Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Ժաննա Ֆրիսկեի հայրը պայման է դրել «Ռուսֆոնդի» առաջ, որը նրան մեղադրում է երգչուհու բուժման փողերը գողանալու մեջ

14:14, 3 փետրվարի

Ժաննա Ֆրիսկեի բուժման համար երկրպագուների հավաքած գումարների շուրջ բարձրացած աղմուկը չի հանդարտվում: «Ռուսֆոնդ» հիմնադրամը համարում է, որ երգչուհու հաշվեհամարին փոխանցված 21 մլն ռուբլին կարող է գողացված լինել: Հետաքննությունը պարզել է, որ այդ փողերից Դմիտրի Շեպելեւը երեք փոխանցում է արել արտասահման՝ 170 հազար դոլար՝ Գերմանիա, 104 հազար՝ Նյու Յորք ու 180 հազար՝ Լոս Անջելես: Տրամաբանական հարց է ծագում՝ իսկ ո՞ւր են կտրոնները:

«Այն, որ Շեպելեւը երեք փոխանցում է արել արտասահման, ճիշտ է: Նա վճարել է Ժաննայի բուժումը Գերմանիայում, Լոս Անջելեսում ու Նյու Յորքում: Կտրոնները նրա մոտ պետք է լինեն: Դա բուժման վճարի ընդամենը մի մասն է: Մնացածը ես վճարել եմ իմ անձնական գումարներից: Ժաննան բուժվել է Մայամիում, ու այդ բուժման կուրսի համար դեռ պարտք է մնացել՝ 104 հազար դոլար: Ես այս պարտքը վճարելու եմ իմ գումարներից, ինչպես առաջ եմ արել: Բայց դա «Ռուսֆոնդին» բացարձակապես չի վերաբերում»,- հայտնել է Ժաննա Ֆրիսկեի հայրը:

Վլադիմիր Բորիսիի խոսքով, բուժման համար սկզբում Շեպելեւն էր վճարում: Երբ 2015 թ. մարտին Ֆրիսկեի ընտանիքը հրաժարվել է նրա ծառայություններից՝  խնդրել է նաեւ, որ Դմիտրին իրենց տա երգչուհու բանկային քարտերը: Բայց Շեպելեւը դրանք միայն մայիսին է տվել: Ինչպես նշում է Ֆրիսկեի հայրը, այդ բոլոր քարտերի վրա արդեն շատ քիչ գումար կար՝ շոումենն իբրեւ ծախսել էր դրանք:

«Բուժման ծախսերին վերաբերող բոլոր կտրոնները ես հավաքել եմ: Հեշտությամբ կարող են հաշվետու լինել 21 մլն ռուբլու համար, քանի որ իրականում ես ավելի մեծ գումարի կտորններ էլ ունեմ: Ինձ վիրավորել է «Ռուսֆոնդի» հայտարարությունն այն մասին, որ ես իբրեւ գողացել եմ այդ գումարները: Ես ծախսել եմ մեր ընտանիքի անձնական խնայողությունները: Նրանց հայտարարությունից հետո ես դատապաշտպանիս հետ գնացել եմ «Ռուսֆոնդ»: Ասել եմ, որ պատրաստ եմ ներկայացնել Ժաննայի բուժման ծախսերի կտրոնները: Նրանց տվել եմ փաստաթղթերը: Բայց խնդրել եմ, որ «Ռուսֆոնդի» ղեկավարը ներողություն խնդրի ինձնից: Իսկ երբ ինձ պատասխանել են, որ ղեկավարը տեղում չէ ու  նրա հետ կապ հաստատելն անհնար է, ես հետ եմ վերցրել փաստաթղթերը: Եվ հիմա հաշվետվություն կներկայացնեմ ներողությունից, կամ դատարանի որոշումից հետո: Եթե դատարանը պարտավորեցնի, ես կանեմ դա»,- մեջբերում է Վլադիմիր Ֆրիսկեի խոսքերը «Комсомольская правда»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search