«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Exclusive. Ուկրաինական «Холостяк-5» նախագծի մասնակից Եկատերինա Պոլեխինան՝ Հայկ Ավանեսյանի նոր հավաքածուի դեմքը

12:05, 12 օգոստոսի

Ուկրաինայում բնակվող հայտնի դիզայներ Հայկ Ավանեսյանը օրեր առաջ ներկայացրել է իր նոր Hayk Avanesyan Bridal 2015-16 հարսանեկան զգեստների հավաքածուն։ Hayk Avanesyan ապրանքանիշը ստեղծվել է 2011-ին եւ արդեն հունիսին արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին։ Հայտնի աստղեր Բյանկան եւ ուկրաինական «Աստղերի ֆաբրիկա» նախագծի մասնակից Էլիզաբեթ Անում-Դորխուսոն օգտվում են հենց Հայկի առաջարկած զգեստներից։

Այս տարի դիզայների նոր հավաքածուի դեմքը ուկրաինական «Холостяк-5» նախագծի մասնակից Եկատերինա Պոլեխինան է։ NEWS.am STYLE-ը որոշել է կապ հաստատել դիզայների հետ եւ փորձել պարզել, թե ինչու է նա ընտրել հենց Պոլեխինային։ Նշենք նաեւ, որ պատրաստվում ենք առանձին հարցազրույց անցկացնել Հայկի հետ եւ նրա կարծիքն իմանալ հայկական նորաձեւության մասին։ Սակայն մինչ այդ եկեք ծանոթանանք մոդել Եկատերինա Պոլեխինայի հետ եւ տեղեկանանք նրա եւ Հայկի համագործակցության մասին։

 - Հայկ, ինչու՞ հենց Պոլեխինան։

- Հագուստը ստեղծելիս ես պատկերացնում էի վսեմ, նազելի, արիստոկրատ դեմքով, գեղեցիկ կեցվածքով եւ ինքնավստահ բնավորությամբ կնոջ, որը նպատակասլաց է եւ գիտի, թե ինչ է  ցանկանում այս կյանքից։ Ընտրեցի Կատյային, քանի որ նա լիովին համապատասխանում է այդ կերպարին։

- Ձեր սպասելիքները արդարացա՞ն։

- Ավելին քան... Կատյան իսկապես պրոֆեսիոնալ է եւ մեծ պատասխանատվությամբ է մոտենում իր աշխատանքին։

- Փորձենք հայ ընթերցողին ծանոթացնել Կատյայի հետ։ Եկատերինա, ինչպե՞ս եք սկսել ձեր կարիերան։

- Ամեն ինչ շատ անսպասելի եղավ, երբ դեռ 15 տարեկան էի. առաջին հաջողություններ, նկարահանումներ ամսագրերի շապիկների եւ տարբեր բուտիկների գովազդների համար։  

- Հոգեբանորեն դժվա՞ր է աշխատել որպես մոդել։

 - Սկզբնական փուլում՝ այո, սակայն հետո ընտելանում ես այն բոլոր դժվարություններին, որոնց բախվում են մոդելները՝  ողորկ եւ սայթաքուն պոդիում, փոքրիկ հանդերձասենյակներ, քո չափսին չհամապատասխանող կոշիկ, դիզայներների վատ վերաբերմունք եւ այլն։

- Պատմեք ձեր եւ Հայկի համագործակցության մասին։ Սա ձեր առաջի՞ն համատեղ աշխատանք է։

- Ոչ, առաջինը չէ։ Մենք ծանոթացել ենք 2012-ին, երբ Հայկը ներկայացնում էր իր երեկոյան զգեստների հավաքածուն «Мисс Донбасс open 2012» նորաձեւության մրցույթին։ Հենց այստեղից էլ սկսեց մեր համագործակցությունը։ Մեկ անգամ չէ, որ ցուցադրել եմ նրա զգեստները եւ միշտ մեծ հաճույքով եմ աշխատել նրա հետ։ Եվ կան բազմաթիվ պատճառներ։ Կնշեմ նրա մարդկային վերաբերմունքը մոդելների նկատմամբ։ Նա միշտ հասկանում է աղջիկներին եւ ցանկացած հարցի ըմբռնումով է մոտենում։ Բացի այդ, նրա հավաքածուները միշտ նրբագեղ ու ազնվական են, ինչը պակաս կարեւոր չէ ինձ համար։

- Իսկ արդյունքը գոհացնու՞մ է ձեզ։ 

- Ես շատ գոհ եմ իմ եւ Հայկի համագործակցությունից։ Հիանալի լուսանկարներ են ստացվել, իսկ հագուստն ուղղակի ապշեցուցիչ էր։ Նկարահանումները կատարվեցին շատ արագ եւ ամենակարեւորը՝ արդյունավետ։

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search