«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Սիրուշոն կներկայացնի՞ Հայաստանը «Եվրատեսիլ-2013»-ում

17:10, 11 հունվարի

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը «Եվրատեսիլ -2013»-ի մասնակցին ընտրելու փուլում է: Հայաստանում շրջանառվող խոսակցությունների համաձայն` Սիրուշոն կարող է ներկայացնել կովկասյան այդ փոքրիկ երկիրը: Այս մասին NEWS.am.STYLE-ը տեղեկանում է Եվրատեսիլի պաշտոնական կայքից: Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշել է, որ ոչինչ դեռ որոշված չէ: «Յուրաքանչյուրը կարող է ներկայացնել Հայաստանը Մալմյոյում, այդ թվում` Սիրուշոն, մենք դեռ քննարկում ենք»,- ասել է Գոհար Գասպարյանը:

Հիշեցնենք, որ Սիրուշոն «Քելե-քելե» երգով 2008թ ներկայացրել էր Հայաստանը «Եվրատեսիլում» եւ գրավել մինչ այդ մեր երկրի զբաղեցրած ամենաբարձր հորիզոնականը` 4-րդ տեղը: Եվրատեսիլի պաշտոնական կայքը անդրադառնում է Սիրուշոյի վերջին «ՊռեԳոմեշ» երգին, եւ նշում, որ այն կարճ ժամանակահատվածում դարձել է շատ հայտնի եւ առաջին երեք շաբաթների ընթացքում ունեցել է ավելի քան 560 հազար դիտում:  «Դա, հնարավոր է, «Քելե-քելե» երգի շարունակությունն է, որի վերնագիրը վերցված էր հայ հայտնի երգահան Կոմիտասից: «Պռեգոմեշը» եւս Կոմիտասի ազդեցությամբ է ստեղծվել»,- նշված է «Եվրատեսիլի» պաշտոնական կայքում:

Այս խոսակցությունների վերաբերյալ Սիրուշոյի մենեջեր Արեւիկ Ուդումյանը NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ամեն տարի շրջանառվում են նույն խոսակցությունները եւ հաճելի է, որ ամեն անգամ հենց Սիրուշոյի անունն է ամենաշատը շրջանառվում, ուրիշ ոչինչ նա չասաց:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print    |  In English

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search