Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Գահերի խաղի» 6-րդ եթերաշրջանի 9-րդ դրվագը լավագույնն է սերիալի պատմության մեջ

15:35, 20 հունիսի

Դե ինչ, «Գահերի խաղը» սերիալի ֆանատներ, դուք պատրա՞ստ եք։ Մնացել է շատ քիչ ժամանակ, ավելի ճիշտ ընդամենը մեկ սերիա ու այս եթերաշրջանը կավարտվի: Ճիշտ է, HBO հեռուստաալիքը արդեն ուրախացրել է այն նորությամբ, որ նկարահանվում է նաև 7-րդ եթերաշրջանը եւ որ այնտեղ ընդամենը յոթ սերիա է լինելու:

Դե իսկ մինչ այդ «Գահերի խաղի» վեցերորդ եթերաշրջանի իններորդ դրվագը ճանաչվել է լավագույնը սերիալի պատմության մեջ, գրում է Time-ը:

Սերիան կոչվում էր «Բասթարդների մարտը» ու նվիրված էր հիմնականում Ջոն Սնոուի  (Քիմ Հարինգթոնի կատարմամբ) ու Ռամսի Բոլթոնի (Իվան Ռեոնի կատարմամբ) դիմակայությանը: Պարբերականի հատուկ գովասանքի են արժանացել մարտի տեսարանները:

Հենց մարտի նկարահանումների համար 25 օր է պահանջվել: Մասնակցել են 500 մարդ զանգվածային տեսարաններում, նկարահանման խմբի 600 անդամ ու 70 ձի:

Նաեւ նշում են, որ վերջին խոսքը մարտում ոչ թե Սնոուն է ասել, այլ նրա խորթ քույր Սանսա Սթարքը, որը ապահովել էր վճռորոշ աջակցությունը: Բացի դրանից հենց Սանսան էր մահապատժի ենթարկել Բոլթոնին, նրա վրա բաց թողնելով շներին:

Վինտերֆելը նորից հայտնվել է Սթարքների ընտանիքի իշխանության ներքո: Դրա հետեւանքով Ջոնն ու Սանսեն կորցրել են իրենց կրտսեր եղբորը՝ Ռիկոնին: Բացի դրանից հանդիսատեսին ցույց են տվել Դեյեներիս Թարգարիենի հանդիպումը Թեոնի ու Յարա Գրեյջայի հետ, որի ընթացքում կողմերը նոր միություն են կնքել:

HBO հեռուստաալիքը արդեն թողարկել է վեցերորդ եթերաշրջանի եզրափակիչ սերիայի թրեյլերը, որը Ջորջ Մարտինի նոր գրքի պատվին ստացել է «Ձմռան քամիներ» անվանումը: Այն դառնալու է «Գահերի խաղը» սերիալի պատմության մեջ ամենաերկար դրվագը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել