Մերկ քնելն իսկապես օգտակար է։ Այս սովորության շնորհիվ դուք ձեզ ավելի երջանիկ եք զգում, կարգավորում եք քունը եւ անգամ սկսում եք ավելի հաճախ սեքսով զբաղվել։ Ներկայացնում ենք յոթ պատճառ, թե ինչու է պետք մերկ քնել։
Դուք վերջապես հանգիստ կքնեք
Համաձայն Քնի բժշկության ամերիկյան ակադեմիայում կատարված ուսումնասիրությունների՝ մարդը խորը քնում է, երբ նրա մարմնի ջերմաստիճանը նվազում է, իսկ գիշերազգեստը խոչընդոտ է հանդիսանում մարմնի ջերմաստիճանի անկմանը։ Արդյունքում օրգանիզմի քնի ցիկլը խաթարվում է, ինչը կարող է անգամ անքնության պատճառ դառնալ։
Մերկ քնելը օգտակար է սեռական օրգանների համար
«Սեքս-դրայվ կանանց համար» գրքի հեղինակ Ջենիֆեր Լանդան պնդում է, մերկ քնելը օգտակար է կնոջ սեռական օրգանների համար։ Կնոջ հեշտոցն ասես խոնավ ջունգլի լինի, որը կարող է բակտերիաների եւ սնկային վարակների տարածման վայր դառնալ։ Ուստի, ազատվելով ձեր ներքնազգեստից եւ գիշերազգեստից՝ դուք թույլ եք տալիս, որ այն «հանգստանա» եւ ավելի առողջ մնա։
Դուք ավելի սեքսուալ եք զգում ձեզ
Մերկ քնելը եղել է, կա եւ կլինի սեքսուալ։ Երբ առավոտյան դուք եւ ձեր սիրելին մերկ արթնանում եք, ի՞նչ ցանկություն է առաջանում։ Այո, իհարկե, առավոտյան սեքսի։ Մերկ արթնանալն ու սիրելիին ձեր կողքին տեսնելը միանգամից սեքսուալություն, հետեւաբար նաեւ ինքնավստահություն են փոխանցում ձեզ։
Մերկ քնելն օգնում է ազատվել ավելորդ ճարպից
Մերկ քնելով կարելի է ազատվել ավելորդ ճարպից եւ անգամ նվազեցնել խոլեստերինի մակարդակը։ Ինչպես նշվեց, մերկ քնելը կարգավորում է քունը, իսկ նորմալ քունը բաղկացած է երկու ցիկլից՝ առաջինում նկատվում է կորտիզոլ հորմոնի ցածր մակարդակ, իսկ երկրորդում այս հորմոնի մակարդակը բարձրացնում է, քանի որ օրգանիզմն արդեն պատրաստվում է հաջորդ օրվան։ Եթե դուք քնելու ընթացքում արթնանում եք (օրինակ, գիշերազգեստն անհանգստություն է պատճառում) օրգանիզմում բարձրանում է կորտիզոլի մակարդակը, իսկ դրա ավելցուկը մեծացնում է ախորժակը։
Դուք արդեն պատրաստ եք սեքսով զբաղվել
Եթե դուք մերկ եք քնում, տրամաբանական է, որ դուք ավելի հաճախ եք սեքսով զբաղվում։ Իսկ որքան շատ եք սեռական հարաբերություններ ունենում, այնքան ավելի քիչ է սթրեսի ենթարկվելու, դեպրեսիայի մեջ ընկնելու հավանականությունը։
Դուք ստիպված չեք լինի ամեն օր ցնցուղ ընդունել
Երբ քնած ժամանակ դուք շոգում եք, սկսում եք քրտնել, ինչն էլ առավոտյան ստիպում է ձեզ լոգանք ընդունել։ Իսկ առանց գիշերազգեստի քնելու դեպքում դուք կխուսափեք այս ամենից եւ ամեն առավոտ 20-30 րոպե ժամանակ կխնայեք։
Մերկ քնելն ավելի հարմարավետ է
Հանգիստ քուն մտնելու համար հարկավոր է կատարյալ հարմարավետություն։
Գիշերազգեստ հագնելը ավելորդ գործ է
Ամեն գիշեր դուք ստիպված եք հանել ձեր հագուստները, գիշերազգեստ ընտրել եւ հագնել։ Սակայն ինչու տանջվել եւ ավելորդ ժամանակ կորցնել, եթե կարելի է միանգամից հանել հագուստը եւ քնել։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը