Ինչպե՞ս սիրելիի համար ռոմանտիկ նախաճաշ կազմակերպել, հարազատներին ուրախացնել ընթրիքին կամ մարտի 8-ին մայրիկին յուրատեսակ նվեր անել։ Կարել թեյի կոմպլեկտ Nana Terracotta,-ից. թեյնիկի կափարիչ, հացաման ու բռնիչ։
«Ես վերցրել եմ բամբակից երկու տարբեր կտոր, սակայն, իմ կարծիքով, դրանք հրաշալի համադրվում են», - ասում է մարկայի դիզայներ Նանա Մանուչարյանը։
Հավաքածուի համար անհրաժեշտ է.
• Նկարել կափարիչի շաբլոնը։ Այն վերեւի կտորի համար է, մեր դեպքում՝ պուտավորի։ Ներքեւի՝ վարդերով հատվածի համար, որը պետք է ծալենք, պատրաստել նմանատիպ շաբլոն, միայն 10 սմ-ով երկար (ոչ թե 20, այլ՝ 30 սմ)։ Հետո պետք է այդ կտորները կարել ու հակառակ կողմով շրջել (չմոռանաք բամբակե ներդիրը, որպեսզի կափարիչը լավ նստի, իսկ թեյը համեղ լինի)։ Կափարիչին ոչ շատ մեծ կախիչ է պետք կարել եւ այն զարդարել։ Նանան փոքրիկ «թեւիկներ» է կարել եւ զարդարել է վարդերով։
• Բռնիչը շատ հեշտ է պատրաստել։ Պետք է կտրել 16X16 սմ կտոր, կարել երկու կտորներն ու շրջել։ Ներսում դնել բամբակե ներդիրը։ Կարել կախիչն ու զարդարել վարդերով։
• Հացամանը նույնպես հեշտ է պատրաստել։ Ուղղանկյուն շաբլոնով երկու կտոր կտրել, դրանք կարել իրար, դնել ներդիրը։ Որպեսզի հացամանը պինդ լինի, դրա մեջ պետք է 15X5 սմ չափով պլաստմասե ուղղանյկուններ դնել։ Ապա հացամանը կարում ենք շաբլոնի վրա նշված է գծիկներով նշված տեղում։ Պատրատում ենք 8 կարիչ 30 սմ երկարությամբ եւ կարում դրանք հացամանին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են