Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Կանանց ամենահայտնի բարդույթները

22:36, 19 մայիսի

Անլիարժեքության բարդույթ

Կանանց բարդույթների թվին կարելի է դասել չափազանց մեծ եւ, ընդհակառակը, չափազանց փոքր կուրծքը, գոտկատեղի եւ հենց պարանոցից սկսվող ոտքերի բացակայությունը, միաժամանակ այդ ոտքերի ծռությունը, մեծ ականջները, սխալ քթերը, «ջարդուփշուր» եղած թաթերը եւ այլն: Առավոտյան հազիվ հայտնվելով հայելու դիմաց` կինն արդեն փնտրում է այդ թերությունները` ապրումներ ունենալով, ցատկելով կշեռքի վրա, ամուսնուն պատին դեմ տալով ավանդական հարցերով. «Ես չափազանց գեր չե՞մ», «Քեզ չի՞ թվում, որ քիթս կարտոֆիլի է նման», «Ոտքերս իրո՞ք գեղեցիկ են»: Ցածր ինքնագնահատականը դեպրեսիայի պատճառ է դառնում, հաճույքներից հրաժարվելու, թանկարժեք, անիմաստ վիրահատությունների եւ նոր բարդույթների ի հայտ գալու: Որպես կանոն, կինն է մեղավոր այդ բարդույթների համար: Նա ինքն է իր համար դժվարություններ հորինում, որ հետո հերոսաբար հաղթահարի դրանք: Չնայած հաճախ պատահում է, որ բարդույթների մեղավորներ են դառնում չափից ավելի «ազնիվ» կամ էլ ուղղակի անտաշ զուգընկերները:

Գիրության բարդույթ «Ես գեր եմ»

Այս ֆրազը, հեծկլտոցի եւ որպես սփոփանք կլանվող թխվածքի խռթխռթոցի միջից կարելի է լսել ցանկացած տարիքի կնոջից: Իսկ այսօր տասնհինգ տարեկան աղջիկները սարսափով մի երկու ավելորդ սանտիմետր հայտնաբերելով ազդրերին, նետվում են դեպի էկրանը` արագ նիհարելու լավագույն սննդակարգը փնտրելու: Էլ ի՞նչ ասես հասուն տիկնանց մասին, որոնց համար նորաձեւության ամսագրերի կազմերը սթրեսի ամենահզոր աղբյուրն են: Ավելորդ քաշի առաջացրած դեպրեսիան իր հերթին հանում են ավանդական մեթոդով` քաղցրեղենով եւ այլ համեղ ուտեստներով: Արդյունքում փակ շրջան է ստացվում: Բայց խիստ սննդակարգի անցնելուց եւ խուճապի մատնվելուց առաջ, արժե բժշկի դիմել (օրինակ` էնդոկրինոլոգի): Լիովին հնարավոր է, որ ավելորդ կգ-ները օրգանիզմում որեւէ խախտման հետեւանք են:

Հետծննդաբերական բարդույթ

Սա բարդույթների իսկական «գանձարան» է. կախված փոր, կրծքի, փորի եւ ազդրերի վրա ձգված հատվածներ, հոգնած դեմք եւ, ի թիվս այլ բաների, նաեւ լիբիդոն է կորրել, ինչը չնայած ժամանակավոր երեւույթ է, բայց ընդհանուր սթրեսի ֆոնին անշրջելի է թվում: Դրանով անցնում է ցանկացած մայրիկ եւ այստեղ միակ խորհուրդն է` սպասել, մինչեւ անցնի այդ ժամանակահատվածը, համբերություն ունենալ եւ սեփական մարմինը լքվածության չդատապարտել: Օրական թեկուզ տասնհինգ րոպե գտնելը սեփական մարմինը նորմալ ֆիզիկական վիճակում պահպանելու համար խնդիր չէ: Այդ ամենը ցանկությունից է կախված: Կանոնավոր մարմնամարզության, ճիշտ սննդի եւ ինքն իր նկատմամբ հավատի օգնությամբ կարելի է վերականգնել կրծքի ձեւը եւ ձգել փորը: Լիբիդոն ոչ մի տեղ չի կորի, կվերադառնա: Ինչ վերաբերում է ձգումներին, ժամանակի հետ դրանք պակաս նկատելի կդառնան:

«Ես ծեր եմ»

Տվյալ բարդույթը «ծածկում է» կանանց կյանքի տարբեր ժամանակահատվածներում, կախված հանգամանքներից: Ոմանց` արդեն 20-ից հետո, ուրիշներին` 30-40-ից: Այն ի՞նչ է ներկայացնում իրենից: Եթե երեք բառով արտահայտենք. «Իմ գնացքը գնացել է»: Այսինքն կյանքում նրան այլեւս ոչինչ չի սպասում, ամեն լավն անցյալում է: Երեկույթին պարելը կարգավիճակին համապատասխան չէ, նորաոճ հագնվելը` տարիքին, ամբողջ հոգով ծիծաղելու, ուրախանալու, հիմարություններ անելու համար եւս ուշ է ու ընդհանրապես անհեթեթություն է: Իրականում տարիքն ընդամենը հոգու վիճակ է: Ապրեք ոչ թե երեկով, այլ այսօրով: Երազեք, ծիծաղեք, հիմարություններ արեք, եղեք այն, ինչ կաք եւ մի վախեցեք հիմար երեւալ: Կյանքը մեկն է, ոչ ոք ձեզ ուրիշ կյանք չի տա: 

Ցելյուլիտի բարդույթ

Որքան էլ գեղեցիկ մեզ համար երգեն տղամարդիկ այն մասին, թե իրենց համար կնոջ ինտելեկտը եւ ներքին աշխարհը ավելի կարեւոր են, մենք մեզ համառորեն հավատացնում ենք, որ ցելյուլիտը ջնջում է մեր բոլոր արժանիքները: Իրականում նարնջի կեղեւի առաջացման հստակ բացատրություններ առայժմ չի տվել որեւէ գիտնական: Չնայած վարկածները շատ են` էստրոգենի ավելցուկից մինչեւ կաթով սուրճի չարաշահում: Ինչ էլ լինի, ցելյուլիտը մնում է կանացի գլխավոր բարդույթներից մեկը եւ եկամտի անսպառ աղբյուր գեղեցկության յուրաքանչյուր սրահի համար:


Աղբյուրը` Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search