Ավելի լավ է շաքարն աստիճանաբար հանել, որ վերստին չձախողվես եւ անիմաստ ջանքեր չծախսես: Շաքարը, ինչպես ցանկացած այլ կերակուր, յուրահատուկ թմրանյութ է, եւ այն սննդակարգից պետք է աստիճանաբար հանել՝ փոխարինելով օգտակար մթերքներով՝ քաղցր մրգերով, չրերով, մեղրով: Միայն թե շաքարի զանազան փոխարինիչներ չօգտագործեք, քանի որ դրանք երբեմն ավելի մեծ վնաս են պատճառում, քան սովորական շաքարը:
Եվ այսպես՝ սկսենք սննդաբաժնից շաքարի մաքրումը:
Սկզբի համար պետք է գտնենք մեր սննդաբաժնում շաքարի հիմնական աղբյուրը, ինչպես ասում են՝ թշնամուն պետք է անձամբ ճանաչել: Մեկի համար դա առավոտյան սուրճին խառնվող շաքարն է, մյուսի՝ ամենօրյա շոկոլադե սալիկը, երրորդի՝ գազավորված քաղցր ըմպելիքները:
Երբեմն մեզ թվում է, թե ընդհանրապես քաղցրեղեն չենք ուտում, իսկ իրականում պարզվում է, որ ձեռքի հետ ուտելն ուղեկցվում է կոնֆետով կամ մի կտոր շոկոլադով: Քաղցր թշնամուն հեշտ գտնելու համար խորհուրդ է տրվում օգտվել կերակրի օրագրից, որտեղ պետք է գրառել սնվելու մասին բացարձակապես ամեն ինչ. օրվա ընթացքում ինչ, երբ եւ որքան եք կերել կամ խմել: Այսպիսի օրագրի ընդամենը մեկ շաբաթ պահելը բավական է սննդաբաժնում շաքարի հիմնական աղբյուրը հայտնաբերելու համար:
Երբ թշնամին արդեն իսկ հայտնաբերված է, արժե այն վնասազերծել: Բայց զայրույթի թեժ պահին նրան մի կացնահարեք, նրա ոչնչացման պլան կազմեք եւ հետեւողականորեն գործեք: Օրինակ՝ եթե վարժվել եք առավոտյան սուրճին երեք գդալ շաքար ավելացնել, ապա դա նախ կրճատեք մինչեւ 2 գդալ եւ սուրճն այդպես խմեք մեկ շաբաթից ոչ պակաս, այնուհետեւ մեկ գդալն էլ հանեք, իսկ որոշ ժամանակ անց ընդհանրապես առանց շաքարի խմեք: Նույնը կատարեք նաեւ հավելյալ, վնասակար սնունդ ուտելիս. կոնֆետը փոխարինեք քաղցր մրգերով կամ կաղինով, որով շատ հաճելի է մի բան ուտելը:
Աստիճանաբար հրաժարվելով թիվ մեկ թշնամուց՝ կրկին առաջին քայլին անցեք եւ փնտրեք քաղցրի հաջորդ կապվածությունը: Այդպես ձեր սննդաբաժնից կվերացնեք շաքարի բոլոր հիմնական ակնհայտ աղբյուրները՝ այդ ընթացքում անհարմարավետության ոչ մի զգացում չունենալով:
Սակայն դրանից հետո եւս չպետք է թուլանալ, քանի որ այսօր շաքար է ավելացվում գործնականում բոլոր սննդամթերքներին. գազավորված ըմպելիքներ, հյութեր, արագ լուծվող շիլաներ եւ այլն: Այդ պատճառով ջանացեք քիչ ուտել խանութի մշակված մթերքը՝ ձեր սննդաբաժնին 60 տոկոսով ավելացնելով թարմ բանաջարեղեն, մրգեր եւ կանաչեղեն: Դե իսկ խանութից մթերք գնելիս ուշադիր կարդացեք պիտակի գրառումը:
Ինչպես տեսնում եք, այնքան էլ բարդ չէ քաղցրեղենի կախվածությունից ձերբազատվելը: Որպեսզի անցումային փուլը արագ ավարտվի, սննդաբաժնին ավելի շատ թարմ ճզմած հյութ, կանաչ կոկտեյլներ ավելացրեք, ավելի շատ միրգ կերեք: Այդ կերպ օրգանիզմն արագ կմաքրվի եւ վնասակար քիմիայից հետ կվարժվի:
Աղբյուրը՝ otvetna
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ