Հոլիվուդում հայտնի ամերիկահայ դերասան Մարկո Խանն այս Ամանորը անցկացրել է որդու եւ մոր հետ: NEWS.am STYLE-ի հետ բացառիկ զրույցում դերասանը սիրով իր շնորհավորանքն ուղղեց բոլոր հայերին եւ ցավով նշեց, որ այս տարի եւս չկարողացավ տոնը նշել իր հայրենիքում.

«Իմ սիրելի Հայաստան, իմ սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մաղթում եմ, որ 2016 թվականը ուրախ, առողջ եւ հաջող տարի լինի: Խորապես ցավակցում եմ մեր քաջ զինվորների ընտանիքների անդամներին, որ իրենց զավակները, պաշտպանելով մեր երկիրը, զոհվեցին բարբարոս ազգի ներկայացուցիչների կողմից: Սփյուռքում գտնվող հայերը կիսում են այս վիշտը: Մենք ձեր կողքին ենք: Մեր միասնականության ուժը աշխարհին երեւաց Էլեկտրիկ Երեւանի ցույցերի ժամանակ: Իսկ մեր ղեկավարներին կոչ եմ անում, որ ավելի լավը դարձնեն մեր հայրնակիցների կյանքը: Գիտեմ, որ քաղաքականությունը կեղտոտ խաղ է, բայց խնդրում եմ` ձեր եւ ձեր ընկերների գրպանների մասին մի պահ մոռացեք եւ մտածեք բոլոր հայերի մասին: Ես չեմ ասում, թե կատարյալ հայր եւ մարդ եմ, բայց ես ազնիվ կյանք եմ վարում, որպեսզի կարողանամ նույնը փոխանցել նաեւ որդուս»,-մեզ հետ զրույցում անկեղծացավ Հոլիվուդի հայ աստղը:

Դերասանը շնորհակալ է բոլոր այն հայերին, որոնք անկախ դժվարություններից` մնացել են Հայաստանում եւ շարունակում են ապրել հայրենիքում:

«Չնայած մեզ համար դժվար տարի էր, մենք միեւնույն է հպարտանալու շատ առիթներ ունենք: Մենք ունենք մեր երկիրը, լեզուն եւ մշակույթը: Հազարավոր տարիների պայքարից հետո մենք դեռ ԿԱՆՔ: Կոչ եմ անում, որ այս տարին էլ մի լավ հայեցի նշենք: Տխրում եմ, երբ հեռվում լսում եմ, որ դժբախտություն է տեղի ունեցել իմ երկրում, իսկ ես այդտեղ չեմ, որ գոնե ինչ-որ բանով կարողանամ աջակցել իմ ազգին»,-ասում է Խանը, որը կարծում է` 2015-ը բավականին նպաստավոր տարի էր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում.

«Թեեւ շատերը բողոքում են, Քարդաշյանի այցը կարեւոր քայլ էր մեզ համար, իսկ հետո Հայաստան եկավ Քոնանը: Մեր պայքարը դեռ չի ավարտվել եւ մենք հիանալի արդյունքի կարող ենք հասնել մեր համախմբվածության շնորհիվ: Կեցցեն իմ հայրենիքն ու հայրենակիցները: Սիրում եմ բոլորիդ: Աստված պահապան մեզ բոլորիս»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:09, 16 հոկտեմբերի
Իլոն Մասկը կրճատել է որդու մոր ամսական վճարումները մինչև 20,000 դոլար, երբ վերջինը հրապարակավ հայտարարություններ է արել իրենց հարաբերությունների մասին19:36, 16 հոկտեմբերի
Սպա կենտրոններ, ժայռամագլցման պատեր և ձիու համար տեղ. ինչո՞վ են ապահովում բունկերները աշխարհի վերջի դեպքում18:31, 16 հոկտեմբերի
Գալուստյանի նախկին կինը խոստովանել է, թե ինչու չի հրաժարվել նրա ազգանունից ամուսնալուծությունից հետո18:00, 16 հոկտեմբերի
Պլասիդո Դոմինգոն ներկայացրել է կադրեր՝ Երևանում կայանալիք համերգի փորձից17:15, 16 հոկտեմբերի
Հարրի Փոթերի առաջին հրատարակությունը աճուրդում վաճառվել է 400,000 դոլարով16:22, 16 հոկտեմբերի
Ծախսեց ամբողջ աշխատավարձն ու 2000 կիլոմետր անցավ երազանքներիս կնոջ համար, որը, պարզվեց, արհեստական բանականությամբ էր ստեղծված15:04, 16 հոկտեմբերի
«Ընթրիք հիմարի հետ»․ ներկայացում, որը ձեզ կստիպի մտածել՝ արդյոք արժե՞ ընդունել չորեքշաբթի օրերի ընթրիքի հրավերները14:33, 16 հոկտեմբերի
Կառլ III թագավորը դարձել է Burberry-ի դիզայներ. նոր հավաքածուն ոգեշնչված է նրա ջրանկարներից13:05, 16 հոկտեմբերի
Գոյ թատրոնի վերադարձը «Խելագարը» ներկայացմամբ12:32, 16 հոկտեմբերի
«Այս ագահ սրիկաները պարտվելու են». Իթան Հոուքը քննադատում է Հոլիվուդի ագահ հայտնիներին և կանխատեսում ապստամբություն էլիտայի դեմ11:30, 16 հոկտեմբերի
Հայկական TERESS բրենդը ներկայացրեց իր աշուն-ձմեռ 26-27 հավաքածուն՝ հյուրերին հրավիրելով ինքնատիպ «դեգուստացիայի» (VIDEO)10:30, 16 հոկտեմբերի
