«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Դավիթ Սահակյանց. «Արվեստը միշտ էլ հայելի է եղել, իսկ երբեմն նաեւ՝ իրականության հայելային աշխարհ» (ֆոտո)

19:46, 2 փետրվարի

Նկարիչ մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը հանրահայտ Վարպետ Ռոբերտ Սահակյանցի գործի արժանի շարունակողն է։ Զարգացման ո՞ր փուլում է գտնվում հայկական մուլտիպլիկացիան, ի՞նչ ապագա կունենա այն։ NEWS.am STYLE –ն այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեց Դավիթի հետ։

Ի՞նչ եք կարծում, հայ երիտասարդները բավարար ծանո՞թ են այն մեծ գործի հետ, որով զբաղվում էր Ռոբերտ Սահակյանցը։

Գիտեք, մեր խնդիրը ողջ ազգի խնդիրն է՝ չմոռանալ մեծերին, նրանց մասին հիշեցնել մեզ ու մյուսներին։ Չէ՞ որ հենց նրանք են ստեղծում մեր պատմությունը։ Մենք թույլ չենք տալիս, որ այդ անունը մոռացվի։ Աշխարհով մեկ կազմակերպում ենք Ռոբրտ Սահակյանցի աշխատանքների հետադարձ ցուցադրություններ ամենանշանավոր փառատոններին, տարածում ենք Վարպետի ֆիլմերով սկավառակներ, ցուցադրում ենք նրա մասին վավերագրական ֆիլմեր։

Երիտասարներն արձագանքո՞ւմ են։ Թե՞ ցուցադությանը գալիս են հիմնականում 35-ից բարձր տարիքի մարդիկ։

Երեւանում անիմացիայի հանդեպ հսկայական հետաքրքրություն կա։ Եւ մեծ դեր են խաղում դրանում երիտասարդները։ Իսկ լսարանը շատ մեծ ու տարբեր է։

Հնարավոր է, արդյո՞ք, որ հայ երեխաները մեծանան ոչ թե արտասահմանյան, այլ հայկական մուլտֆիլմեր դիտելով։

Այո։ Դրա համար առաջին հերթին պետք է նկարահնել սեփական ֆիլմերը, ու շատ նկարահանել։ Միայն այդպես կարելի է լցնել եթերն ու կինոթատրոնների դահլիճները։

Ի՞նչ նախագծերի վրա եք աշխատում հիմա։

Մեր ստուդիան արդեն ավարտում է «Անահիտ» ֆիլմը, սակայն դրա աշխատանքները կձգվեն դեռեւս 1,5 տարի։ Զուգահեռաբար Հայկ Սահակյանցն ավարտեց 7 րոպե տեւող «Քվանտային թռիչք» 3D ֆիլմը, սակայն ո՞վ եւ ե՞րբ այն կցուցադրի, դեռ չգիտենք։ Սկսել ենք «Դեմք աստվածներ» ֆիլմի աշխատանքները։ Շատ տաղանդավոր սցենարիստ, դերասան ու խոսքերի հեղինակ Վարդան Զադոյանի հետ համատեղ սկսել ենք նաեւ նոր լիամետրաժ ու կարճամետրաժ նախագծերի աշխատանքները, որոնք կթողարկենք 2004 թվականին։

Այս տարի ստուդիան մտադիր է նաեւ մի քանի փառատոնների ու կինոշուկաների մասնակցել։ Մասնավորապես Տեպլիցա (Չեխիա) քաղաքում տեղի կունենա Ռոբերտ Սահակյանցի ֆիլմերի հետադարձ ցուցադրություն։ Եւ ամենակարեւորը՝ վերջապես 3D-ի, Flash-ի ու դասական անիմացիայի դպրոց բացելու հնարավորություն ունեցանք։ Մոտ ժամանակներս կսկսենք ուսանողների հավաքագրումը։ Դրանից բացի նաեւ նախատեսում է մուլտֆիլմերի մանկական բացառիկ դպրոց բացել։

Պատմեք «Անահիտ» մուլտֆիլմի հերոսների մասին։ Ի՞նչ տարբերություն հեքիաթի եւ դրա՝ ձեր մեկնաբանության միջեւ։

«Անահիտի» հերոսներին ու դրանց տարբերությունը իրական հեքիաթից գաղտնի ենք պահում։ Հույս ունենք հանդիսատեսին հաճելիորեն զարմացնել։  

Ինյո՞ւ եք ընտրել հենց Ղազարոս Աղայանի հեքիաթը։

Այն պարզապես շատ արդիական է։ Դրանով մենք կրկին հիշեցնում ենք սիրո մասին։ Սեր՝ միմյանց հանդեպ, հողի, աշխատանքի, հայրենիքի հանդեպ։

Սա հայկական առաջին լիամետրաժ ֆի՞լմն է։

Ոչ, լիամետրաժ ֆիլմ ստեղծելու առաջին փորձը դեռեւս Ռոբրտ Սահակյանցն է արել։ 60 րոպեանոց «Պանդոկը» մեկ ֆիլմով միավորված նովելների շարք էր։ Երկրորդ փորձը Արման Մանարյանի «Սասունցի Դավիթն» էր։

Ի՞նչ եք կարծում, մուլտֆիլմը կհնչի՞ մի քանի լեզվով։

Ֆիլմի ռուսերենով հարմարացված տարբերակը թողարկելու մտադրություն ունենք։ Մի քանի ռուս դերասանների հետ ձայնագրության նախնական պայմանավորվածություն նույնպես ունենք։ Սակայն դա էլ ենք առայժմ գաղտնի պահում։

Հայկական մուլտիպլիկացիան ապագ ունի՞։

Ապագան ստեղծվում է այսօր։ Եւ մեր ստուդիան ամեն ինչ անում է, որ հայկական մուլտիպլիկացիայի ապագան լինի ուժեղ, պրոֆեսիոնալ, հագեցած, ու, ամենակարեւորը՝ ունենա իր ձեռագիրն ու ինքնակայությունը։

Ինչպե՞ս եք տեսնում մուլտֆիլմը հարյուր տարի հետո։

Ապագայի մուլտֆիլմերը կլինեն այնպիսին, ինչպիսին որ կլինի ապագան։ Արվեստը միշտ էլ հայելի է եղել, իսկ երբեմն նաեւ՝ իրականության հայելային աշխարհ։

Զրուցեց Մարինա Ադուլյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search