«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Շառլ Ազնավուր. «Ավելի լավ է լինել ազատ մարդ, քան ստեղծագործելիս հետեւել նորմերին»

21:02, 16 հունիսի

Շառլ Ազնավուրը 91 տարեկան է։ Աշխարհահռչակ շանսոնյեն իր 70 տարվա կարիերայի ընթացքում միշտ մեծ էներգիայով ու եռանդով լի է եղել, եւ նրա 51-րդ «Encores» ալբոմը կարոտի շունչ ու էներգիա է պարունակում։ Ինչպես միշտ ալբոմը հուզիչ է, անկեղծ եւ կենսագրական։

Ֆրանսիական Fnac խանութի սրահում ոչ մի ազատ տեղ չկա, եւ բոլորը սրտատրոփ սպասում են մեծն երաժշտին։ Ի դեպ, Շառլին սպասում էին, ոչ միայն 40-անց մարդիկ, այլեւ 20 տարեկան երիտասարդներ. չէ որ բոլորն են ցանկանում հանդիպել լեգենդի եւ պատմության հետ։

Իր յուրահատկությամբ եւ հումորով տարբերվող, բարձր ասելիքով Ազնավուրը հանդիպել է իր երկրպագուներին, իսկ հետո lepetitjournal.com կայքին հարցազրույց տվել, որն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

- Դուք այս ալբոմն անվանել եք լավագույններից մեկը…

- Այո, ես այդպես եմ կարծում։ Ինձ դուր են եկել ալբոմում ներառված երգերի խոսքերը։ Իհարկե, միշտ էլ երգերի, ֆիլմերի կամ գրքերի սյուժեները կամ հետաքրքիր են մարդկանց, կամ ոչ։ Փառք աստծո, ինձ դրա համար չեն քննադատում։ Առավել հաճախ խոսում են իմ ձայնի կամ կարճահասակ լինելու մասին։

- Ֆրանսերենը ձեր մայրենի լեզուն չէ եւ լրջորեն չեք էլ զբաղվել այն ուսումնասիրելով, բայց դուք հմտորեն գործածում եք այն։ Կարելի՞ է սա հրաշք համարել։

Նույն կերպ ես դաշնամուր նվագել եւ երգել չեմ սովորել։ Իմ պարագայում կարելի է ասել, որ սա սխրագործություն է։ Իմ կարիերան սկսել են թատրոնում, բայց միշտ ձգտել եմ ավելիին հասնել, քանի որ բնավորությամբ շատ համառ եմ եւ ամեն ինչով հետաքրքրվում եմ։

- Ձեր երգերը հնչում են տարբեր լեզուներով։ Ո՞րն է ձեր հաջողության գրավականը

- Իմ երգերում կարելի է գտնել մտքեր եւ սյուժեներ, որոնք չեք լսի Իտալիայում, Իսպանիայում եւ Մեծ Բրիտանիայում։ Օրինակ՝ իմ «Tu t’laisses aller»-ը կամ «Non, je n’ai rien oublié»-ը սովորական երգեր չեն։ Դրանք յուրահատուկ ստեղծագործությունները են, որոնք հուզում են քո հոգին՝ չնայած սիրո մասին բոլոր երգերն էլ գրեթե նույն են։ Ես միշտ ստեղծագործել եմ այնպես, ինչպես ցանկացել եմ։ Ավելի լավ է լինել ազատ մարդ, քան ստեղծագործելիս հետեւել սահմանված կարգերին։ Այսօր ես երգեր եմ գրում ոչ թե ինչ-որ մեկին հետաքրքրելու համար, այլ ուղղակի գրում եմ եւ ստացվում է այն, ինչ ստացվում է։ Եվ այսօր, երբ ամբողջ աշխարհը երգում է անգլերեն լեզվով, պետք է հասկանալ, որ այո, անգլիացիներն ու ամերիկացիները լավ երաժշտություն եւ ռիթմ ունեն, բայց լավագույն խոսքերը մերն են։

- Սեպտեմբերին դուք փոքրիկ համերգ եք տալու Փարիզում։ Բայց մինչ այդ համերգային շրջագայությունների եք մեկնում տարբեր երկրներ։ Կա՞ մի երկիր, որտեղ չեք եղել։

-Ես եղել եմ Ռուսաստանում, Իսպանիայում, պատրաստվում եմ Լիբանան մեկնել։ Երբեք չեմ երգել Հնդկաստանում։ Ֆիլմի նկարահանման շրջանակներում եղել եմ այնտեղ, բայց բեմ չեմ բարձրացել։ Ընդհանուր առմամբ կան մեկ տասնյակ երկրներ, որտեղ ես չեմ եղել։

- Կա՞ն ստեղծագործություններ ձեր մյուս ալբոմի համար։

- Իհարկե, ամեն անգամ դրանց թիվն ավելանում են։

- Ի՞նչ դեռ չեք հասցրել անել ձեր կյանքում։

-Կարծում եմ՝ այն, ինչ արել եմ բավական է (ծիծաղում է)։ Ժամանակն է, որ ես ուրիշներին սովորեցնեմ։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search