Դե ինչ, «Գահերի խաղը» սերիալի ֆանատներ, դուք պատրա՞ստ եք։ Մնացել է շատ քիչ ժամանակ, ավելի ճիշտ ընդամենը մեկ սերիա ու այս եթերաշրջանը կավարտվի: Ճիշտ է, HBO հեռուստաալիքը արդեն ուրախացրել է այն նորությամբ, որ նկարահանվում է նաև 7-րդ եթերաշրջանը եւ որ այնտեղ ընդամենը յոթ սերիա է լինելու:
Դե իսկ մինչ այդ «Գահերի խաղի» վեցերորդ եթերաշրջանի իններորդ դրվագը ճանաչվել է լավագույնը սերիալի պատմության մեջ, գրում է Time-ը:
Սերիան կոչվում էր «Բասթարդների մարտը» ու նվիրված էր հիմնականում Ջոն Սնոուի (Քիմ Հարինգթոնի կատարմամբ) ու Ռամսի Բոլթոնի (Իվան Ռեոնի կատարմամբ) դիմակայությանը: Պարբերականի հատուկ գովասանքի են արժանացել մարտի տեսարանները:
Հենց մարտի նկարահանումների համար 25 օր է պահանջվել: Մասնակցել են 500 մարդ զանգվածային տեսարաններում, նկարահանման խմբի 600 անդամ ու 70 ձի:
Նաեւ նշում են, որ վերջին խոսքը մարտում ոչ թե Սնոուն է ասել, այլ նրա խորթ քույր Սանսա Սթարքը, որը ապահովել էր վճռորոշ աջակցությունը: Բացի դրանից հենց Սանսան էր մահապատժի ենթարկել Բոլթոնին, նրա վրա բաց թողնելով շներին:
Վինտերֆելը նորից հայտնվել է Սթարքների ընտանիքի իշխանության ներքո: Դրա հետեւանքով Ջոնն ու Սանսեն կորցրել են իրենց կրտսեր եղբորը՝ Ռիկոնին: Բացի դրանից հանդիսատեսին ցույց են տվել Դեյեներիս Թարգարիենի հանդիպումը Թեոնի ու Յարա Գրեյջայի հետ, որի ընթացքում կողմերը նոր միություն են կնքել:
HBO հեռուստաալիքը արդեն թողարկել է վեցերորդ եթերաշրջանի եզրափակիչ սերիայի թրեյլերը, որը Ջորջ Մարտինի նոր գրքի պատվին ստացել է «Ձմռան քամիներ» անվանումը: Այն դառնալու է «Գահերի խաղը» սերիալի պատմության մեջ ամենաերկար դրվագը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ