Բեյոնսեն իր երկրպագուներին ուրախացրել է նոր Lemonade ալբոմով, որն ապշեցրել է բոլորին, քանզի Բեյոնսեն իր նոր երգերում անընդհատ անդրադառնում է խանդի, դավաճանության ու հավատարմության թեմաներին:
Երգչուհու ամուսնուն՝ Ջեյ Զիին, կասկածում էին Ռիհաննայի հետ սիրային կապ ունենալու մեջ, բայց ալբոմի թողարկումից հետո երկրպագուները նոր վարկածներ են առաջ քաշում՝ հիմք ընդունելով Apathy երգի բառերի վրա, որտեղ հետեւյալ տողը կա.
«Նա նախընտրում է զանգահարել գեղեցիկ վարսերով Բեքքիին»:
Ալբոմի թողարկումից մի քանի ժամ հետո ոմն Ռեյչել Ռոյ, որին չգիտես ինչու նաեւ Բեքքի են անվանում, Instagram-ում մի լուսանկար է հրապարակել՝ իր ստորագրությամբ, որտեղ նշել է Բեյոնսեի երգի վերոնշյալ տողը:
Ռեյչելը լավ է ճանաչում Բեյոնսեի ամուսնուն ու երկար ժամանակ աշխատել է նրա հետ. նա մասնագիտությամբ դիզայներ է ու եղել է ռեփերի ստեղծած Rocawear ընկերության կրեատիվ տնօրենը: Բացի ամենայնից Ռեյչելը ամուսնացած է եղել Ջեյ Զիի ընկերոջ ու համատեղությամբ նաեւ նախկին մենեջերի հետ:
Բեյոնսեի երկրպագուները սկսել են սոցցանցերում բառացիորեն հետապնդել Ռեյչելին: Բանը հասել է նրան, որ աղջիկը ստիպված է եղել փակել իր էջն ու Twitter-ում հայտարարություն անել:
«Ես հարգում եմ սերը, ամուսնությունը ու ընտանիքը: Բայց հետապնդումը՝ իր ցանկացած դրսեւորումով այն է, ինչ ես երբեք չեմ ընդունի»:
Սակայն Ջեյ Զիի հետ իր հարաբերությունները դիզայները չի հերքել, դրա համար էլ չի համոզել բաժանորդներին, որ ինքը ոչ մի առնչություն չունի կատարվածի հետ։
Աղբյուր՝ EOnline
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ