Ժաննա Ֆրիսկեի բուժման համար երկրպագուների հավաքած գումարների շուրջ բարձրացած աղմուկը չի հանդարտվում: «Ռուսֆոնդ» հիմնադրամը համարում է, որ երգչուհու հաշվեհամարին փոխանցված 21 մլն ռուբլին կարող է գողացված լինել: Հետաքննությունը պարզել է, որ այդ փողերից Դմիտրի Շեպելեւը երեք փոխանցում է արել արտասահման՝ 170 հազար դոլար՝ Գերմանիա, 104 հազար՝ Նյու Յորք ու 180 հազար՝ Լոս Անջելես: Տրամաբանական հարց է ծագում՝ իսկ ո՞ւր են կտրոնները:

«Այն, որ Շեպելեւը երեք փոխանցում է արել արտասահման, ճիշտ է: Նա վճարել է Ժաննայի բուժումը Գերմանիայում, Լոս Անջելեսում ու Նյու Յորքում: Կտրոնները նրա մոտ պետք է լինեն: Դա բուժման վճարի ընդամենը մի մասն է: Մնացածը ես վճարել եմ իմ անձնական գումարներից: Ժաննան բուժվել է Մայամիում, ու այդ բուժման կուրսի համար դեռ պարտք է մնացել՝ 104 հազար դոլար: Ես այս պարտքը վճարելու եմ իմ գումարներից, ինչպես առաջ եմ արել: Բայց դա «Ռուսֆոնդին» բացարձակապես չի վերաբերում»,- հայտնել է Ժաննա Ֆրիսկեի հայրը:

Վլադիմիր Բորիսիի խոսքով, բուժման համար սկզբում Շեպելեւն էր վճարում: Երբ 2015 թ. մարտին Ֆրիսկեի ընտանիքը հրաժարվել է նրա ծառայություններից՝ խնդրել է նաեւ, որ Դմիտրին իրենց տա երգչուհու բանկային քարտերը: Բայց Շեպելեւը դրանք միայն մայիսին է տվել: Ինչպես նշում է Ֆրիսկեի հայրը, այդ բոլոր քարտերի վրա արդեն շատ քիչ գումար կար՝ շոումենն իբրեւ ծախսել էր դրանք:

«Բուժման ծախսերին վերաբերող բոլոր կտրոնները ես հավաքել եմ: Հեշտությամբ կարող են հաշվետու լինել 21 մլն ռուբլու համար, քանի որ իրականում ես ավելի մեծ գումարի կտորններ էլ ունեմ: Ինձ վիրավորել է «Ռուսֆոնդի» հայտարարությունն այն մասին, որ ես իբրեւ գողացել եմ այդ գումարները: Ես ծախսել եմ մեր ընտանիքի անձնական խնայողությունները: Նրանց հայտարարությունից հետո ես դատապաշտպանիս հետ գնացել եմ «Ռուսֆոնդ»: Ասել եմ, որ պատրաստ եմ ներկայացնել Ժաննայի բուժման ծախսերի կտրոնները: Նրանց տվել եմ փաստաթղթերը: Բայց խնդրել եմ, որ «Ռուսֆոնդի» ղեկավարը ներողություն խնդրի ինձնից: Իսկ երբ ինձ պատասխանել են, որ ղեկավարը տեղում չէ ու նրա հետ կապ հաստատելն անհնար է, ես հետ եմ վերցրել փաստաթղթերը: Եվ հիմա հաշվետվություն կներկայացնեմ ներողությունից, կամ դատարանի որոշումից հետո: Եթե դատարանը պարտավորեցնի, ես կանեմ դա»,- մեջբերում է Վլադիմիր Ֆրիսկեի խոսքերը «Комсомольская правда»:

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
00:16, 11 սեպտեմբերի

23:10, 10 սեպտեմբերի
Շվեդիան խելագարվում է միլիարդատերերի համար. Ինչպես IKEA-ի և համեստության երկիրը բացահայտեց «հարստության պոռնոն»22:18, 10 սեպտեմբերի
Կանանց 80%-ը սխալ չափսի կրծկալ է ընտրում. Ահա, թե ինչպես դա կարող է վնասել ձեր կրծքին և մեջքին21:36, 10 սեպտեմբերի
«Birkin-ը մահացել է». Հարուստ կանայք զայրացած են ինֆլուենսերների կողմից պաշտամունքային պայուսակը ծաղրի առարկա դարձնելու համար20:21, 10 սեպտեմբերի
Ռեկորդային՝ 1.87 միլիարդ դոլարի ամուսնալուծություն. հարավկորեացի մեծահարուստը նախկին կնոջը նվիրել է իր կայսրության մեկ երրորդը19:30, 10 սեպտեմբերի
Maison Margiela-ն նորաձևությունը խորասուզում է հոգեբանական թրիլերում17:00, 10 սեպտեմբերի
«Գոյ»-ը վերադարձ չէ, շարունակություն է․ դերասան Արսեն Ազիզյանը՝պայքարի, կորսված բեմի և չլռող թատրոնի մասին16:41, 10 սեպտեմբերի
Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը16:26, 10 սեպտեմբերի
28,000 դոլար արժողությամբ կոնյակ՝ սեփական սառնարանով. Louis XIII-ը ներկայացրել է նոր Black Pearl-ը15:43, 10 սեպտեմբերի
Celine-ը և Reebok-ը միավորվել են. Freestyle Lo խորհրդանշական սպորտային կոշիկները շքեղորեն վերափոխվել են15:23, 10 սեպտեմբերի
Լիլի Քոլինզը ցուցադրել է իր կազմվածքը լողազգեստով՝ Ֆրանսիայում անցկացրած կարճատև արձակուրդի ժամանակ14:42, 10 սեպտեմբերի
Կովեր, ոսկու հանքեր և 1 դոլար. ինչ խենթ առաջարկներ է ստանում միլիարդատերն իր «կղզու» համար