Շառլ Ազնավուրը 91 տարեկան է։ Աշխարհահռչակ շանսոնյեն իր 70 տարվա կարիերայի ընթացքում միշտ մեծ էներգիայով ու եռանդով լի է եղել, եւ նրա 51-րդ «Encores» ալբոմը կարոտի շունչ ու էներգիա է պարունակում։ Ինչպես միշտ ալբոմը հուզիչ է, անկեղծ եւ կենսագրական։
Ֆրանսիական Fnac խանութի սրահում ոչ մի ազատ տեղ չկա, եւ բոլորը սրտատրոփ սպասում են մեծն երաժշտին։ Ի դեպ, Շառլին սպասում էին, ոչ միայն 40-անց մարդիկ, այլեւ 20 տարեկան երիտասարդներ. չէ որ բոլորն են ցանկանում հանդիպել լեգենդի եւ պատմության հետ։
Իր յուրահատկությամբ եւ հումորով տարբերվող, բարձր ասելիքով Ազնավուրը հանդիպել է իր երկրպագուներին, իսկ հետո lepetitjournal.com կայքին հարցազրույց տվել, որն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
- Դուք այս ալբոմն անվանել եք լավագույններից մեկը…
- Այո, ես այդպես եմ կարծում։ Ինձ դուր են եկել ալբոմում ներառված երգերի խոսքերը։ Իհարկե, միշտ էլ երգերի, ֆիլմերի կամ գրքերի սյուժեները կամ հետաքրքիր են մարդկանց, կամ ոչ։ Փառք աստծո, ինձ դրա համար չեն քննադատում։ Առավել հաճախ խոսում են իմ ձայնի կամ կարճահասակ լինելու մասին։
- Ֆրանսերենը ձեր մայրենի լեզուն չէ եւ լրջորեն չեք էլ զբաղվել այն ուսումնասիրելով, բայց դուք հմտորեն գործածում եք այն։ Կարելի՞ է սա հրաշք համարել։
Նույն կերպ ես դաշնամուր նվագել եւ երգել չեմ սովորել։ Իմ պարագայում կարելի է ասել, որ սա սխրագործություն է։ Իմ կարիերան սկսել են թատրոնում, բայց միշտ ձգտել եմ ավելիին հասնել, քանի որ բնավորությամբ շատ համառ եմ եւ ամեն ինչով հետաքրքրվում եմ։
- Ձեր երգերը հնչում են տարբեր լեզուներով։ Ո՞րն է ձեր հաջողության գրավականը
- Իմ երգերում կարելի է գտնել մտքեր եւ սյուժեներ, որոնք չեք լսի Իտալիայում, Իսպանիայում եւ Մեծ Բրիտանիայում։ Օրինակ՝ իմ «Tu t’laisses aller»-ը կամ «Non, je n’ai rien oublié»-ը սովորական երգեր չեն։ Դրանք յուրահատուկ ստեղծագործությունները են, որոնք հուզում են քո հոգին՝ չնայած սիրո մասին բոլոր երգերն էլ գրեթե նույն են։ Ես միշտ ստեղծագործել եմ այնպես, ինչպես ցանկացել եմ։ Ավելի լավ է լինել ազատ մարդ, քան ստեղծագործելիս հետեւել սահմանված կարգերին։ Այսօր ես երգեր եմ գրում ոչ թե ինչ-որ մեկին հետաքրքրելու համար, այլ ուղղակի գրում եմ եւ ստացվում է այն, ինչ ստացվում է։ Եվ այսօր, երբ ամբողջ աշխարհը երգում է անգլերեն լեզվով, պետք է հասկանալ, որ այո, անգլիացիներն ու ամերիկացիները լավ երաժշտություն եւ ռիթմ ունեն, բայց լավագույն խոսքերը մերն են։
- Սեպտեմբերին դուք փոքրիկ համերգ եք տալու Փարիզում։ Բայց մինչ այդ համերգային շրջագայությունների եք մեկնում տարբեր երկրներ։ Կա՞ մի երկիր, որտեղ չեք եղել։
-Ես եղել եմ Ռուսաստանում, Իսպանիայում, պատրաստվում եմ Լիբանան մեկնել։ Երբեք չեմ երգել Հնդկաստանում։ Ֆիլմի նկարահանման շրջանակներում եղել եմ այնտեղ, բայց բեմ չեմ բարձրացել։ Ընդհանուր առմամբ կան մեկ տասնյակ երկրներ, որտեղ ես չեմ եղել։
- Կա՞ն ստեղծագործություններ ձեր մյուս ալբոմի համար։
- Իհարկե, ամեն անգամ դրանց թիվն ավելանում են։
- Ի՞նչ դեռ չեք հասցրել անել ձեր կյանքում։
-Կարծում եմ՝ այն, ինչ արել եմ բավական է (ծիծաղում է)։ Ժամանակն է, որ ես ուրիշներին սովորեցնեմ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 13 նոյեմբերի
Բացարձակ շքեղության անատոմիան. ի՞նչ են պատվիրում աշխարհի միլիարդատերերն ու աստղերը, երբ սովորական բրենդներն այլևս չեն զարմացնում22:21, 13 նոյեմբերի
Արքայական գաղտնիք և 430 հազար դոլար արժողությամբ մարգարիտ. ընտանեկան առեղծված թաքցնող վզնոցի պատմությունը21:30, 13 նոյեմբերի
165 հազար դոլարանոց գանգաձև ժամացույց՝ պտտվող ծաղիկներով. Տակասի Մուրակամին մուտք է գործել բարձր ժամագործական նորաձևության աշխարհ20:16, 13 նոյեմբերի
Միլիարդատերերն ուզում են խաբել մահվանը. 15 հազար դոլար մեկ ներարկման համար, անձնական բժիշկներ և առողջությունը կառավարող ԱԲ19:29, 13 նոյեմբերի
«Նույնիսկ միլիարդատերերն են ենթարկվում դրան». փորձագետը նշել է այն էմոցիան, որը գաղտնի կառավարում է ամենահաջողակ մարդկանց կյանքը16:34, 13 նոյեմբերի
2 մլն դոլար մեկ սերիայի համար. բացահայտվել են Ստալոնեի, Զենդայայի և այլ հոլիվուդյան աստղերի չափազանց բարձր աշխատավարձերը16:16, 13 նոյեմբերի
Տարեվերջյան ցուրտ երեկոները ջերմացնելու լավագույն միջոցը. 2026-ի ամենասպասված 10 կինոպրեմիերաները, որոնք չի կարելի բաց թողնել15:40, 13 նոյեմբերի
Կարմիր գորգից մինչև Chanel-ի փակ ընթրիք. ինչպե՞ս են Ռոբերտ Դե Նիրոն ու նրա երիտասարդ ընտրյալը վայելում Նյու Յորքի աստղային գիշերները15:20, 13 նոյեմբերի
«Ես պարտավոր չեմ փոխել իմ համոզմունքները». Առնոլդ Շվարցենեգերը բացատրել է, թե ինչու է դեռևս մնում հանրապետական14:39, 13 նոյեմբերի
TikTok 23-ամյա աստղի խորհրդավոր մահը. ոստիկանությունը հետաքննություն է սկսել բրազիլացի բլոգերի մահվան կապակցությամբ14:14, 13 նոյեմբերի
«Նա դեռ երիտասարդ է և աներևակայելի էներգիայով լի». Բեն Սթիլլերը հիացել է Ռոբերտ Դե Նիրոյով իրենց առաջին հանդիպումից 26 տարի անց13:28, 13 նոյեմբերի
2.5 մլն դոլարանոց ժամացույց. Ինչպես մեկ եզակի համարը Patek Philippe-ը վերածեց աճուրդի ամենացանկալի գանձի