«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Վերջին բնակիչը» կտարբերվի Արցախի մասին պատմող մյուս ֆիլմերից. Ռեժիսոր Ջիվան Ավետիսյան

11:20, 12 նոյեմբերի

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նոր` «Վերջին բնակիչը» ֆիլմի նկարահանման աշխատանքներն արդեն անցյալում են։ Ֆիլմը գտնվում է հետարտադրական փուլում  ու հանրության դատին կհանձնվի 2016 թվականին։ Հայկական գյուղի տեղահանությունից հետո ծննդավայրում մնացած միակ հայ բնակչի մասին պատմող այս ֆիլմի նկարահանումների, դերասանական կազմի և այլնի մասին զրուցեցինք Ջիվան Ավետիսյանի հետ։

-Պրն. Ավետիսյան, «Վերջին բնակիչ»-ը թվով Ձեր ո՞րերորդ աշխատանքն է ու ինչո՞վ է այն տարբերվում Արցախի մասին պատմող մյուս ֆիլմերից:

Արցախի  հետ  առնչություն  ունեցող  ֆիլմեր, անշուշտ, ունեցել  եմ` «Ղարաբաղ`Թաքնված Գանձ»,  «Ճանապարհ Դեպի…»  եւ այլն, որոնք  եղել են վավերագրական  կամ  կարճամետրաժ: Իմ գեղարվեստական  լիամետրաժ  ֆիլմերը երկուսն են` «Թևանիկը» և  «Վերջին  բնակիչը», որը հետարտադրական փուլում է գտնվում: Ճիշտ է երկու ֆիլմերի իրադարձությունների ժամանակաշրջանը և վայրը նույնն են, բայց իրենց ասելիքով, գաղափարով, պատմությունով նրանք իրարից շատ տարբեր են:

- Այս ֆիլմի դերասանական կազմը տարբերվում է Ձեր մյուս ֆիլմերի դերասանական կազմերից: Ինչպե՞ս որոշեցիք ներգրավել հանրահայտ արտասահմանյան դերասանների: Նրանք կարողացա՞ն վերապրել ու ներկայացնել այն, ինչ ապրել ու տեսել է հայ ժողովուրդը:

Իհարկե  այլազգի  դերասանի համար դժվար է վերապրել այն հոգեվիճակը, որով ապրել է հայը՝ 1988-89 թվակններին: Բայց ֆիլմի աշխատանքներին մասնակից դարձած  դերասանների բարձր պրոֆեսիոնալիզմը և մարդկային որակները թույլ տվեցին շատ  հեշտությամբ հաղթահարել այդ խնդիրը: Նրանք կարողացան վերապրել ֆիլմի հերոսների  կյանքը, ստեղծել նրանց հավաստի կերպարները: Այդպիսի ստեղծագործական կազմի հետ հաջողված աշխատանքը երաշխիք է, որ ֆիլմը կընկալվի եւ կսիրվի նաեւ օտար հանդիսատեսի կողմից:

-Ինչպիսի՞ արձագանքներ եղան արտասահմանյան դերասանների կողմից, տպավորվա՞ծ էին։

Իհարկե յուրաքանչյուրի կողմից արձագանքը յուրովի  էր, բայց առաջին խթանիչը`ֆիլմի  պատմությունն էր,  որը  նրանց հավանությանն արժանացավ և սիրվեց բոլորի կողմից: Սա գլխավորն է, իսկ մնացյալ խնդիրները կապված տարբեր լեզուներով հաղորդակցության, կազմակերպչական, ֆինանսական եւ այլ դժվարությունների հետ, չնայած մեծ դժվարությամբ, բայց հաղթահարելի են: Դերասանները շատ սիրեցին եւ կապվեցին Արցախի մարդկանց, բնությանը, իրենց գործը բծախնդրորեն կատարող աշխատակազմի անդամներին:

-Ֆիլմի կոմպոզիտորը բոլորի կողմից սիրված, հանրաճանաչ հայազգի երաժիշտ Սերժ Թանկյանն է։ Ինչպե՞ս ծնվեց հենց նրա հետ համագործակցելու գաղափարը, ու՞մն էր մտահղացումը:

Բնական է, որ ունենալով ֆիլմի սցենարը՝ ես մտովի պատկերացնում էի ֆիլմի ամբողջ ընթացքը, տեսնում դերասաններին` իրենց կերպարներով, ֆիլմի կադրերը, դրվագները, նկարահանումների ընթացքը: Ես տեսնում էի պատմությունը եւ դրան ուղեկցող երաժշտությունը, որ իմ պատկերացումով անպայման պետք է Սերժը գրեր: Մեր համագործակցությունը ստացվեց, որի համար անչափ ուրախ եմ:

-Հաճախ եք նշում, որ Արցախի մասին պետք է շատ ֆիլմեր ստեղծվեն։ Ձեր կարծիքով այդ ֆիլմերը ծառայու՞մ են իրենց նպատակին:

Յուրաքանչյուր  ռեժիսոր,  ֆիլմարտադրող,  ինքն է  որոշում, թե  ինչ նպատակի  կծառայի  իր  ֆիլմը: Ես կարծում եմ, որ ֆիլմն առաջին հերթին բարձրարժեք արվեստի գործ պետք է լինի: Այս դեպքում մնացած բոլոր նպատակները հասանելի են: Հույս եմ փայփայում, որ «Վերջին բնակիչը» ֆիլմն իր ասելիքով, իր պատմությամբ կգրավի մարդկանց սրտերը:

-Ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտվել են: Հետ հայացք գցելով՝ ինչպե՞ս կնկարագրեք այդ օրերը, որոնք անցկացրիք Արցախում։

Դժվարին օրեր էին, շատ լարված, բայց նաեւ շատ հետաքրքիր բոլորիս համար: Ուզում եմ  նշել, որ ֆիլմի նկարահանումներն իրականացան շնորհիվ մեր սրտացավ պրոդյուսերների`  Մասիս  Բաղդասարյանի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն`Գեւորգ Գեւորգյանի  գլխավորությամբ, լիտվական «Արտբոքս»  ֆիլմարտադրող ընկերության պրոդյուսեր` Կեստուտիս Դրազդաուսկասի գլխավորությամբ: Նրանց  վստահության և հավատի շնորհիվ է,  որ  կարողացա իմ շուրջը հավաքել այսպիսի հզոր թիմ: Շատ շնորհակալ եմ ԼՂՀ կառավարությանը: Մեզ օգնել են նաև «Փյունիկ» հիմնադրամը, «Դոմինո» ընկերությունը:

Լիբանանի ամերիկյան համալսարանից նույնպես մասնակցել են նկարահանման աշխատանքներին: Ֆիլմին աջակցել են  մի շարք  այլ կազմակերպություններ, որոնց  մասին,  հանդիսատեսը, հանրությունն անպայման կտեղեկանա:

- Ֆիլմը դեռ հանրության դատին չի հանձնվել, սակայն արդեն իսկ նրա մասին շատ է խոսվում՝ մասնավորապես ֆիլմի ֆեյսբուքյան էջի հետևորդների թիվն անցնում է 11000-ը: Ինչպիսի՞ արդյունք եք կանխատեսում հետագայի համար ու ի՞նչ կտա ֆիլմն իր հանդիսատեսին:

Այո, «The Last Inhabitant» կոչվող ֆիլմի ֆեյսբուքյան էջում մենք տեղեկացնում ենք  «Վերջին  բնակիչը» ֆիլմի աշխատանքների ընթացքի մասին: Ձեր նշած ցուցանիշը հաստատում է,  որ ունենք  բավականին մեծ թիվ կազմող հետևորդներ: Կարծում եմ ոմանց հետաքրքրում է ֆիլմի  թեման, ոմանց  դերասանները, ոմանց պատմությունը, ոմանց էլ միգուցե  մեր  աշխատանքը: Ամեն դեպքում շատ ուրախալի է, որ այս կարճ ժամանակում ֆիլմը հասցրել է հետաքրքրություն առաջացնել մարդկանց մեջ: Հուսով եմ, որ «Վերջին բնակիչը» ֆիլմը  կսիրվի թե  Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս: Իսկ թե ինչ կտա ֆիլմը  հանդիսատեսին`կարող է ասել միայն հանդիսատեսը ֆիլմը դիտելուց հետո:

 

Զրուցեց՝ Շուշան Պողոսյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել