MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Belle Femme SPA սրահի տնօրեն. Հայաստանում SPA ծառայությունների ոլորտը զարգացման սկզբնական փուլում է

10:21, 7 հոկտեմբերի

Չնայած Երեւանում բազմաթիվ SPA կենտրոնների առկայությանը, այս ծառայության ոլորտը Հայաստանում դեռ զարգացման մեծ ներուժ ունի: Նախեւառաջ նոր ծառայությունների ընդգրկման ու նաեւ առաջարկվող ծառայություններում նոր տեսակների ավելացման առումով: Բացի դրանից, SPA ծառայություններից օգտվելու մշակույթի պակաս էլ կա Հայաստանում: SPA ծառայությունների զարգացման ու ոլորտում առկա խնդիրների մասին NEWS.am Style-ը հարցազրույց իրականացրեց Belle Femme SPA կենտրոնի տնօրեն Ինգա Մուրադյանի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Ինչպես կգնահատեք SPA ծառայությունների շուկան, արդյո՞ք Հայաստանում զարգացած է SPA մշակույթը եւ ի՞նչ չափով է զարգացած։

Մեր երկրում արդեն բազմաթիվ SPA կենտրոններ կան, որոնք տարբեր ծառայություններ են մատուցում։ Մենք Day-SPA կենտրոն ենք, որը նեղ մասնագիտական, առողջարար մեթոդներ եւ պրոցեդուրաներ չի իրականացնում եւ հիմնականում մատուցում է կոսմետիկ ծառայություններ, որոնք SPA-ի տարրեր են պարունակում։ Դա բոլորովին չի նշանակում, որ մասնագետները համապատասխան պատրաստվածություն չունեն, ընդհակառակը՝ մեր սրահի բոլոր աշխատակիցները համապատասխան բուժական կամ այլ պրոֆիլային կրթություն ունեն, հատուկ պատրաստություն եւ վերապատրաստում են անցել։ Ինչ վերաբերում է շուկայի զարգացման աստիճանին, կարող եմ ընդամենը ասել, որ մենք դեռ շատ բան պիտի անենք, զարգացման ներուժ կա, հատկապես եթե մեզ համեմատենք եվրոպական երկրների հետ։ Մենք դեռ շատ «ասելիք» ունենք ինչպես  SPA ծառայությունների վերաբերյալ,  այնպես էլ՝ գեղեցկության կենտրոնների ընդհանուր առմամբ։ Մեր երկրում ամեն ինչ դեռ նոր է սկսվում, SPA ինդուստրիան զարգացման սկզբնական փուլում է, եւ դա ուրախացնում է։ Մարդիկ ավելի հաճախ եւ ավելի գրագետ են հետեւում իրենց առողջությանը, արտաքին տեսքին, գեղեցկությանը։  Մեր համքարության մյուս անդամներից տարբերվելու համար մենք ջանում ենք ապահովել մեր մասնագետների վերապատրաստումն արտասահմանում՝ Դուբայում, Եվրոպայում, Մոսկվայում, հետեւում ենք ինդուստրիայի նորույթներին։ Այդ ամենը մեզ հնարավորություն է տալիս մեր նշանակալի խոսքն ասել տեղական շուկայում եւ ապահովել ծառայությունների այն բարձր մակարդակը, որն ուզում ենք արմատավորել Հայաստանում։

Որո՞նք են այն SPA ծառայությունները, որոնք ավելի մեծ պահանջարկ ունեն մեր բնակչության շրջանում, ի՞նչ հարցերով ու խնդիրներով են դեմում ամենից հաճախ։

Մեր սրահի  հաճախորդներն ամենաշատը հետաքրքրված են Մարոկոյական բաղնիքով, որովհետեւ Հայաստանում դա ծառայության նոր տեսակ է։ Մարոկոյական բաղնիքի մեր մասնագետը Դուբայում որակավորման բարձրացման դասընթաց է անցել, բաղնիքում օգտագործվող բոլոր նյութերը բացառապես ԱՄԷ-ից են ներկրված։ Պակաս պահանջված չեն նաեւ մեր կոսմետոլոգի ծառայությունները։ Ընդ որում մեր մասնագետները յուրաքանչյուր հաճախորդի հանդեպ առանձնահատուկ մոտեցում են կիրառում, որոշ դեպքերում մեր հաճախորդներին նաեւ անալիզների ենք ուղարկում, քանի որ մաշկային խնդիրները հաճախ կապված են այս կամ այն օրգանի աշխատանքի խանգարման հետ։ Մեծ պահանջարկ ունեն նաեւ մերսողների ծառայություններ: Վերջիններս ինչպես բուժիչ, այնպես էլ լիցքաթափող մերսումներ են կատարում։ Եվ եթե բուժական մերսողի ծառայություններից օգտվում են անհրաժեշտության  բերումով, ապա լիցքաթափող մերսումը մեր որոշ հաճախորդների համար յուրահատուկ ավանդույթ է դարձել։

Հավանաբար կհամաձայնեք ինձ հետ, որ SPA ծառայությունների հայկական շուկան որոշակի «ազգային առանձնահատկություններ» ունի, հատկապես մերսումների առումով։ Ես շատ մերսողների հետ եմ զրուցել եւ ճնշող մեծամասնությունը հրաժարվում է ընդունել տղամարդ հաճախորդների։ Ձեր սրահում նմանատիպ խնդիրներ ի հայտ եկե՞լ են։

Ոչ։ Մեր սրահում գենդերային խտրականություն չկա։ Բացառությամբ Մարոկկոյական բաղնիքի, մյուս բոլոր ծառայություններից տղամարդիկ կարող են օգտվել կանանց հետ հավասար։ Դա վերաբերում է եւ մերսմանը, եւ կոսմետոլոգի ծառայություններին, եւ մատնահարդարմանը եւ պեդիկյուրին։ Ինչ վերաբերում է մերսմանը, ապա մեր մասնագետը մշտական տղամարդ-հաճախորդներ ունի, որոնք մեզ մոտ են գալիս բուժական մերսման համար։ Այսինքն մենք բաց ենք բոլորի առջեւ։

Դուք նշեցիք, որ Հայաստանում արդեն շատ SPA սրահներ կան, ո՞րն է ձեր սրահի առանձնահատկությունը, ձեր «հաղթաթուղթը»։

Մեր կենտրոնի հիմնական «մեխը» Մարոկկոյական բաղնիքն է, այդ ծառայության գծով մենք Հայաստանում առաջիններից ենք։ Մեր առանձնահատկություններից մեկը նաեւ մեր գնային քաղաքականությունն է: Մեզ մոտ գները համեմատաբար ցածր են, դա արվել է նրա համար, որ մեր կենտրոնի ծառայություններից կարողանան օգտվել միջին եկամուտ ունեցող մարդիկ։ Մենք նաեւ ձգտում ենք մեր հաճախորդներին խորհրդատվական ծառայություններ տրամադրել։ Օրինակ, եթե հաճախորդը մեզ է դիմում հարսանիքի կամ այլ միջոցառման մասնակցելուց առաջ, մենք ձգտում ենք ամբողջական կերպար ստեղծել։ Հաճախորդի հետ համալիր աշխատանք է տարվում, որպեսզի ամեն ինչ՝ սանրվածքից մինչեւ հագուստն ու դիմահարդարումը համապատասխանեն իրար։ Արդյունքում ստացվում է ամբողջական հավասարակշռված կերպար, առանց ավելորդությունների։ Մենք ջանում ենք հաճախորդին նաեւ խորհուրդ տալ, թե ինչ գունապնակ, ինչ սանրվածք կամ մատնահարդարում կսազի իրեն՝ ելնելով դեմքի ուրվագծից, մաշկի գույնից, եղունգների կառուցվածքից։ Հենց այդ պատճառոով էլ մենք կազմակերպել ենք մեր աշխատակիցների վերապատրաստումն արտասահմանում, որպեսզի նրանք կարողանան հաճախորդներին ճիշտ խորհուրդներ տալ։ Ընդհանուր առմամբ մենք բոլոր առիթների համար դիմահարդարում ենք անում: Դա կարող է լինել առօրյա դիմահարդարում, կամ էլ այնպիսի դիմահարդարում, երբ վիզաժիստի աշխատանքն ընդհանրապես նկատելի չէ, բայց դեմքի բոլոր թերությունները թաքցված են, իսկ արժանիքները՝ ընդգծված։ Մենք նաեւ express make-up-ի ծառայություններ ենք մատուցում, եւ հաճախորդը նվազագույն միջոցներ ու ընդամենը 20 րոպե ծախսելով կարող է խնամված տեսք ունենալ։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել