Քիմ Քարդաշյանի մերկ սելֆիների շուրջ սկանդալին մենք շտապում ենք ավելացնել հենց իր՝ Քիմի հոդվածը, որը հայուհին հրապարակել է իր կայքում մարտի 8-ին:

«Ես չեմ օգտագործում թմրադեղեր, ես գրեթե չեմ խմում, ես հանցագործություն չեմ անում, բայցեւայնպես ինձ համարում են վատ օրինակ միայն որովհետեւ ես սիրում եմ իմ մարմինը ու հպարտանում եմ դրանով: Բոլորը միշտ հիշում են էրոտիկ տեսագրությունը, որն արվել էր իմ մասնակցությամբ: Այն արվել էր 13 տարի առաջ, բայց մարդիկ չեն հոգնում այդ մասին խոսելուց: Ես անցել եմ այդ բոլոր ստորացումների միջով եւ հաղթահարել եմ դրանք: Եվ ես պարտավոր չեմ մշտապես արդարանալ՝ ապացուցելով, թե ինչ լավն եմ ես: Ժամանակն է, որ մարդիկ առաջ շարժվեն, ինչպես ես արեցի»,- գրել է Քիմը ու շարունակել.

«Ես գոհ եմ ու ինձ լավ եմ զգում իմ մարմնում: Ես չեմ վախենում աշխարհին ցույց տալ իմ թերություններն ու չեմ վախենում, թե իմ մասին ինչ կխոսեն: Ես ուզում եմ, որ իմ դուստրը հպարտանա ինքն իրենով, որպեսզի նա էլ սիրի իր մարմինն ու իրեն լավ զգա: Ես չեմ ուզում, որ նա մեծանա մի աշխարհում, որտեղ կզգա, որ չի կարող ինչ–որ բան անել, միայն որովհետեւ կին է: Լսեք, արդեն 2016թ է: Ժամանակն է վերջ տալ բոդիշեյմինգին (սեփական մարմնից ամաչելուն): Ես մտադիր չեմ ապրել ինչ-որ մեկի ցուցումներով: Ես մայր եմ, կին, քույր, դուստր, ձեռներեց: Ես իրավունք ունեմ լինել սեքսուալ»,- գրել է Քիմը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:27, 24 նոյեմբերի
270 միլիոն դոլար արժողությամբ «Ցուկերբունկերն» ու Իսրայելի բանակից ստացած հակագազերը․ ինչպես են միլիարդատերերը պատրաստվում աշխարհի վերջին16:18, 24 նոյեմբերի
Սառը լոգանքներ, տեսախաղեր սաուդյան արքայազնի հետ և միլիարդավոր դոլարներ. ինչպես է Թրամփի փեսան ապրում «միլիարդատիրոջ բունկերում»15:25, 24 նոյեմբերի
Կարտոֆիլը, գետնանուշը և պանիրը այլևս առողջ կազմվածքի թշնամիները չեն. չորս սննդամթերք, որոնք սննդաբանները հանիրավի դեմոնացրել են14:40, 24 նոյեմբերի
3.8 միլիարդ դոլար մեկ օրում. GTA 6-ը գերազանցել է բոլոր ռեկորդները14:19, 24 նոյեմբերի
Հոլիվուդը կողոպուտների ալիքի մեջ է. հանցագործները ներխուժում են հայտնիների տներ, փորձագետները կոչ են անում նրանց անհետանալ սոցցանցերից13:12, 24 նոյեմբերի
Մահից հետո՝ ծառ. Հոլիվուդյան դերասանուհին մահից հետո կյանքը շարունակելու անսովոր միջոց է մտածել12:31, 24 նոյեմբերի
«Մի՛ հավատացեք ինտերնետում կարդացած ամեն ինչին». Մրայա Քերին արձագանքել է իր առողջության մասին լուրերին՝ տարօրինակ ելույթից հետո12:16, 24 նոյեմբերի
Քարդի Բին կրկին ցնցել է իր բաց հագուստով. ոսկե շղթաներով ջինսերը հազիվ էին ծածկում ռեփերի հետույքը11:38, 24 նոյեմբերի
Մելանյա Թրամփը հրապարակավ ծաղրել է ամուսնուն՝ ոսկու հանդեպ նրա կրքի համար11:18, 24 նոյեմբերի
«Միսս Տիեզերք»-ում Իսրայելի ներկայացուցչին մրցույթի ժամանակ սուլոցներով են դիմավորել՝ Երուսաղեմի պատկերի պատճառով10:30, 24 նոյեմբերի
Մելանյա Թրամփը պաշտոնապես սկսել է Սպիտակ տան Սուրբ Ծննդյան տոների շրջանը09:00, 24 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ