Ստրազներով դիմահարդարումն առօրյա կյանքին չի համապատասխանում: իսկ առանձնահատուկ դեպքերում այն կերպարի սքանչելի լրացում կդառնա: Դա կարող է լինել Նոր տարի, հարսանիք, ծննդյան օր կամ ակումբային երեկույթ: Նման դեպքերում լրացուցիչ զարդարանքը շատ տեղին կլինի:
Ստրազների տեսականին
Ստրազները լինում են տարբեր ձեւի եւ գույների: Դրանք կարող են լինել մեծ ստրազներ ծաղիկների, աստղերի կամ սրտիկների տեսքով: Կամ էլ շատ փոքր` ավազահատիկի նման: Ըստ գույնի, դրանք կարող են գրեթե թափանցիկ լինել կամ էլ շատ վառ: Դրանք տարբեր են լինում նաեւ ըստ գնի: Եթե դրամապանակի պարունակությունը թույլ է տալիս, հնարավոր է Սվարովսկու քարեր գնել կամ էլ ոչ թանկ` արհեստական քարեր:
Ստրազներով դիմահարդարման կանոններ
Ստրազներով դիմահարդարումը կիրառվում է հոնքերի, աչքերի եւ շուրթերի համար: Արժե հիշել, որ վառ քարերը կընդգծեն մաշկի բոլոր թերությունները: Այդ պատճառով, նման դիմահարդարում անելիս ուշադրություն դարձրեք երանգային հիմքին: Այսինքն ցանկալի է դիմափոշի օգտագործել, որովհետեւ ստրազներն ավելի լավ են նայվում անփայլ ֆոնի վրա:
Անհրաժեշտ է մատիտով նախապես նշել այն տեղերը, որոնց ստրազներ ես ամրացնելու: Ստրազներ փակցնելու ամենալավ հատվածներն են ստորին շուրթը, աչքերի անկյունները, ճակատի կենտրոնը: Խորհուրդ չի տրվում դրանք փակցնել քթի տակ եւ կոպերի ծալքերում:
Ստրազներն անհրաժեշտ է փակցնել հատուկ սոսնձով: Ցանկալի չէ նման դեպքերի համար սովորական սոսինձ օգտագործել: Ստրազների սոսինձը անհրաժեշտ հատվածին քսվում է հատուկ փայտիկով: Ավելորդ մասը կարելի է հեռացնել բամբակե գլխիկով փայտիկով:
Հետո դրանք սոսնձիր մաշկին` սոսինձ քսած հատվածի վրա պահելով մի քանի վայրկյան: Ստրազների թերությունն այն է, որ դրանք հեշտորեն պոկվում են: Այդ պատճառով անհրաժեշտ է միջոցառմանն իր հետ պահեստային ստրազներ վերցնել եւ դրանց համար սոսինձ: Շուրթերի համար ավելի լավ է մանր ստրազներ օգտագոևծել եւ դրանք չսոսնձել շուրթերի անկյուններում:
Ստրազներն աչքերին փակցնում են ստվերաներկի եւ հեղուկ ստվերաներկի գծի երկայնքով: Քարերը սոսնձելուց առաջ, կարող ես դրանք դնել աչքին եւ գնահատել, թե որքանով են հարմար քեզ:
Ստրազները թարթիչներին կամ հոնքերին փակցնելիս արժե հիշել, որ քարերի հեռացման ժամանակ կարող եք մի քանի մազ կորցնել: Դրանք կարող են մնալ սոսնձի վրա:
Նյութը` Elle.ru-ի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:20, 20 ապրիլի
Bodega-ն եւ Heineken-ը՝ HMD-ի հետ համատեղ, «Ձանձրալի հեռախոս» են ներկայացրել17:38, 20 ապրիլի
Երեւանյան բուրգեր-ուղեցույց. փնտրում ենք կատարյալ համը15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին