1. Մի բղավեք
Ցածրացրու խոսելու տոնը եւ ջանա հանգստանալ: Չէ որ ագրեսիայի նոպան կանցնի քիչ անց, իսկ քո խոսքերի եւ հնչերանգի նստվածքը կմնա: Հոգեբանները պնդում են, որ զայրույթը անօգնականության դրսեւորում է: Կորցնելով վերահսկողությունն իրավիճակի նկատմամբ՝ մարդը փորձում է բարձր բղավոցներով իր մեջ խլացնել անվստահությունը: Հիստերիա բարձրացնելու փոխարեն, փորձեք պայմանավորվել ընդդիմախոսի հետ: Փոխզիջում առաջարկեք կամ էլ բարձրաձայնեք ձեր փաստարկները:
2. Արագ որոշումներ մի կայացրեք
Չարժե բարձրագոչ հայտարարություններ անել, ինչպես օրինակ` «թանկագինս, մենք բաժանվում ենք» կամ «ես թողնում եմ աշխատանքս»: Գիտակցեք, որ այժմ դուք աֆեկտի վիճակում եք: Մի սխալ քայլ, եւ ձեր ամբողջ կյանքը կավերվի: Այդ պատճառով եթե զգում եք, որ չեք կարող ձեզ զսպել, ուղղակի մի որոշ ժամանակով հեռացեք բնակարանից կամ գրասենյակից: Հանգստացեք եւ ամեն ինչ ծանրութեթեւ արեք:
3. Ճաշ մի պատրաստեք
Նույնիսկ եթե տոներ են մոտենում եւ շուտով հյուրեր են գալու: Արցունքոտ աչքերով գազօջախի մոտ կանգնելը խելամիտ չէ: Միեւնույն է` համեղ ընթրիք չի ստացվի: Բացի այդ, ջղայնանալով, դուք կարող եք ցրված լինել եւ ձեզանից անկախ տանն անբարենպաստ իրավիճակ ստեղծել: Օրինակ, այրել սրբիչը, ջարդել ապակե սպասքը, միացնել գազը եւ այլն:
4. Մի խմեք
Դա ամենասխալ արարքն է, որը հանգեցնում է էլ ավելի մեծ դժբախտությունների: Շունչ քաշեք, հանգստացեք, լուծեք խնդիրը, իսկ հետո հաշտությունը տոնեք մեկ կամ երկու բաժակով:
5. Մի ծխեք
Երբ դուք չարացած եք եւ նյարդայնացած, ուզում եք դադար տալ: Շատերը դիմում են ծխախոտի օգնությանը` սխալմամբ ենթադրելով, որ կսթափվեն: Բայց ճիշտ հակառակ արդյունքն է ստացվում: «Ծխելու ընդմիջման ժամանակ» դուք կարող եք ինքներդ ձեզ ավելի լարել կամ էլ իրավիճակի «հսկայական» լուծում մտածել` նախապես ծանրութեթեւ չանելով «կողմը» եւ «դեմը»: Բացի այդ, դուք ձեզ ապագայում նման պահվածքի եք ծրագրավորում: Այսինքն հաջորդ անգամ անհամեմատ ավելի բարդ կլինի խնդիրն առանց ծխախոտի լուծելը:
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:38, 18 հոկտեմբերի

15:30, 18 հոկտեմբերի
«Միշտ ոգևորված եմ՝ բացահայտելու իմ արմատները». Գրիգոր Ջաբոտյանը՝ հայկական նորաձևության և մոդել Արմինե Հարությունյանի հետ համագործակցության մասին14:15, 18 հոկտեմբերի
«Մոսկվայի անամոթը»՝ Մկրտիչ Բալյան. Ինչպես նկուղային արկածախնդիրը հյուրերի նվաստացումը վերածեց թանկարժեք շոուի12:30, 18 հոկտեմբերի
50,000 դոլար արժողությամբ Rolex և շվեյցարական դասականը. Ի՞նչ են կրում Խաչատուր Սուքիասյանը և հայկական քաղաքական էլիտան իրենց դաստակներին10:30, 18 հոկտեմբերի

09:00, 18 հոկտեմբերի
Հորոսկոպ. Պլուտոնը վերջապես դուրս է գալիս հետադարձ շարժումից19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին14:11, 17 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը պատմել է, թե ինչպես է Դենի ԴեՎիտոն կուլ տվել մարիխուանայով բոլոր ծխախոտները, երբ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը