ցուցանիշ է՝ միեւնույնն է, ոչ մեկը սխալներից ապահովագրված չէ։ Ավելի լուրջ խնդին այն է, որ դասագրքերը գրված են ահավոր լեզվով, ծանրաբեռնված են ավելորդ տեղեկատվությամբ, իսկ ձեւակերպումները՝ դժվար ընկալելի։ Բայց չէ՞ որ ինֆորմացիայի ավելցուկը չի օգնում, այլ ընդհակառակը՝ դժվարացնում է թեմայի ընկալումը։ Ավելի կարեւոր է առարկայի ընդհանուր նկարագրից զատ, աշակերտին սովորեցնել մտածել, տվյալ թեմայի շուրջ ինքնուրույն տեղեկատվություն փնտրել եւ գիտելիք ձեռք բերել։
Անընդհատ «թարմացվող» դասագրքերը նույնպես էական խնդիր են։ Վերջին տասը տարիների ընթացքում գրքերը փոփոխվել են մի քանի անգամ՝ ի դեպ, ոչ դրական առումով։ Հանրակրթական համակարգի խարխլված լինելը նկատելի է հերթական ստուգողական աշխատանքից կամ քննությունից հետո, երբ երեխան մոռանում է այն ամենն, ինչ սովորել է շնչակտուր ու շտապելով, քանի որ ծավալը չափազանց մեծ է։
Փաստորեն, պարզվում է, որ կրթությունը մեր երկրում բոլորովին էլ անվճար չէ։ Մենք՝ ծնողներս, ստիպված ենք լինում վճարել դասախոսներին եւ օգնել մեր երեխաներին բուհ ընդունվել։ Բայց ոչ մի երաշխիք չկա, որ բուհն ավարտելուց ավարտից հետո մեր երեխաները համապատասխան աշխատանք կգտնեն։
Մենք, իհարկե, կարող ենք անվերջ մեղադրել կառավարությունը, սակայն պետք չէ մոռանալ, որ շատ հաճախ ինքներս ենք նպաստում կաշառակերության զարգացմանը՝ վճարելով գնահատականի կամ որեւիցե տեղեկանքի համար։ Արդյուքնում, մեր այս քայլով ցույց ենք տալիս երեխաներին, որ այս աշխարհում ամեն բան գնվում ու վաճառվում է...
Այնուամենայնիվ, ինչպիսի՞ն է մեր երեխաների ապագան մեր երկրում։ Ճիշտն ասած, փոքր-ինչ սարսափելի է մտածել այդ մասին։ Սակայն ուզում եմ հավատալ, որ ծնողների այսօրվա քրտնաջան աշխատանքն իր պտուղները կտա վաղը, իսկ մեր երեխաներն իրենց լուման կներդնեն եւ կնպաստեն Հայաստանի հետագա զարգացմանն ու բարեկեցությանը։
Եվա Նավասարդյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել