Ոճաբանները, հոգեբանները եւ սոցիոլոգները հազար կնոջ լուսանկար են վերլուծել եւ մարդկանց մի խմբի առաջարկել են գնահատել լուսանկարում պատկերվածների տարիքը: Արդյունքում եզրակացություններ են արվել այն մասին, թե արտաքինի ընկալման վրա ինչպես է ազդում սանրվածքը: Ահա կտրվածքի եւ վարսահարդարման հինգ տարբերակ, որոնք կօգնեն ավելի երիտասարդ տեսք ունենալ:
1. Անփույթ բոբ
Հստակ գծերն ուշադրություն են գրավում դեմքի իդեալական օվալին, իսկ գրաֆիկական մազափունջը կարող է ընդգծել աչքերի անկյուններում կնճիռները կամ քթաշուրթային հատվածի ծալքերը: Կտրատված, անհարթ մազերը` կառուցվածքային, ավելի բաց կամ ավելի մուգ գույնի շերտերով, ընդհակառակը, տեսողական առումով հարթում են դեմքը՝ ուշադրությունը շեղելով փոքրիկ թերություններից:
2. Պիքսի
Զվարճալի, կծմծած կտրվածքը շատ է երիտասարդացնում, հատկապես եթե մազերը խիտ են, իսկ գլխի ձեւը մոտ է իդեալականին: Թեթեւակի գզգզված տեսքն ամբողջ կերպարին թեթեւություն եւ շքեղություն է հաղորդում, իսկ շրջապատը նման սանրվածքի տիրոջն ինքնաբերաբար երիտասարդ է համարում:
3. Հետ սանրվածք
Եթե երկար, գեղեցիկ պարանոց ունես, մի թաքցրու գանգուրների տակ: Մազերը դեմքից դեպի հետ տանելով` դեմքն ավելի թարմ կդարձնես, իսկ նրա օվալը` ավելի հստակ:
4. Ցածր մազափունջ եւ խոպոպներ
Դեմքին դիմախաղից կնճիռնե՞ր են առաջացել: Մազափունջը հաջողությամբ կթաքցնի դրանք, իսկ թույլ, ազատ խոպոպները ռոմանտիկ, եւ որպես հետեւանք` թարմ եւ անմիջական կերպար կստեղծեն:
5. Թեթեւ կարե
Մինչեւ կզակը հասնող, թեթեւակիորեն գզգզված մազեր, որոնք շրջանակում են օվալը. հրաշալի միջոց է թմբլիկ դեմքն ավելի նրբագեղ դարձնելու, ուշադրությունն ուղղելու այտոսկրերի վրա, իսկ «չորացրու եւ գնա» ոճում հարդարումը ձեզ կազատի տարիքային ամենավառ նշանից` կերպարի չափազանց պահպանողականությունից եւ ձանձրալիությունից:
Աղբյուրը` Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:04, 24 մարտի
Երեւանյան բեմում առաջին անգամ կներկայացվի ֆրանսիացի դրամատուրգ Պիեռ Կոռնեյլի «Սիդ»-ը՝ հայ դերասանների մասնակցությամբ (ֆոտո)15:28, 24 մարտի
Անհայտ անձը փորձել է ամուսնության առաջարկություն անել հղի Ռիհաննային14:14, 24 մարտի
Doja Cat-ը պլաստիկ վիրահատություն է կատարել․ փոքրացված կուրծք եւ լիպոսակցիա ազդրերի շրջանում13:30, 24 մարտի
«Ժամանակակից նորաձեւության մեջ կանոններ չկան»․ Ջենիֆեր Լոպես13:05, 24 մարտի
«Ամուսինս շատ էր հուզվել, արտասվում էր, ես՝ նույնպես։ Կարելի է ասել՝ հնդկական ֆիլմ ստացվեց»․ Սիլվի Բարկովան՝ նորածին որդու, ամուսնու եւ մոր աջակցության մասին12:25, 24 մարտի
Աշխարհի ամենաառաջադեմ տարածական աուդիո համակարգը կներկայացվի Լոնդոնում11:20, 24 մարտի
Իջին vs Նիկոլ Շերզինգեր. ի՞նչ ընդհանրություններ ունեն հայուհին եւ համաշխարհային աստղը (ֆոտո)10:45, 24 մարտի
Ֆիլիպ Կիրկորովը հերթական պլաստիկ վիրահատությունն է արել. ամեն ինչ լցված էր ճարպով10:05, 24 մարտի
09:00, 24 մարտի
ՄԱՐՏԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 23 մարտի
Շեֆ խոհարարը խոսել է հայտնիների խոհարարական նախասիրությունների մասին22:16, 23 մարտի
Դիզայներ Ջերեմի Սքոթն ավտոպահեստամասերը վերածում է տպավորիչ զգեստների