Մեր կյանքում հանդիպող շատ երեւույթների մենք այնքան էլ մեծ կարեւորություն չենք տալիս, սակայն դրանք հաճախ խոչընդոտ են հանդիսանում մեր երջանկությանը հասնելու ճանապարհին։
1. Ես երջանիկ կլինեի, եթե քիչ աշխատեի
Չգիտես ինչու, ոմանք կարծում են, որ նրանք երջանիկ կլինեին, եթե չաշխատեին։ Նրանք մտածում են, որ այդ պարագայում իրենց օրը լի է լինելու զվարճանքով եւ ուրախ միջոցառումներով։ Սակայն հաճախ հենց սա էլ դառնում է նրանց սթրեսի եւ դեպրեսիայի պատճառը, քանի որ մարդը ստեղծագործ եւ արարող էակ է, նա մշտապես ցանկանում է առաջադրանքներ ու խնդիրներ լուծել, ցանկանում է կատարելագործվել, աճել, զարգանալ ու զգալ իր հաջողությունների եւ հաղթանակների բերկրանքը։

2. Մեղավորը ես չեմ
Մեր ուղեղը միշտ փորձում է համոզել, որ մեր դժբախտությունների պատճառը ուրիշներն են՝ ընկերները, ծնողները, ծանոթները եւ այլն։ Մենք պատրաստ ենք մեղադրել բոլորին՝ բացի ինքներս մեզանից։ Սակայն մենք երջանիկ կլինենք միայն այն պարագայում, երբ պատասխանատվություն կրենք մեր կատարած արարքների համար։
3. Պետք է բացահայտել «երջանկության գաղտնիքը»
Գաղտնիքն այն է, որ «երջանկության գաղտնիք» հասկացություն գոյություն չունի։ Որքան էլ որ գրքերում փորձեն մեզ համոզել, որ երջանկությունը զգալու համար պետք է բացահայտել դրա գաղտնիքը, դա իրականությանը չի համապատասխանում։ Մենք ինքներս ենք կերտում մեր ապագան, մշակում ռազմավարություն՝ մեր նպատակներին հասնելու համար եւ ստեղծում մեր երջանկության պատկերը։

4. Եթե ես... ունենայի
Մենք մշտապես փորձում ենք մեզ համոզել, որ երջանիկ կլինեինք, թե ունենայինք մեկ այլ աշխատանք, մեկ այլ տուն, մեքենա եւ այլն։ Հավատացեք, որ մեքենա, տուն, լավ աշխատանք ունեցող մարդիկ ձեզանից ավելի երջանիկ չեն։ Պետք է ընդունել, որ իրերն ու նյութական արժեքները չեն կարող երջանկություն պարգեւել ձեզ։ Այն պետք է ձեր ներսում լինի։
5. Ես փոփոխություններ չեմ ցանկանում
Սա ուղիղ ճանապարհ է դեպի անդունդ։ Կյանքը ճանապարհորդություն է եւ մշտապես պետք է փոփոխությունների պատրաստ լինել։ Իհարկե, որոշ փոփոխություններ հնարավոր է կանխել, բայց դրանք անխուսափելի են եւ օգնում են նոր փորձ ու գիտելիքներ ձեռք բերել եւ ավելի հասուն լինել։

6. Եթե ոչ այսօր, ուրեմն երբեք
Հաճախ մարդիկ անհաջողություններից հիասթափվում եւ ցանկանում են նահանաջել։ Սխալ մոտեցում է։ Միշտ հարկավոր է խրախուսել սեփական քայլերը եւ երբեք չընկրկել դժվարություններից։ Դուք չգիտեք, թե ինչ է ձեզ սպասվում վաղը։ Միգուցե հենց վաղը կատարվեն ձեր ցանկությունները։
7. Ես որոշում կընդունեմ այն ժամանակ, երբ հստակ իմանամ իմ հետագա քայլերը
Որքան շատ եք մտածում, այդքան ավելի արագ եք հայտնվում փակուղում։ Ոչ մի խնդիր առանց երկար ու մանրակրկիտ աշխատանքի, քննարկման ու որոշակի գործողությունների չի լուծվում։ Ուստի, պետք չէ երկմտել։ Իսկ անհաջողության դեպքում չպետք է հիասթափվել, քանի որ կյանքը միշտ նոր հնարավորություններ է ընձեռում։

8. Միայն բախտավոր մարդկանց երազանքներն են կատարվում
Չգիտես ինչու, մարդիկ հավատում են, որ նրանք ճակատագրի խաղալիքներն են եւ ամեն ինչ իրենց փոխարեն արդեն մտածված է։ Սակայն եթե դուք հավատաք ձեր սեփական ուժերին, անեք ամեն ինչ ձեր երազանքին հասնելու համար, ուրեմն հաճելիորեն կզարմանաք. ձեզ հաջողություններ են սպասվում։
Աղբյուրը՝ fit4brain.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 8 սեպտեմբերի
Մեկ ամբողջ տարի շքեղ նավի վրա. 56,000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ կռուիզը, որը կընդգրկի ամբողջ աշխարհը՝ Ալյասկայից մինչև Զանզիբար22:23, 8 սեպտեմբերի
Այգու քմահաճ արիստոկրատը. ճապոնական թխկու խնամքի հիմնական կանոնները՝ անթերի կարմիր գույնի համար21:27, 8 սեպտեմբերի
Միլիարդատերերի շրջանում դարավոր ծառեր գնելը նոր միտում է դարձել20:30, 8 սեպտեմբերի
Խանդ՝ պիքսելների հանդեպ․ սոցիալական ցանցերում վեճեր են սկսվել GTA 6-ի «ռոմանտիկ» առանձնահատկությունների շուրջ19:30, 8 սեպտեմբերի
Վալենտինո Շոտտին Fantini-ի պատմությունը ներկայացրեց Հայաստանում19:15, 8 սեպտեմբերի
Արյուն, ոսկորներ և Դրակուլա. հնաոճ վամպիրների որսի հավաքածուն հայտնվել է առցանց աճուրդում16:32, 8 սեպտեմբերի
Բեռլինից երեք տղամարդ ամուսնանում են իրար հետ, բայց նրանց միջև սեքս չկա. «Մենք պարզապես շատ ենք սիրում իրար»16:28, 8 սեպտեմբերի
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը․ «Մեր նպատակն է Հայաստանը ներկայացնել աշխարհի մշակութային քարտեզում»15:39, 8 սեպտեմբերի
Ֆիբի Բրիջերսը ցնցել է Վենետիկը իր չսափրված ոտքերով15:20, 8 սեպտեմբերի
Թերի Հեթչերը կդառնա նոր Միրանդա Փրիստլի. «Հուսահատ տնային տնտեսուհիներ» սերիալի աստղը կգրավի պոդիումը «Սատանան կրում է Պրադա» մյուզիքլում14:41, 8 սեպտեմբերի
Միլիոնատեր Էնդրյու Գարֆիլդը պատերազմ է հայտարարել միլիարդատերերի դեմ և անմիջապես ծաղրի առարկա դարձել համացանցում14:36, 8 սեպտեմբերի
Արթուր Խաչենցը հայր է դարձել․ ի՞նչ հետաքրքիր անուն է նա ընտրել դստեր համար