Այս հոլովակը մեծ աղմուկ է բարձրացրել: Երգչուհի Ֆերգիի «MILF» երգի տեսահոլովակը ներխուժել է համաշխարհային աղյուսակներ, եւ դա զարմանալի չէ, քանի որ հոլովակում կրքոտ Քիմի հետ հայտնվում են Սիարան, Քրիսսի Թեյգենը, Ալեսսանդրա Ամբրոսիոն, Տարա Լիննը, Դեւոն Աոկին, Իզաբելա Ֆոնտանան, Ամբեր Վալլետտան եւ Նատաշա Պոլին:
Հենց որ տեսահոլովակը հայտնվել է համացանցում, երկրպագուները Քիմ Քարդաշյանին մեղադրել են ֆոտոշոփ օգտագործելու համար, եւ չնայած Քիմն անմիջապես պատասխանել է նման դիտարկումներին, այնուամենայնիվ, հավաստիության համար, հայուհին իր KimKardashianWest.com կայքում մի քանի լուսանկար է տեղադրել տեսահոլովակի նկարահանումներից, որպեսզի ոչ մեկը կասկած չունենա, թե Քիմն ինչպես է մտել այդպիսի նեղ հագուստի մեջ:

«Դրա մեջ մտնելը. ամբողջ խումբն է աշխատել դրա վրա», - լուսանկարի տակ գրել է ռեալիթի-շոուի 35-ամյա աստղը:

«Ֆերգիի տեսահոլովակի համար այնպիսի աստղերի հետ աշխատելը, ինչպիսին Սիարան է, Քրիսի Թեյգենը, Ալեսսանդրա Ամբրոսիոն, Տարա Լինին, Դեւոն Աոկին, Իզաբելա Ֆոնտանան, Ամբեր Վալլետտան եւ Նատաշա Պոլին, իսկական զվարճություն էր», - հավելում է Քիմը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:18, 30 օգոստոսի
Սեր, սեքս, ազատություն և Ստալին․ Զաբել Եսայան՝ իր ժամանակի գլխավոր ապստամբը18:16, 30 օգոստոսի
Տանիք, որը հիշում է հին Երևանը. աղավնատան պահապանի պատմությունը16:20, 30 օգոստոսի

14:19, 30 օգոստոսի
«Մաշկի դիետա»․ աշխատո՞ւմ է արդյոք կատարյալ մաշկ ունենալու համար TikTok-ի skin cycling մեթոդը12:30, 30 օգոստոսի
Հայկական ոճը դեմքերով․ ինչպես նորովի մատուցել ամառային սովորական հագուստը10:30, 30 օգոստոսի

09:00, 30 օգոստոսի
Կենդանակերպի նշաններ․ ձեր իդեալական սիրեկանի կերպարը19:21, 29 օգոստոսի
Խոհարարական նոր բացահայտում․ ԱՄՆ-ում կոչ են անում ուտել ձմերուկի կեղևը18:15, 29 օգոստոսի
«Ես նրանց չեմ կարոտում»․ Միշել Օբամայի խոստովանությունը դուստրերի մասին պառակտել է սոցիալական ցանցերը17:26, 29 օգոստոսի
Էփշտեյն, բռնաբարության մեղադրանքներ և սկանդալներ․ Նորվեգիայի նոր միապետը գահ է բարձրանում սկանդալներով արատավորված կնոջ կողքին16:57, 29 օգոստոսի

16:36, 29 օգոստոսի
6,2 միլիոն դոլարով բանան գնած միլիարդատերը դատի է տվել նախկին ընկերուհուն՝ 4,5 միլիոն դոլար հարսնացուի փրկագնի պատճառով