Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

VARDA-ն տոնում է ծննդյան 31-րդ տարեդարձը

12:09, 3 մարտի

Այսօր հանրահայտ պարուհի, pole-dance –ի աշխարհի չեմպիոն եւ մեր կողմից սիրված VARDA–ն 31 տարեկան դարձավ:

Պարուհին հաճախ է Հայաստան գալիս, որտեղ բացի շոուբիզնեսին վերաբերող նախագծերից, նաեւ բարեգործական ակցիաների է մասնակցում:

Մենք հաճախ ենք նյութեր պատրաստել նրա հետ ու մեր կողմից ուզում ենք նշել, որ աղջիկը շոու-բիզնեսի մյուս աստղերից տարբերվում է իր անկեղծությամբ ու շիտակությամբ՝ թե երկրպագուների, թե ինքն իր նկատմամբ:

VARDA -ի հետ շատ հեշտ է աշխատելը, քանի որ նա աշխատանքին ամենայն պատասխանատվությամբ է մոտենում, իսկ երբ սխալվում կամ թերանում ես, չի «հարձակվում» քեզ վրա ու փորձում աչքերդ հանել, այլ աջակցում է քեզ ու չի կառչում նեգատիվից: 

Անցած տարի, երբ մենք պարուհուց հարցրեցինք՝ արդյոք նա մտադիր չէ նաեւ Հայաստանում պարարվեստի դպրոց բացել, VARDA-ն անկեղծ պատասխանեց.

«Ես վաղուց եմ պատրաստ պարարվեստի դպրոց բացել Հայաստանում: Ես սպասում եմ, որ Հայաստանը դրան պատրաստ լինի»։

Իր ծրագրերի մասին պարուհին ավելի վաղ մեզ պատմել էր.

«Պարից բացի ես բիզնեսով էլ եմ զբաղվում: Բայց այս բիզնեսը անքակտելիորեն կապված է իմ արվեստի հետ: Ես Մոսկվայում պարարվեստի դպրոց ունեմ, նաեւ մի քանի խանութ: Ես ծրագրում եմ ընդլայնել սահմանները եւ ուզում եմ, որ ամբողջ աշխարհի կանայք կարողանան հագնել VARDA TM հագուստը ու պարերով զբաղվել VARDA  դպրոցում: Կարեւորը, որ դա նրանց երջանկացնի ու ինքնավստահ դարձնի»:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է VARDA–ին՝ նրան մաղթելով երջանկություն անձնական կյանքում ու հարսանիք Հայաստանում:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search