Ռուսական «Дни» կայքը հրապարակել է Skyscanner-ի մասնագետների տվյալները ու պարզել այն երկրները, որոնք գրավում են ռուսաստանցիներին էժանագին հանգստի հնարավորությամբ: Հայաստանը այդ ցուցակում 8-րդ տեղն է զբաղեցնում:
Դոլարի ու եվրոյի փոխարժեքի աճի հետեւանքով ռուսաստանցիների զբոսաշրջային երթուղիներում փոփոխություններ են կատարվել:

Հրաժարվելով Արեւմտյան Եվրոպայի սովորական երկրներից՝ շատերը այլընտրանքային ուղղություններ են փնտրում ճամփորդությունների համար: Վերլուծաբանները հաշվի չեն առել թռիչքի գինը ու գնահատել են միայն տեղում արված ծախսերը, քանի որ տոմսերի գները տարբեր են՝ ըստ ռեգիոնի:
Եվ այսպես, դեպի Թուրքիա եւ Եգիպտոս թռիչքների ագելքի պայմաններում առաջին պլան են եկել հարավարեւելյան Ասիայի երկրները: Ամենաքիչը՝ 40-45 դոլար (կացարանի, սննդի ու տրանսպորտի համար), դուք կվճարեք Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Նեպալում ու Վիետնամում (հաշվակն արված է երկու հոգու համար՝ մեկ օրվա կտրվածքով): Քիչ ավելին (60 դոլար) Լաոսում ու Շրի Լանկայում, իսկ Կամբոջայում ճամփորդությունը օրական 70 դոլար կարժենա:
Բավականին էժան կարելի է հանգստանալ Աբխազիայում (65 դոլար), Հայաստանում (70 դոլար) ու Վրաստանում (80 դոլար), նաեւ Արեւելյան Եվրոպայում. մեկ օրվա հանգիստը Սերբիայում, Բուլղարիայում, Չեռնոգորիայում, Ռումինիայում ու Հունգարիայում 70-85 դոլար կարժենա:
Միջինը հենց այդքան գոմարի մեջ կտեղավորվեն երկու ճանապարհորդները, որոնք նույն համարում են ապրում, չեն սիրում ավելորդ գումարներ վատնել ու ամեն ինչում պահպանում են ոսկե միջինը:
Հաշվարկի համար հիմք են ընդունել ոչ թե շքեղ հյուրանոցներն ու ռեստորանները, այլ հյուրատները, մինի հյուրանոցները ու տեղացիների համար նախատեսված սրճարանները: Մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս օգտվել հանրային տրանսպորտից, ուտել սովորական՝ ոչ զբոսաշրջային սննդի կետերում ու հյուրանոցները փնտրել՝ ընդամենը գիշերելու համար սկզբունքով, ինչի շնորհիվ ծախսերը 1,5-2 անգամ կկրճատվեն:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ