Կանայք հանուն իրենց գեղեցկության պահպանման պատրաստ են ամեն ինչի՝ անգամ ամենադաժան եւ դժվար քայլի։ Համենայնդեպս, ես կդիմեմ բոլոր մեթոդների օգնությանը՝ չնայած բյութի տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ դեռ կարողանում եմ խուսափել ծայրահեղ միջոցներից։ Այսօր ընթերցողների ուշադրությանն եմ ներկայացնում գեղեցկության պահպանման նոր մեթոդներից մեկը՝ RF (Radio Frequency) լիֆթինգը, որն անձամբ եմ փորձել։ Ճիշտ է, իմ պրոցեդուրաները դեռ չեն ավարտվել, բայց արդյունքն ակնհայտ ու գոհացնող է։
RF լիֆթինգը դեմքի, ինչպես նաեւ մարմնի մաշկը ձգելու, ցելյուլիտից ազատվելու հիանալի մեթոդ է։ Իհարկե, ինչպես բոլոր ոչ վիրահատական պրոցեդուրաները, RF լիֆթինգի արդյունքը նույնպես միանգամից նկատելի չէ, սակայն փոքր-ինչ համբերատար լինելու դեպքում փոփոխությունները ակնհայտ կլինեն։
Իհարկե, գաղտնիք չէ, որ տարիքին զուգընթաց մաշկի կոլագեն մանրաթելերը շերտավորվում են եւ այլեւս չեն կարողանում պահպանել մաշկի տոնուսը։ Ռադիոալիքային RF լիֆթինգը օգնում է վերականգնել հենց այս մանրաթելերը։ RF իմպուլսները, անցնելով հյուսվածքներով եւ խոչընդոտների հանդիպելով, մինչեւ 650 С տաքացնում են հյուսվածքները։ Արդյունքում, կոլագեն մոլեկուլները վերածվում են ամուր պարույրների՝ ապահովելով մաշկի լիֆթինգը։
Պրոցեդուրան անցավ է. դուք միայն ջերմություն եւ թեթեւ ծակոցներ եք զգում. անհանգստության ոչ մի զգացում։ Նշեմ, որ պրոցեդուրայից հետո հետքեր չեն մնում, իսկ կուրսը սկսելու համար ոչ մի նախնական պատրաստվածություն հարկավոր չէ։ Պրոցեդուրան տեւում է 10 րոպեից մինչեւ 2 ժամ՝ կախված մշակվող հատվածի մեծությունից։ Լավ արդյունքի հասնելու համար պահանջվում է 5-12 կուրս։ Անձամբ ինձ նշանակվեց 10 պրոցեդուրա, բայց երրորդից հետո փոփոխություններն արդեն նկատելի էին։ Արդյունքում, ազատվեցի մաշկի թեփոտումից եւ մոխրագույն երանգից։ Կուրսն ընդունելուց հետո պետք է խուսափել արեւի ճառագայթներից (օրինակ, ես ուլտրամանուշակագույն ճառագայթների դեմ նախատեսված հատուկ քսուքներ եմ օգտագործում) եւ հրաժարվել սաունա գնալուց։ Երեւանում մեկ նմանատիպ պրոցեդուրայի համար պետք է վճարել 5000-10000դրամ։
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն