Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Ո՞վ է Ժաննա Ֆրիսկեի երեխայի իսկական հայրը

16:10, 23 դեկտեմբերի

Հանգուցյալ Ժաննա Ֆրիսկեի ընտանիքի ու հեռուստավարող Դմիտրի Շեպելեւի միջեւ վիճաբանությունները երկրորդ պլան են մղվել այն բանից հետո, երբ տեղեկություն է հայտնվել այն մասին, որ երգչուհու երեխայի հայրը կարող է ոչ թե Դմիտրի Շեպելեւը լինել, այլ մեկ ուրիշ մարդ:

Պարզվում է, որ ոմն իրավաբան Ռադիկ Գուշչինը, որը հայտարարել է հայրության իրավունքի մասին, եղել է հանգուցյալ երգչուհու ընտանիքի դատապաշտպանի ուսանողը ու նաեւ ծանոթ է եղել երգուհու հոր հետ:

Դատարանին ներկայացված դիմումում Գուշչինը հայտնել է, որ Ֆրիսկեի հետ սիրային կապ է ունեցել, որը թաքցնում էր, քանի որ ամուսնացած էր: Նրա խոսքով, Ժաննան ինքն է ասել, որ հղիացել է իրենից: Բայց տղամարդն իբրեւ նրան պատասխանել է, որ մտադիր չէ լքել կնոջը: Այդ ժամանակ Ժաննան իբրեւ հրաժեշտ է տվել նրան ու որոշել է ապագա երեխայի համար հայր գտնել: Ընտրությունը կանգ է առել Դմիտրի Շեպելեւի վրա:

Ժանայի հայր Վլադիմիր Ֆրիսկեն արդեն վաղուց էր հավաստիացնում, որ հեռուստավարողը Պլատոնի հետ ոչ մի կապ չունի: «Ես մտադիր եմ դատարանի միջոցով Շեպելեւին պարտադրել ԴՆԹ փորձաքննություն անցնել: Այդ հարցերով կզբաղվի իմ դատապաշտպան Գենադի Ռաշչեվսկին, նրան զանգահարեք» ասել է լրագրողներին երգչուհու հայրը:

Պարզվել է, որ Ռաշչեվսկին ծանոթ է Ռադիկ Գուշչինի հետ: «Նա իմ նախկին ուսանողն է, ես իրավական գիտությունների դոկտոր եմ: Կյանքում ամեն ինչ պատահում է: Չեմ բացառում, որ Ռադիկը կարող է լինել Պլատոնի հայրը: Բայց կարող է եւ չլինել: Ամեն դեպքում մենք կասկածի տակ ենք դնում Շեպելեւի հայրությունը»,- հայտնել է Ռաշչեվսկին:

Դատապաշտպանը նաեւ հայտնել է, որ Ժաննա Ֆրիսկեն կարող էր արտամարմնային բեղմնավորումով հղիանալ: «Մենք տվյալներ ունենք, որ Ժաննան արտամարմնային՝ արհեստական բեղմնավորում էր անում ու երեխայի համար հայր էր փնտրում: Իսկ Ռադիկը հայց է իր անունից է ներկայացրել: Նա իրավաբան է ու միանգամայն կարող է առանց դատապաշտպանի էլ գլուխ հանել», Ֆրիսկեի ընտանիքի դատապաշտպանին մեջբերում է «Комсомольская правда» կայքը։

Բացի դրանից, Ռաշչեվսկու խոսքով Ռադիկը ծանոթ է Ժաննա Ֆրիսկեի հոր հետ: Դատապաշտպանը Գուշչինի երկու տարվա լռությունը բացատրել է այն հանգամանքով, որ նա ամուսնացած էր:

Գուշչինը պատրաստ է ԴՆԹ թեստ անել: «Բայց նրա ենթադրությունները կարող են եւ չհաստատվել: Ընդ որում նա ուզում էր դատարանին խնդրել, որ միաժամանակ եւ՛ ինքը, եւ՛ Շեպելեւը ԴՆԹ փորձաքննություն անցնեն, որպեսզի հասկանան, թե իրենցից ով է երեխայի հայրը: Ես Շեպելեւի փոխարեն կամավոր կանցնեի ԴՆԹ թեստ, որպեսզի բոլորի բերանը փակի»,- հայտնել է Ռաշչեւսկին:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել