Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Ամերիկացի լուսանկարիչ Աարոն Սպագնոլոն Ամերիկայում հայկական հարսանիքներ է լուսանկարում

19:13, 14 հոկտեմբերի

Ամերիկացի լուսանկարիչ Աարոն Սպագնոլոն Ամերիկայում լուսանկարում է հայկական հարսանիքներ։

«Նրանց հարսանյաց խմջույքները հասարակ են և ավանդական։ Ուսումնասիրելով այդ ժողովրդի պատմությունը՝ կարելի է ենթադրել, որ այդպիսին է ավանդական քրիստոնեական հարսանիքը»,-ասում է լուսանկարիչը։

Բացի հարսանիքներից, Աարոնը լուսանկարում է նաև հայտնի մարդկանց, օրինակ, «System of a Down»-խմբի մեր հայրենակիցներին, «Aerosmith»-ին, հայտնի քաղաքական գործիչների և այլն։  Բայց Սպագնոլոն նախընտրում է ներկայացնել պատմություններ, որտեղ մարդիկ միմյանց «տեր» և «հնազանդ» լինելու  խոստում են տալիս։

Այս շրջանում Աարոնը, հատկապես, լուսանկարում է հայկական հարսանիքներ։

«Ցանկացած հայ կասի ձեզ, որ հայերը եղել են Քրիստոնեությունն ընդունած առաջին ազգը։ Հայ Առաքելական եկեղեցու բարքերը փոխանցվել են սերընդեսերունդ։ Եթե համեմատենք այլ ազգերի հարսանյաց խնջույքների հետ, հայկական հարսանիքներն ավելի երկար են տևում և ողջ ընթացքում անդավաճան են մնում ավանդույթներին»,- Photoblographer կայքին տված հարցազրույցում նշել է ամերիկացի լուսանկարիչը։

Աարոնն ընդգծել է, որ ինչպես բոլոր հարսանիքներում հայ ամուսնացող զույգերը ևս կանգնում են խորանի առջև, նրանց օրհնում է քահանան, այնուհետև նրանք միմյանց հավատարիմ մնալու երդում են տալիս և փոխանակվում են ամուսնական մատանիներով։ «Հայկական եկեղեցիներում արարողության ժամանակ օգտագործվում է անուշաբույր խեժ և խունկ, ինչի շնորհիվ եկեղեցում հին դարերի հոտն է գալիս։ Քահանան զույգերի գլխին թագ է դնում, այնուհետև՝ նրանք միմյանց են հպում գլուխները, իսկ քահանան նրանց է մոտեցնում խաչը։ Իհարկե, նրանք միմյանց երդում են տալիս հայերենով։ Այդ արարողության մի մասը կազմելն, իսկական, հաճույք է»,-իր ոգևորությամբ կայքի հետ կիսվել է Սպագնոլոն։

Աարոնը նաև տեղեկացրել է, որ մինչ արարողության սկսվելը, ինքը խոսում է քահանայի հետ, քանի որ միչև խորանը կա տարածություն, որը պետք է պահպանել։ «Մի անգամ հարսնացուի հորեղբորը խնդրեցի ինձ բացատրել, թե ինչպիսի լուսանկարներ են իրենք ցանկանում ունենալ, նա ինձ մի քանի խորհուրդ տվեց, դա ինձ շատ օգնեց»։

Խոսելով հայերի և այլ քրիստոնյաների հարսանեկան տարբերություններից՝ լուսանկարիչն ասել է. «Ամենամեծ տարբերությունը լեզվի և ժամի մեջ է։ Երբեք չես կարող կողմնորոշվել՝ որն է լինելու հաջորդ քայլը։ Անընդհատ լարված սպասում ես։ Առհասարակ. իմ աշխատանքի իմաստը մարդկանց ոչ թե գեղեցիկ լուսանկարներ նվիրելլն է, այլ նրանց կյանքի կարևորագույն պահերն անմահացնելը»։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել