«Եվրատեսիլ 2016»-ի կազմակերպիչները սկսել են ամփոփել մրցույթի այս տարվա գրանցած ցուցանիշները։ Այս անգամ «Եվրատեսիլը» գրավել է ավելի քան 200 միլիոն հեռուստադիտողի, հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը։ Մայիսի 10, 12 եւ 14-ին անցկացված կիսաեզրափակիչ փուլերի եւ եզրափակիչի ուղիղ հեռարձակմանը հետեւել են մոտ 204 միլիոն մարդ՝ 5 միլիոնով ավելի, քան 2015-ին։
«Մենք անչափ հուզված ենք, որ Եվրատեսիլ երգի մրցույթը շարունակում է ընդլայնել իր հանդիսատեսը եւ այս անգամ հասել է մոտ 200 միլիոնի։ 60 տարի անց մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ այս մրցույթը դեռ չի կորցրել աշխարհի տարբեր ծայրերից հեռուստադիտողներին միավորելու ուժը»,- նշել է մրցույթի գլխավոր տնօրենը։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2016»-ի քվեարկության արդյունքներով՝ Հայաստանը ներկայացրած Իվետա Մուկուչյանը 249 միավորով զբաղեցրեց 7–րդ տեղը։ 534 միավորով հաղթող ճանաչվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան (Սուսանա Ջամալադինովա)։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն