Ամենահետաքրքիր առեղծվածներից մեկը մարդու աչքերի գույնի եւ նրա բնավորության գծերի՝ անգամ ճակատագրի, միջեւ եղած կապն է։ Ի՞նչ կարող է հուշել աչքերի գույնը մարդու բնավորության մասին։
Կապույտ, երկնագույն եւ մոխրագույն
Կապույտ, երկնագույն եւ մոխրագույն աչքեր ունեցող մարդիկ վառ երեւակայություն ունեն։ Նրանք չեն վախենում հակառակվելուց եւ սեփական կարծիքն արտահայտելուց։ Սակայն ճակատագիրը միշտ չէ, որ բարեհաճ է նրանց նկատմամբ։ Նրանց մեկ ժպիտի համար ճակատագիրը մի ամբողջ ծրագրի իրականացում է պահանջում։
Սիրո հարցում շատ սառն են, նրանք մեկ հայացքով կարող են ընտրել իրենց զուգընկերոջը՝ հիմնվելով ոչ թե սրտի կամ մտքի թելադրանքի վրա, այլ իրենց քմահաճույքի։ Նրանց արգելված է առանց սիրելու եւ զգացմունքներ ուեննալու սիրահետել կամ ամուսնանալ․ դա նրանց երջանկություն չի պարգեւի։ Բայց եթե դուք լուրջ հարաբերություներ եք սկսել այսպիսի մարդկանց հետ, ուրեմն մի փորձեք փոխել նրան։ Այս մարդկանց հետ հարաբերությունները երկարատեւ կլինեն, եթե մշտապես նոր հոբբիով հետաքրքրվեք։
Կանաչ աչքեր
Կանաչ աչքեր ունեցող մարդկանց համար կարեւոր է սեփական ես-ի հետ համաձայնության գալը։ Ինչ էլ որ անեն, առաջին հերթին պետք է իրենք բավարարվեն կատարված արարքից; Եվ եթե նրանք գոհ են արդյունքից, ուրեմն երջանիկ են եւ ուրախ։ Այսպիսի մարդիկ դիմացինից անհնարինը չեն պահանջում։ Ավելին, եթե նրանք գտել են մեկին, ում մասին երազում էին, կնախընտրեն դուրս գալ սեփական կաշվից, քան թողնել, որ իրենց ընտրյալը թեկուղ մեկ վայրկյան տխրի կամ հիասթափվի։
Շագանակագույն
Նրանց, ում բնոթյունը շագանակագույն աչքեր է պարգեւել, մեծ կարեւորություն են տալիս մյուսներին դուր գալու եւ նրանց դրական կարծիքին արժանանալու համար։ Նրանք ունեն երեք կարեւոր հատկանիշ՝ գրավչություն, հմայք եւ սպասումներ։ Շագանակագույն աչքեր ունեցողները անում են հնարավորինս ամեն ինչ, որպեսզի գրավիչ լինեն․ նրանց հագուստը, սանրվածքը միշտ պետք է կատարյալ լինեն։ Նրանք շատ անկեղծ են եւ կարող են հրաժարվել նույնիսկ ամենաթանկ, բայց իրենց համար անցանկալի նվերից։ Սակայն շագանակագույն աչքեր ունեցողները քաջ գիտակցում են, որ այս քայլն իրենց խորհրդավորություն կտա։ Ընկերներ ընտրում են նրանց, ովքեր պատրաստ են զոհողությունների գնալ եւ արդարացնել իրենց սպասումները։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը17:25, 24 հոկտեմբերի
Արհեստական ինտելեկտով ստեղծված երգչուհին հայտարարել է, որ հղի է և լքել է խումբը. երկրպագուները միանգամից չէին հասկացել, որ նա գոյություն չունի16:34, 24 հոկտեմբերի
Սալմա Հայեկի դուստրը գլխավորում է Մեծ Բրիտանիայի ամենացանկալի հարսնացուների ցուցակը. ծնողների միլիարդները, պանդոկները և օղին15:10, 24 հոկտեմբերի
Թիմոթի Շալամեն հրաժարվել է դիտել Victoria's Secret-ի մոդելներին՝ ողջ ուշադրությունը սևեռելով Քայլի Ջենների վրա. դերասանի արձագանքը վիրուսային է դարձել14:20, 24 հոկտեմբերի
Եղիսաբեթ II թագուհին Հելեն Միրենին ներկայացրել է շեյխին, սակայն նա չի ճանաչել դերասանուհուն13:49, 24 հոկտեմբերի
Ինչու՞ Թոմ Քրուզը հարվածեց Ջեք Նիկոլսոնին13:15, 24 հոկտեմբերի
«Ես գիտեմ, թե որտեղ ես դու». Ջոն Բայդենի որդուն կասկածում են մարմնավաճառուհուն սպառնալու մեջ