Հոկտեմբերի 1-8-ն ընկած ժամանակահատվածում Երևանում արդեն 13-րդ անգամ կանցկացվի «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնը:
«Այո՛, «ՀԱՅ ՖԵՍՏ»-ն այս տարի կանցկացվի 13-րդ անգամ: Գիտե՞ք` չունենք մտավախություն 13 թվից և, նույնիսկ, մտածում էինք այն ներառել մեր դիզայնի մեջ, սակայն հետո ինչ-ինչ պատճառներով մոռացանք»,-Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը: Նա նաև տեղեկացրեց, որ փառատոնի ընթացքում կլինի առանձին ծրագիր` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին:
«Այս տարվա մեր ծրագիրը ոչ թե մեծ է կամ հզոր, այլ, պարզապես, շլացուցիչ է և վեհ, որովհետև մենք 7 օրվա ընթացքում կունենանք 52 անվանում ներկայացում, կխաղացվի ավելի քան 75 ներկայացում: Նույնիսկ ունենք օր, որի ընթացքում կներկայացնենք 12-ը: 1 օրվա ընթացքում, ամենաքիչը, կունենանք 6 ներկայացում»,-նշեց Ղուկասյանը:
Այս տարի փառատոնը կբացվի «Զգացողությունների թանգարան» կոչվող ներկայացումով, քանի որ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ն այս անգամ ևս կրում է համանուն խորագիրը:
Փառատոնի ընթացքում Հայաստան կժամանեն մոտ 25 երկրից 250 մասնակից և հյուրեր: Այդ երկրներն են` Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Իտալիան, Ավստրիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Կանադան, Լեհաստանը, Լիբանանը, Իսրայելը, Լիտվան, Հունգարիան, Չեխիան, Նորվեգիան, Հունաստանը, Էստոնիան, Սերբիան, Ղազախստանը, Բանգլադեշը, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը և այլն:
Արթուր Ղուկասյանը նշեց, որ այս օրերին թատերասերները հնարավորություն կունենան նաև վայելելու Շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնի «Համլետ» ներկայացումը, որն, ի դեպ, միակ վճարովի ներկայացումն է լինելու: Փառատոնի շրջանակներում անցկացվելիք մյուս ներկայացումների մուտքն անվճար է լինելու:
««Գլոբուս» թատրոնի ներկայացումը վճարովի է, քանի որ դա մտնում է իրենց համաշխարհային շրջագայության մեջ»,-տեղեկացրեց Ղուկասյանը:
Երևանյան թատրոններից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ին կմասնակցեն Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Հ. Թումանյանի անվան Տիկնիկային, «Փոքր» և «Միհր» թատրոնները: Ինչ վերաբերում է մարզային թատրոնների մասնակցությանը` Արթուր Ղուկասյանն ասաց. «Մարզերից թատրոններ չենք ունենա, քանի որ վերջիններս փառատոնին մասնակցելու հայտ չեն ներկայացրել»:
Խոսելով փառատոնի կարևորության մասին` նախագահը նշեց. «Մենք չունենք գլխավոր ասելիք: Մեր առաքելությունն է` ներկայացնել բեմական արվեստի լավագույն նմուշները և մեր արվեստը տեսանելի դարձնել արտասահմանում»:
«ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն անցկացվում է 2003 թ-ից, իսկ 2006 թ-ից սկսած` այն դարձավ նախկին ԽՍՀՄ տարածքի (բացառությամբ Մոսկվան) գլխավոր թատերական փառատոնը:
Սյունե Առաքելյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 4 նոյեմբերի
«Սեքս՝ պարտքի զգացումից ելնելով». Գիտնականները պարզել են, թե ինչու են զուգընկերները համաձայնվում մտերմության՝ առանց դա ցանկանալու22:31, 4 նոյեմբերի
Հպում, որը ստիպում է լաց լինել. Ի՞նչ է «տխուր պտուկի համախտանիշը»21:16, 4 նոյեմբերի
Ինչպես Բեռնար Արնոյի 28-ամյա որդին Louis Vuitton ժամացույցները վերածեց հավաքորդական իրերի20:25, 4 նոյեմբերի
«Փարիզ, մենք խնդիր ունենք». Ինչու են եվրոպական շքեղ ապրանքանիշերը կորցնում իրենց դիրքերը Չինաստանում19:16, 4 նոյեմբերի
Անսպասելի ավարտով կողոպուտ. գողը վերադարձրել է 292,000 դոլար արժողությամբ ժամացույցը՝ «Կներեք» գրությամբ16:35, 4 նոյեմբերի
Անժամանակյա դասականները նոր մեկնաբանություններով. Երևանը հյուրընկալում է 18-րդ Շեքսպիրյան փառատոնը15:52, 4 նոյեմբերի
Նորաձև սանրվածք, որից ճաղատանում են. Մասնագետները զգուշացնում են Բելլա Հադիդի միտման վտանգների մասին15:27, 4 նոյեմբերի
Bugatti-ի գործադիր տնօրենի Chiron-ը գողացել են գործարանից. Միլիարդատերը հետապնդել է գողին14:34, 4 նոյեմբերի
Փեսան խորանի մոտ անպարկեշտ շոու է սարքել. հարսանեկան համբույրը վերածվել է սկանդալի, հյուրերը շոկի մեջ էին14:14, 4 նոյեմբերի
Մերկ որովայն և կաշվե բաճկոն. Վերա Վոնգը 77 տարեկանում նորաձևության սադրանք է կազմակերպել13:33, 4 նոյեմբերի
«Ես նրան դավաճանել եմ երեք կանանց հետ և պոռնո դիտել». Քրիս Ռոքն առաջին անգամ բացահայտել է, թե ինչու է իր երկարատև ամուսնությունը ձախողվել12:41, 4 նոյեմբերի
Շերը արձագանքել է Մայքլ Դուգլասի քննադատությանը իր «Օսկար» մրցանակի վերաբերյալ