Կյանքից պետք է հաճույք ստանալ եւ վայելել մեզ տրված ամեն մի վայրկյանը։ Իսկ այս հարցում հաջողության հասնելու համար պետք է սովորել դրականորեն մտածել եւ դրական էներգիա կուտակել։ Իսկ ինչպե՞ս։
1. Ժպտա
Ամեն անգամ երբ դու ժպտում ես, օրգանիզմում արտադրվում է էնդորֆին հորմոնը, որը ոչ միայն բարձրացնում է քո տրամադրությունը, այլեւ բարելավում նյարդային համակարգի աշխատանքը։ Ուստի, ժպտա։
2. Ծիծաղիր
Ծիծաղն ու հումորի զգացումը բուժիչ հատկություն ունեն եւ կարող են փոխել անգամ տխուր ու մռայլ օրը։
3. Երախտապարտ եղիր
Մեզանից շատերը մոռանում են շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ ունեն։ Իսկ երախտապարտ լինելու համար պետք է նկատել ձեր շուրջն առկա լավն ու դրական եւ շնորհակալություն հայտնել դրա համար։
4. Մաքուր օդ շնչիր
Դուրս արի տանից եւ գնա բնության գրկում թարմ օդ շնչելու։ Սա սթրեսից ազատվելու լավագույն միջոցն է։ Փոքր-ինչ հանգստացիր, դու դրա կարիքն իսկապես ունես։
5. Տրվիր քո զգացմունքներին
Լսիր եւ տրվիր քո զգացմունքները, չէ՞ որ դրանք ինչ-որ պատճառներով են ծնվել քո հոգում։ Պետք է հաշվի առնել դրանք։
6. Սեր պարգեւիր քեզ
Երբեմն երջանիկ լինելու համար պետք է պարզապես սիրել սեփական անձը։ Ձեզանից առավել ո՞վ ունի ձեր սիրո կարիքը։ Գնա սպա-սրահ, փոխիր սանրվածքդ, նոր հետաքրքրություն գտիր քեզ համար, հաճույք պատճառիր ինքդ քեզ։
7. Ապրիր ներկայով
Կյանքը վայելելու լավագույն ժամանակը ներկան է։ Պետք չէ ապրել անցյալով կամ ապագայով. դրանք պետք է թողնել երկրորդ պլան։ Մարդիկ ավելի հաճախ մտածում են, թե ինչ կարող էին անել կամ ինչ կլինի հետո՝ մոռանալով, որ մեր կյանքը այն է, ինչ կա մեր շուրջը հենց հիմա։
8. Սահմանիր քո կանոները
Կարեւոր է, որ քեզ շրջապատող մարդիկ իմանան, թե քեզ հետ շփման ժամանակ ինչն է թույլատրելի, իսկ ինչը՝ ոչ։
9. Թուլացրու տեմպը
Թուլացիր, փորձիր հաճույք գտնել նույնիսկ ամենափոքր մանրուքներում։ Խորը շնչիր եւ վայելիր կյանքիդ ամեն ակնթարթը։
10. Խուսափիր «թունավոր մարդկանցից»
Ժամանակ առ ժամանակ մեր կյանքում հայտնվում են «թունավոր մարդիկ»։ Մարդիկ, ում հետ շփվելը բարկացնում, ձանձրացնում է քեզ։ Այս պարագայում պետք է պարզապես ազատվել նրանցից։
11. Կիսվիր քո երջանկությամբ
Կիսվիր քո երջանկությամբ, օգնիր կարիքավորներին, բարեգործություն արա։ Այս ամենը ոչ միայն օգնում է բարձրացնել քո ինքնազգացողությունը, այլեւ դու զգում ես, որ կարողացել ես ինչ-որ բան փոխել;
Աղբյուրը՝ powerofpositivity.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում11:20, 14 մայիսի
Մայրանալ պատրաստվող Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը՝ ամուսնու հետ10:26, 14 մայիսի
Քենդալ Ջենները պատրաստ է լողազգեստների սեզոնին10:05, 14 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Ֆրանսիայի ներկայացուցչի արխիվային լուսանկարը Երեւանում՝ հայկական տարազով․ երգիչը մասնակցել է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին09:00, 14 մայիսի
ՄԱՅԻՍԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»