Մանկական սենյակի ձեւավորումն իսկապես մեծ նշանակություն ունի երեխայի անձի զարգացման գործում։ Սենյակի հարմարավետությունից ու հաճելի լինելուց հաճախ կախված է երեխայի սովորելու ցանկությունը, կյանքի նկատմամբ հետաքրքրությունը, տարբեր տաղանդների եւ ունակությունների զարգացումը։ Մանկական սենյակն անջնջելի հետք է թողնում մադրու հետագա ողջ կյանքի վրա, ազդում է բնավորության ձեւավորման եւ անհատի զարգացման վրա։
Յուրաքանչյուր երջանիկ ծնող երազում է իր երեխային հեքիաթային մանկություն ապահովել։ Եւ շատերն են կողմ այս գաղափարին։ Ամեն տարի ձեւավորողներն ավելի ու ավելի կատարյալ ու մտածված ներքին հարդարման առարկաներ են մշակում։ Այսօրվա դրությամբ, ձեւավորման շնորհիվ մանկական սենյակը կարող է յուրաքանչյուր երեխային անհատապես հարմար իսկական հեքիաթային ճամփորդություն լինել։
NEWS.am STYLE-ը, խորհուրդ ստանալու համար որոշեց դիմել երիտասարդ ու հեռանկարային ձեւավորող Ազատ Լոքմագյոզյանին։ Եւ այսպես, մանկական տարածքը կահավորելիս հատկապես ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել։
«Մանկական սենյակը ձեւավորելու համար պետք չէ խուսափել վառ երանգներից, ընդհակառակը, առավելագույն ռիսկի դիմեք՝ համատեղելով վառ ու ակիվ գույները։ Վառ շեշտադրումներն օգտագործեք հիմնականում դետալների համար», - պատմեց Ազատը։
Ինչ վերաբերում է մանկական կահույքին, ապա ձեւավորողը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել, որ այն սուր անկյուններ չունենա։ Դրանից բացի, կենցաղային իրերը պետք է էկոլոգիապես մաքուր նյութերից լինեն։
Եւս մեկ խորհուրդ Ազատից. «Փորձեք չնկատելու աստիճան սովորական դարձած ձեզ շրջապատող իրերն օգտագործել անսովոր նշանակությամբ։ Եւ վերջում, հիշեք, սենյակը պետք է հանգրվան լինի ոչ միայն երեխայի, այլ նաեւ նրա գաղտնիքների ու երազանքների համար»։







Ավելի մանրամասն Ազատ Լոքմագյոզյանի աշխատանքներին կարելի ծանոթանալ նրա պաշտոնական կայքում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը