Տղաների հիմնական սխալները հանգեցնում են նրան, որ աղջիկը սկսում է օտարանալ.
1. Նա հաճախ է ակնարկում, որ դու սխալ կենսակերպ ես վարում
Դա կարող է վերաբերել ինչին, ասես` ընկերախմբում պահվածքին, հագուստի ճաշակին կամ քո այլ թուլությունների: Նա կարող է քեզ «սիրելով» կոչել «իր խենթ աղջիկը», եւ սկզբում դու այդ բառերում վիրավորական ոչինչ չես տեսնի: Բայց կանցնի որոշ ժամանակ եւ իրավիճակին կնայես այլ աչքերով: Իսկ հնարավոր է նույնիսկ, որ քեզ խենթ եւ ինչ-որ առումով փչացած զգաս, եւ այդ ամենը միայն նրա համար, որ նրա կենսակերպն ինչ-որ հարցերում չի համընկնում քոնին:
2. Մշտական վերահսկողություն
Դու ուզում ես ժամանակ անցկացնել բարեկամների կամ ընկերուհիների հետ, իսկ հեռախոսդ քեզ անընդհատ հիշեցնում է նոր հաղորդագրության մասին: Նա անընդհատ ուշադրություն է պահանջում, եւ այն երեք-չորս ժամվա ընթացքում, որ կանցկացնես այլ մարդկանց հետ, նա կհասցնի քեզ 106 sms հաղորդագրություն ուղարկել: Սա հոգատարություն չէ, ոչ էլ ուշադրության դրսեւորում, այլ պարզ եսասիրություն:

3. Համեմատություն այլ կանանց հետ
Դու նրանից պարբերաբար այսպիսի բառե՞ր ես լսում. «Դու այնքան տարբեր ես ուրիշներից» կամ «Դու ամենասիրուն աղջիկն ես բոլոր նրանց մեջ, որ եղել են իմ կյանքում»: Փախիր: Այլ կանանց հետ համեմատությունը, թեկուզեւ քո օգտին, այն մասին է խոսում, որ նա ինչ-որ առումով սեքսիստ է: Աղջիկները հոգի ունեցող անհատականություններ են, ոչ թե իրեր, որոնց կարելի է դասակարգել:
4. Նա քննադատում է հագուստի քո ընտրությունը
Երբ պատրաստվում ես ընկերուհիների հետ հանդպման գնալ եւ ընտրում ես այնպիսի ջինս, որը շահավետորեն ընդգծում է հետույքդ, նա այսպիսի արտահատություն է անում. «Ո՞ւմ առաջ ես պատրաստվում հետույքդ ցուցադրել»: Սա խանդ է եւ սեփականատիրության դրսեւորում, ինչը, համաձայնեք, տղամարդու համար լավագույն հատկանիշը չէ:

5. Խանդ առանց պատճառի
Անծանոթ տղան հայացքով ուղեկցել է քեզ, եւ դա վեճի պատճա՞ռ է դարձել. «Ինչո՞ւ է այդպես նայում քեզ», «Ճանաչո՞ւմ ես նրան» կամ «Ձեր միջեւ ինչ-որ բա՞ն է եղել». դու վաղուց սովորե՞լ ես այս հարցերին: Թույլ մի տուր, որ այդ հարաբերությունները քեզ քաշեն դեպի թակարդ, որից հետո դժվար կլինի դուրս գալը: Չէ որ հետո միայն ավելի վատ կլինի:
6. Նա քեզ խորհուրդներ է տալիս, թե ինչպես բարելավես կյանքդ
Ավելի շատ աղցան ուտել, ավելի քիչ ժամանակ անցկացնել համացանցում, ավելի շատ քնել. Մի կողմից դա հոգատարության է նման, բայց իրականում դա մանիպուլյացիայի պարզ միջոց է: Խորհուրդը տեղին է միայն, երբ խնդրում են:
7. Նա չի դիմանում բաժանմանը
Դու ուզում ես մեկնել մի քանի օրով, իսկ նա պոչիցդ կպած ման է գալիս եւ պատմում է, թե ինչքան կկարոտի քեզ: Միշտ միասին լինելու չափազանցված ցանկությունը վաղ թե ուշ քեզնից կքամի ամբողջ կենսական էներգիադ: Ամեն մարդ անձնական տարածքի կարիք ունի, եւ երբ դրա սահմանները սկսում են ավերվել մեկ այլ մարդու կողմից, դա արդեն չթույլատրված ներխուժման է նման:
Աղբյուրը` Ivona
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 20 հոկտեմբերի
Տղամարդիկ անվանել են կանացի մարմնի այն մասը, որը նրանց խելքահան է անում22:20, 20 հոկտեմբերի
Նախկին խոհարարը բացահայտել է Եղիսաբեթ II թագուհու անսովոր ծննդյան կանոնը21:37, 20 հոկտեմբերի
Կենսահաքեր միլիոնատեր Բրայան Ջոնսոնը ցանկանում է հաղթել մահին և երիտասարդացնել Թրամփին20:24, 20 հոկտեմբերի
Ոսկեզօծ վանդակ, թե՞ երջանիկ կյանք։ Արքայադուստր Շարլենը, կարծես, հանձնվել է Մոնակոյին19:37, 20 հոկտեմբերի
Ֆլորենցիան` քիմքիդ. ինչպես ստեղծել ձեր սեփական բույրը օծանելիքի լեգենդների քաղաքում16:16, 20 հոկտեմբերի
«Էյֆորիա» տրանսգենդեր աստղը բացահայտել է իր սեռի փոփոխման վիրահատության մասին. «Ես հիացած եմ արդյունքից»16:04, 20 հոկտեմբերի
SpaDuet-ը Երևանում․ երաժշտական ճանապարհորդություն ժողովրդական մեղեդիներից մինչև ջազ և կինոերաժշտություն15:17, 20 հոկտեմբերի
«Կեղտոտ պարեր» սիքվելի պրոդյուսերը խոստացել է չվերակենդանացնել Պատրիկ Սուեյզիին՝ օգտագործելով արհեստական բանականություն15:05, 20 հոկտեմբերի
Ռաֆայել Երանոսյանի նոր ստենդափը՝ «Ծանր ու թեթև». բեմում՝ ծիծաղ, ետնաբեմում՝ անձնական հարցեր (VIDEO)14:33, 20 հոկտեմբերի
5.6 միլիոն դոլար Թրամփի հետ մոտիկության համար. թուրք միլիարդատերը սկանդալի կենտրոնում14:11, 20 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոն ցուցադրել է հսկայական վիշապի դաջվածքը, որն արել է վիրահատությունից հետո՝ սպիները ծածկելու համար13:16, 20 հոկտեմբերի
Իրինա Շեյքը «նորաձև մերկապար» է բեմադրել թափանցիկ տաբատով