Եթե ձեզ անհրաժեշտ է շտկել հենց այդ «խնդրահարույց հատվածը», օգտագործեք տվյալ սննդակարգը: Այն բոլորովին էլ չի պարտադրում քաղցել եւ կօգնի ընդամենը 2 շաբաթում ազատվել ավելորդ կգ-ներից: Ամեն օր դուք 1100 կիլոկալորիա կօգտագործեք (եթե իհարկե ձեզ թույլ չտաք շեղվել դրանից):
Օրվա ընթացքում առնվազն 2 լ ջուր խմեք: Կրճատեք թեյի գավաթների քանակը, թունդ մի եփեք եւ իհարկե շաքար մի ավելացրեք: Եվ մի մոռացեք. առանձին գոտիներ շտկելու համար անհրաժեշտ է սննդակարգի հետ միասին վարժությունների համալիր կատարել:
Երկուշաբթի
Նախաճաշ: Մեկ բաժակ 1 տոկոսանոց մածուն կամ յոգուրտ, խնձոր, մի կտոր հաց լոլիկի շերտիկների հետ:
Ճաշ. 200 գ հավ (բուդն առանց մաշկի), բանջարեղենի աղցան, որի վրա կիտրոնի հյութ է լցված, փոքրիկ բուլկի խոշոր աղացած ալրից, թեյ կամ սուրճ:
Հետճաշիկ. Տոստ լյարդի պաշտետով եւ 2 ճ.գ. խաշած լոբի կամ ձողաձկով, կաղամբով եւ լոբով աղցան, թեյ:
Ընթրիք: Մի բաժակ չոր գինի, մի բաժին շոգեխաշած ծաղկակաղամբ, որի վրա քերած պանիր է լցված (25 գ), լոլիկ, լոբի, խորոված խնձոր լցոնած մի թեյի գդալ հաղարջով եւ մի թեյի գդալ մեղրով:
Երեքշաբթի
Նախաճաշ. 150 գ առանց կարագի պատրաստված հավի ֆիլե, 25 գ խաշած սունկ, մի կտոր սեւ հաց, թեյ կամ սուրճ:
Ճաշ. 2 կտոր թեփուկներով հաց եւ 50 գ տնական պանիր, աղցան, նարինջ:
Հետճաշիկ. Մի ափսե բանջարեղենով ապուր, կոշտ աղացած ալրից բուլկի, խնձոր:
Ընթրիք. 200 գ հնդկաձավարով շիլա, շոգեխաշած ծաղկակաղամբ, լոլիկ, կանաչ լոբի, մի բաժակ չոր գինի:
Չորեքշաբթի
Նախաճաշ. Մի բաժակ 1 տոկոսանոց մածուն կամ յոգուրտ, խնձոր, մի կտոր սեւ հաց լոլիկի շերտերի հետ:
Ճաշ. 200 գ հավի միս (բուդն առանց մաշկի), մեկ բաժին բանջարեղենով աղցան կիտրոնի հյութով, փոքրիկ բուլկի կոշտ աղացած ալրից, թեյ կամ սուրճ:
Հետճաշիկ. Տոստ սեւ հացից լյարդի պաշտետի հետ եւ 2 ճ.գ. խաշած լոբի կամ ձողաձկով, կաղամբով եւ խաշած լոբով աղցան, թեյ:
Ընթրիք. Մի բաժակ չոր գինի, շոգեխաշած ծաղկակաղամբ, որի վրա քերած պանիր են լցրել (25 գ), լոլիկ, լոբի, խորոված խնձոր, որը լցոնված է մի թեյի գդալ հաղարջով եւ մի թեյի գդալ մեղրով:
Հինգշաբթի
Նախաճաշ. Սեւ հացից տոստ բանջարեղենի եւ խաշած տավարի կամ հավի մսի հետ, 50 գ տնական պանիր, 1 լոլիկ:
Ճաշ. Խոշոր աղացած ալրով բուլկի, կաղամբով եւ վարունգով աղցան, 50 գ ոչ ճարպոտ խոզապուխտ, խնձոր:
Հետճաշիկ. 90 գ թյունաձուկ սեփական հյութի մեջ, մի մեծ բաժին կաղամբով, վարունգով, քաղցր պղպեղով աղցան, 2 կտոր սեւ հաց:
Ընթրիք. Ոչ ճարպոտ տավարի խորոված լանգետ (100 գ), 75 գ ջրով կարտոֆիլի պյուրե, կանաչ լոբի, կաղամբ, ծաղկակաղամբ, նարինջ, փոքրիկ բաժակ չոր գինի:
Ուրբաթ
Նախաճաշ. 200 գ վարսակի շիլա, փոքրիկ բանան:
Ճաշ. 100 գ ծովախեցգետին, կիտրոնի հյութով կաղամբով աղցան, տանձ:
Հետճաշիկ. Տոստ թեփուկավոր հացով, լոլիկ, 20 գ քերած պանիր:
Ընթրիք. առանց կարագի տապակված ձկան 4 ձողիկ, 2 ճ.գ. խաշած լոբի, լոլիկ, մի ճաշի գդալ կանաչ ոլոռ, նարինջ:
Շաբաթ
Նախաճաշ. Մի մեծ կտոր սեխ:
Ճաշ. Ոչ ճարպոտ բիֆշտեքս, նարինջ կամ տանձ:
Հետճաշիկ. Մի ափսե բանջարեղենով աղցան, 2 լոլիկ, 2 կտոր սեւ հաց:
Ընթրիք. 100 գ սպագետտի տոմատի սոուսով եւ մաղադանոսով, 50 գ խաշած կաղամբ, փոքրիկ բանան:
Կիրակի
Նախաճաշ. Խնձորով, տանձով եւ բանանով մրգային աղցան, որի մեջ 2 ճաշի գդալ ոչ ճարպոտ յոգուրտ է լցվել:
Ճաշ. Մի կտոր կոշտ աղացած ալրից հաց, աղցանի տերեւներ, 25 գ խաշած ոչ ճարպոտ միս, 200 գ բանջարեղենով եւ մրգերով աղցան, 1 կիվի:
Հետճաշիկ. 50 գ սպագետտի կանաչ ոլոռով, կանաչ սոխով, քաղցր պղպեղով, լոլիկով եւ կիտրոնի հյութով:
Ընթրիք. Աղցան. 50 գ հավի ֆիլե, թեթեւակի տապակած սոխ, լոլիկ, նեխուր եւ քաղցր պղպեղ, որի մեջ կոճապղպեղ եւ սխտոր է լցված. 2 ճաշի գդալ խաշած բրինձ եւ մի բաժակ չոր գինի:
Աղբյուրը` Dieta.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:29, 26 սեպտեմբերի
«Մենք ուրախ կլինենք այստեղ նախագծեր իրականացնել». Ֆիլիպո Իննոչենտին՝ Zaha Hadid Architects-ի՝ Հայաստանում աշխատելու հնարավորության մասին17:19, 26 սեպտեմբերի
Ադամանդե «մենամարտ» Միլանում. Ջորջինա Ռոդրիգեսն ու Արինա Սաբալենկան համեմատեցին իրենց հսկա նշանադրության մատանիները16:28, 26 սեպտեմբերի
Ծաղիկներ տան համար և ոչ միայն. Ո՞ր սոխուկավոր բույսերը տնկել սեպտեմբերին, որպեսզի շքեղ ծաղկեն15:22, 26 սեպտեմբերի
Դեմնան շրջեց Gucci-ի էջը. Միլանում շքեղ ցուցադրությունը զարմացրել է նոր գեղագիտությամբ14:14, 26 սեպտեմբերի
Ջեյ Զիի բռնաբարության մեջ մեղադրող կինը հետ է վերցրել իր մեղադրանքները և պնդել, որ երբեք չի հանդիպել նրան13:21, 26 սեպտեմբերի
Քանյե Ուեսթը նորից աշխարհին ներկայացրել է Բիանկա Սենսորիին. նա կրկին հանել է կրծկալը և ցնցել թափանցիկ վերնաշապիկով12:36, 26 սեպտեմբերի
«Բարի գալուստ Ամերիկա». Թրամփի 15-ամյա թոռնուհին իր անթերի չինարենով գրավել է Սի Ցզինպինին11:18, 26 սեպտեմբերի
Gucci-ի վաճառողուհուց մինչև նորաձևության աստղ. Ջորջինա Ռոդրիգեսը նվաճել է Միլանը համարձակ մինի-կոստյումով10:30, 26 սեպտեմբերի
«Երբ լսում եմ մեր երգը, լաց եմ լինում». Միխայել Շումախերի կինը 12 տարվա մեջ առաջին անգամ խոսել է իր ցավի մասին09:10, 26 սեպտեմբերի
«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ն նշեց իր գործունեության 30-ամյա հոբելյանը Հայաստանում09:00, 26 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 25 սեպտեմբերի
90 տարեկան, 19 տիտղոս և երազանքի մարմին. ճապոնացի բոդիբիլդերը չի պատրաստվում ծերանալ