Հայ մշակութային գործիչները շարունակում են Facebook սոցիալական ցանցի իրենց պաշտոնական էջերի միջոցով բաց նամակներ ուղղել միջազգային կառույցներին: Մկրտիչ Արզումանյանի եւ Էրիկ Կարապետյանի նամակ-դիմումներին հետեւեց Սոֆի Մխեյանի նամակը, որն ուղղված է ԵԽ-ին:
«Եվրոպայի Խորհրդի հարգարժան անդամներ,
Իմ անունը Սոֆի է: Ես հայ եմ: Ցանկանում եմ ձեզ հետ կիսվել ամբողջ հայ ազգի մտահոգությամբ:
Մոտ երկու տասնամյակ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում բնակվող հայերը կառուցել են խաղաղ եւ դեմոկրատ երկիր: ԼՂՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությունն ու օրենսդրությունն այնպիսին է, որ շատ զարգացած երկրներ կարող էին նախանձել:
Դժբախտաբար, մեր հարեւան Ադրբեջանը շարունակում է մնալ բռնապետություն, որը ղեկավարվում է իշխանության ծարավ, կոռումպացված կառավարության կողմից, որտեղ մարդկանց իրավունքների խախտման դեպքերը շատ են: ԼՂՀ-ի ժողովուրդը ցանկանում է ունենալ խաղաղ դեմոկրատիա, ոչ թե վայրի բռնապետություն: ԼՂՀ-ի (Արցախի) հայերը երբեք չեն կարող խաղաղության մեջ ապրել Ադրբեջանի տիրապետության ներքո:
Ադրբեջանն իրականացնում է վայրի պատերազմական հանցագործություններ` խախտելով մարդկային իրավունքներ:
Մի բան է պատերազմի գնալը, մեկ այլ բան` պատերազմը հանցագործություններ կատարելու միջոց դարձնելը: Անցած մի քանի օրերի ընթացքում ադրբեջանական բանակը ռմբակոծում էր տներ եւ դպրոցներ, սպանում երեխաների եւ ծերերի, անդամահատում զոհվածների մարմինները: Սա, միանշանակ, անընդունելի երեւույթ է: Ես մեծապես դատապարտում եմ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականցվող հանցագործ քայլերը եւ խնդրում, որ կանգնեցնեք Ալիեւին եւ ասեք ոչ ռասիզմին: #SayNoToRacism #StopAliyev
Հարգանքներով`
Սոֆի Մխեյան` երգչուհի»
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը