«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Exclusive NEWS.am STYLE. Հայտնի դիզայներ Հայկ Ավանեսյանը՝ հայ գենի եւ Ուկրաինայում ապրելու մասին

14:05, 15 օգոստոսի

Ուկրաինայում բնակվող հայտնի դիզայներ Հայկ Ավանեսյանը վերջերս ներկայացրել է իր նոր Hayk Avanesyan Bridal 2015-16 հարսանեկան զգեստների հավաքածուն։

Hayk Avanesyan ապրանքանիշը ստեղծվել է 2011-ին եւ արդեն հունիսին արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին։ Հայտնի աստղեր Բյանկան եւ ուկրաինական «Աստղերի ֆաբրիկա» նախագծի մասնակից Էլիզաբեթ Անում-Դորխուսոն օգտվում են հենց Հայկի առաջարկած զգեստներից։ Այս տարի դիզայների նոր հավաքածուի դեմքը ուկրաինական «Холостяк-5» նախագծի մասնակից Եկատերինա Պոլեխինան է։ 

NEWS.am STYLE-ն արդեն խոսել է Հայկի հետ եւ պարզել, թե ինչու է նա ընտրել հենց Պոլեխինային, իսկ այժմ ներկայացնում ենք դիզայների կարծիքը հայկական նորաձեւության մասին։

- Հայկ, վաղուց է ապրում եւ ստեղծագործում եք Ուկրաինայում։ Հաճա՞խ եք այցելում Հայաստան եւ ձեր աշխատանքներում հայկական ոգին ու շունչը զգու՞մ եք։

-Իմ ընտանիքը Դոնեցկ է տեղափոխվել, երբ ես դեռ մանուկ էի։ Իմ ամբողջ գիտակցական կյանքն անցկացրել եմ Հայաստանից դուրս։ Բայց ես մեծացել ու դաստիարակվել եմ հայկական ընտանիքում, որտեղ խոսել են միայն մայրենի լեզվով։ Ես ուսումնասիրել եմ հայկական մշակույթն ու հայ նկարիչներին։ Շատ եմ սիրում մեր խոհանոցը, որը ներշնչում է ինձ «համեղ» հագուստներ ստեղծելis։ Մենք շատ հին ազգ ենք եւ ուժեղ գենետիկա ունենք, ինչն անկասկած զգացվում է։ Համալսարանում գեղանկարչության դասախոսն ասում էր, որ իմ նկարներից եւ գույներից երեւում է, որ ես հայ եմ։ Հայաստանում այդքան հաճախ չեմ լինում, քանի որ զբաղված եմ աշխատանքներով։ Բայց անցյալ տարի Դոնեցկում տիրող իրավիճակից փոքր-ինչ հանգստանալու համար եկա Հայաստան եւ վայելեցի նրա բնությունն ու ճարտարապետությունը։

- Ի դեպ, ինչու՞ եք տեղափոխվել Կիեւ, ոչ՝ Մոսկվա կամ Երեւան:

- Ես Երեւան էի եկել Դոնեցկ վերադառնալու նպատակով, սակայն Դոնեցկի նախկին գեղեցկությունից ոչինչ չէր մնացել, ամեն օր կրակոցներ էին եւ այնպիսի իրավիճակ էր, որ ես մինչ այսօր զարմանում եմ, թե ինչպես եմ ողջ մնացել։ Ես անգամ աշխատանքի գնալու հնարավորություն չունեի, ինձ մոտ արդեն դեպրեսիա էր սկսվել։ Այս նույն ժամանակահատվածում ես արդեն շատ հաճախորդներ ունեի Կիեւում եւ հենց այդ պատճառով էլ տեղափոխվեցի այնտեղ։ Բացի այդ, ես սովորել եմ Կիեւում։

- Հետեւու՞մ եք հայկական նորաձեւությանը եւ այստեղ տարածված միտումներին:           

- Անկեղծ ասած՝ ոչ։ Բայց Հայաստանում եղած ժամանակ նկատել եմ, որ Երեւանի փողոցներում կա մի յուրօրինակ նորաձեւություն։ Շատ հաճախ կարելի էր տեսնել նույն, կարելի ասել՝ երեւանյան ոճով հագնված աղջիկների... Բայց հայերը շատ գեղեցիկ են, եւ ուրախալի փաստ է, որ մարդիկ նորաձեւ ու ճաշակով են հագնվում, աղջիկները խնամված ու գեղեցիկ դիմահարդարված են։

- Ի՞նչ կասեք հայկական ծագում ունեցող դիզայներների մասին։

- Աշխարհում հայկական ծագում ունեցող, արժանի դիզայներներ շատ կան։ Մենք տարբերվում ենք մեր աշխատանքներով, մեր մոտեցմամբ, հայացքներով եւ մեզ կապում են մեր գեները։ Մեր բոլորի աշխատանքներից նկատելի է, որ հայ ենք, բայց կա նաեւ այն երկրի ազդեցությունը, որտեղ ապրում ենք։ Ամերիկայում բնակվող հայի գործերում կա ամերիկյան շեշտադրություն, ինձ մոտ՝ եվրոպական ուղղվածություն։ Շատ եմ հավանում լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանի աշխատանքները։ Նա նույնպես երեկոյան եւ հարսանեկան զգեստներ է կարում եւ ինչպես ես, ստեղծում է յուրօրինակ գործեր՝ շատ ժամանակ հատկացնելով հաճախորդի հետ աշխատելուն։

- Ի՞նչ կպատմեք ձեր հետագա ծրագրերի մասին։                                                                       - Ծրագրերը շատ են, սակայն այժմ երկրում ծանր դրություն է եւ իմ վերապրածից հետո դեռ պատրաստ չեմ ցուցադրություններ սկսել։ Այս տարի որոշել եմ անհատական աշխատել իմ հաճախորդների հետ։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել