Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վեց միջոց, որոնք կօգնեն ձեզ խնդիրներն ավելի խելամիտ լուծել։
1. Կենտրոնացեք լուծման, ոչ թե խնդրի վրա
Մասնագետները ապացուցել են, որ ձեր ուղեղը չի կարող լուծել խնդիրները, եթե դուք կենտրոնացել եք հենց խնդրի վրա։ Ուստի, ձեզ տանջող հարցերից ազատվելու համար պետք է կենտրոնանալ հենց լուծման, իրավիճակից դուրս գալու ելքեր գտնելու վրա։
2. Քննարկեք բոլոր տարբերակները
Դիտարկեք հնարավոր բոլոր տարբերակները՝ նույնիսկ եթե դրանք առաջին հայացքից ծիծաղելի են թվում։ Լուծումը միանգամից հնարավոր չէ գտնել, հետեւաբար պետք է քննարկել ու հաշվի առնել ամեն ինչ՝ թեկուզ հիմար մտքերն ու գաղափարները։
3. Անաչառ եղեք
Պետք չէ խնդիրը դիտարկել որպես սարսափելի մի բան։ Անաչառ գնահատեք իրավիճակը եւ ճիշտ որոշում կայացրեք՝ փորձելով խուսափել բացասական մտքերից։
4. Վերացականորեն դատեք
Փորձեք փոխել խնդիրները լուծելու ձեր մոտեցումը եւ ամեն հարց նորովի դատել։ Կարող եք անգամ ձեր նպատակները դիտարկել հակառակ կողմից։ Նույնիսկ եթե սա հիմարություն է թվում, բայց այս նոր մոտեցումը կօգնի ձեզ ճիշտ որոշում կայացնել։
5. Ճիշտ խոսեք
Ձեր խնդիրների մասին մտածեք հետեւյալ արտահայտություններով՝ «Ինչ կլինի, եթե...», «Ենթադրենք եթե...» եւ այլն։ Այս խոսքերը խթանում են ուղեղի աշխատանքը եւ հնարավորություն տալիս նոր եւ խելամիտ որոշումներ կայացնել։ Խուսափեք բացասական արտահայտություններից՝ «Չեմ կարծում...» կամ «Սա սխալ է, բայց..»։
6. Պարզեցրեք ամեն ինչ
Գրեթե բոլոր մարդիկ խնդիրները պարզեցնելու եւ հեշտացնելու փոխարեն, նախընտրում են դժվարացնել ու խճճել դրանք։ Մոռացեք մանրուքների մասին, կենտրոնացեք հիմնական խնդրի վրա։ Փորձեք գտնել ամենահեշտ միջոցը, ամենապարզ լուծումը։ Եվ հիշեք, որ պարզ լուծումները ամենաարդյունավետն են։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:22, 3 սեպտեմբերի
Շքեղ փայլ Dior-ից. Ջեննա Օրտեգան, Անյա Թեյլոր-Ջոյը և Ջիսուն ներկայացնում են մաշկի նոր թինթը14:42, 3 սեպտեմբերի
«Սեքսի գմբեթը» վերակենդանացել է մոխրից. Burning Man-ում վերաբացվել է մեծահասակների համար նախատեսված սկանդալային վայրը՝ 15,000 պահպանակի պաշարով14:16, 3 սեպտեմբերի

13:22, 3 սեպտեմբերի
Ջորջ Քլունին պաշտպանել է Մարկ Ռուֆալոյին՝ Paramount-ի հակասեմականության մասին անհեթեթ մեղադրանքներից հետո13:05, 3 սեպտեմբերի
«Գերին և Գրեյսը»․ հույսի և մենության մասին տրագիկոմեդիան հայ հանդիսատեսին կներկայացնեն Հովհաննես Բաբախանյանն ու Նարինե Չիլինգարյանը12:47, 3 սեպտեմբերի
Ոչ՝ ֆիլերներին, այո՝ տապակած միջատներին. Սալմա Հայեկը նշել է իր 60-ամյակը և բացահայտել հավերժական երիտասարդության գաղտնիքները12:24, 3 սեպտեմբերի
Ամենահարուստը, բայց ամենադժբախտը. ներքին աղբյուրները բացահայտում են Իլոն Մասկի ներքին պատմությունը11:49, 3 սեպտեմբերի
«Ես այս զույգի երկրպագու չեմ». Թրամփը հրապարակավ նվաստացրել է Բրիտանիա վերադարձած արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին11:29, 3 սեպտեմբերի
Ջորջ Քլունին թիրախավորել է «վախ տարածող ավտորիտարներին» և խստորեն քննադատել ԱՄՆ վարչակազմը11:17, 3 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր 13-ամյա դստերը ռետուշ արած քթի պատճառով ծաղրելու մեջ10:51, 3 սեպտեմբերի
Բիլ Քլինթոնը նշել է իր 80-ամյակը Ալեքս Սորոսի Հեմփթոնսի առանձնատանը, բայց ստիպել է իր գործընկերներին վճարել մուտքի համար10:30, 3 սեպտեմբերի
«Օրերով չեմ կերել». Դոնալդ Թրամփի թոռնուհին լաց է եղել քոլեջի առաջին շաբաթվա ընթացքում